ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարի հանքը Հայաստանում․ կառավարությունը պետք է խուսափի բնապահպանական և մարդկային հնարավոր աղետից 06/20/2019 18:24 | ԼՐԱՀՈՍ
Այս ամիս Հայաստանի կառավարությունը որոշելու է՝ թողնում է արդյոք Լիդիան Արմենիա ընկերությանը վերսկսել իր հանքային գործունեությունը Ամուլսարում։ Կոռուպցիայի մթնոլորտում սկսված այդ աշխատանքները կասեցվել են 2018 թ.-ի օգոստոսին տեղի համայնքների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ուժգինհակադիր գործողություններից հետո։ FIDH-ը նախազգուշացնում է աղետալի վնասների մասին, որը կարող է թողնել հանքավայրի շահագործումը տեղական համայնքների վրա:
Կառավարության որոշումը կախված է լինելու Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը գնահատելու նպատակով այս տարվա սկզբին հանձնարարված փորձաքննության եզրակացությունից։ 2019 թ․-ի ապրիլին FIDH-ը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) իրականացրել են փաստահավաք առաքելություն Հայաստանում և Ամուլսարի տարածաքում՝լուսաբանելով վտանգները, որոնք կարող է առաջացնել ծրագիրը: Հանքարդյունաբերական այս ծրագրի համար գերակայությունը շահույթն է, այն անտեսում է մարդու իրավունքները և շրջակա միջավայրը:
2007 թ. Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն, որը հանդիսանում է Լիդիան Ինթրնեյշնլ ընկերության դուստր ձեռնարկությունը, սկսել է Հայաստանում իր գործունեությունը՝ ուղղված ոսկու հանքավայրի շահագործման նախագծմանն ու իրականացմանը: Սկսած 2012 թվականից փորձագետներն ու ակտիվիստները քննադատել են Ամուլսարի հանքարդյունաբերական գործունեությունը իր՝ առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար։ Անցյալ տարի որոշ բնակիչներ արգելափակել էին հանքի մուտքը և պահանջում էին ծրագրի կասեցումը։ Ի պատասխան՝ Լիդիան Արմենիան ակտիվ քարոզարշավ սկսեց՝ միտված լռեցնելու բոլոր քննադատներին, այդ թվում՝ իրավապաշտպաններին։
2018 թ. Նոյեմբերին Ջերմուկ քաղաքի, որտեղ գտնվում է Ամուլսարը, շուրջ 3000 բնակիչներ միջնորդություն են ստորագրել ծրագիրը կասեցնելու, իսկ Ջերմուկի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է կայացրել զարգացնել Ջերմուկ համայնքը որպես էկոլոգիապես մաքուր տնտեսություն` արգելելով իր տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը: Այս ևայլ համայնքներ, որոնք դեմ են արտահայտվել իրենց տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելուն, ենթարկվել են ճնշումների կենտրոնական իշխանության կողմից, այն պատրվակով, որ նման որոշումները չեն կարող կայացվել համայնքային մակարդակում։
Ցուցարարները մատնանշում են կոռումպացված մթնոլորտը, որի շնորհիվ սկիզբ է առել ծրագիրը, պատշաճ խորհրդատվության բացակայությունը, հնարավոր կործանարար ազդեցությունը, որը այն կունենա տարածքի ջրային համակարգի (Կեչուտի ջրամբար) և, որպես հետևանք, տեղական բնակիչների կյանքի և առողջության և երկրի խոշորագույն ռեսուրսի՝ Սևանա լճի վրա:
Անհանգստության մեկ այլ պատճառ են այս ծրագրի հնարավոր հետևանքները Ջերմուկ քաղաքի վրա։ 18-րդ դարից ի վեր իր հանքային ջրի, մաքուր օդի և խաղաղ միջավայրի շնորհիվ Հարավային Կովկասի ամենահայտնի առողջարանական քաղաքներից մեկը կարող է վերածվել հանքարդյունաբերական քաղաքի՝ կրելով անվերականգնելի վնասներ։ Օդային, ջրային և հողային աղտոտվածության, ինչպես նաև լանդշաֆտում զգալի փոփոխությունների պատճառով կխարխլվի նաև ֆերմերային տնտեսությունը՝ տեղի բնակիչների՝ ապրուստի հիմնական միջոցը:
Իրենց փաստահավաք առաքելության ընթացքում FIDH-ը և ՔՀԻ-ն հանդիպել են ոլորտով զբաղվող մի շարք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվիստների, ինստիտուցիոնալ ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների հետ: Այս հանդիպումները ցույց են տվել, որ չնայած քաղաքական նոր մթնոլորտի հետ կապված առաջընթացին և լավատեսությանը՝ ձեռնարկատիրականգործունեությունը, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ Ամուլսարի ծրագիրը, մտահոգության տեղիք են տալիս ոչ միայն բնապահպանական խնդիրների, այլև մարդու իրավունքների տեսանկյունից:
FIDH-ի և ՔՀԻ-ի կողմից փաստագրված Ամուլսարի ծրագրին վերաբերող որոշ խնդիրներ նշվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի համապատասխանության պաշտպան-խորհրդական 2017 թ․-իզեկույցում, ինչից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր ներդրումը ծրագրում: Խնդիրներ կան հողերի ձեռքբերման հետ կապված, ինչպես նաև բացակայում է պատշաճ խորհրդակցությունը տուժող համայնքների հետ, մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի, որի վրա հանքարդյունաբերական գործունեությունը հիմնովին ազդեցություն է ունենալու։ «2017թ․-ին մատնանշված խնդիրները մինչ օրսիշխանությունների կամ ընկերության կողմից որևէ կերպ չեն հասցեագրվել, իսկ համայնքին ոչ մի այլնտրանք չի առաջարկվել»,- նշում է FIDH-իգլոբալիզացիայի և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Մադալենա Նեգլիան։
FIDH-ը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լիդիան Արմենիայի դատական հետապնդման և զրպարտչության մտահոգիչ համակարգային արշավների վրա, որոնք նպատակ ունեն լռեցնելու Ամուլսարի գործով զբաղվող լրագրողներին և իրավապաշտպաններին, մասնավորապես` կանանց։
Լիդիան Արմենիան շարունակում է ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլատրի իր գործունեության վերսկսումը։2019 թ․-ի մարտին, օրինակ, այն Հայաստանի կառավարությանը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի երկկողմ ն երդրումային պայմանագրի խախտման վերաբերյալ արբիտրաժային դատարան դիմելու մասին՝ միաժամանակ շարունակելով քննադատել Հայաստանի կառավարությանը իր ինտերնետային էջում և ներդրողների ֆորումներում:
«Լիդիան Արմենիայի վարքագիծը Ջերմուկին ոչ մի լավ բան չ իխոստանում,- ասում է FIDH փոխնախագահ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը։- Մենք խորապես մտահոգված ենք, որ ներդրողների շահը հերթական անգամ կարող է ավելի բարձրդասվել, քան մարդկանց և մոլորակի պաշտպանությունը։ Ինչպե՞ս կարելի է այս «փոքրիկ դրախտի» ՝ Ջերմուկի և իր շրջակա տարածքի ոչնչացումը համարել «կայուն զարգացում»»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից