ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ կհաղթի. Գագիկ Ծառուկյանը «վա-բանկ» է գնում 06/19/2019 20:44 | Վերլուծություններ
ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան-ՀՀ Քննչական կոմիտե փոխհրաձգությունը մի տեսակ վտանգավոր փակուղի է մտնում : Հարցն այն է, թե՝ որքանո՞վ է այս՝ առերևույթ իրավական տիրույթի՝ դեռևս արարողակարգային բնույթի գործողությունը իրավական ենթատեքստ պարունակում:
Բնականաբար, մեկշաբաթյա պատմություն ունեցող ՔԿ-Ծառուկյան՝ վիրտուալ կամ չկայացած երկխոսությունը որոշակի հանգուցալուծում պիտի ստանա՝ հստակեցնելով հարցը՝ քաղաքական, թե՞ իրավական հարթության մեջ է Ծառուկյանի հանդեպ կիրառվող գործընթացը: Հարցի պատասխանն, իհարկե, Ծառուկյանն արդեն իսկ հստակ ունի, ավելին, իրերի և գործընթացների վերլուծությունը որոշակի եզրակացությունների կարող է հանգեցնել նաև տրամաբանությունից ոչ զուրկ յուրաքանչյուր մարդու:
Հենց սկզբից փաստենք, որ Ծառուկյանը իրավապահ համակարգի, այսինքն, հարցաքննվելու հետ կապված խնդիր չունի, պիտի որ չունենա, քանի որ արդեն իսկ ՀՔԾ կանչով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է և այդ առումով մամուլի արձագանքները հայտնի են: Միաժամանակ, այսօր մենք ունենք փաստ /Մանախի գործի քննությունը՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում/, որ ընդհուպ ներկայիս վարչապետն է վկայի կարգավիճակում գնում դատարանի ծանուցագրով և հարցաքննվում: Այսինքն, մարդը դատակոչված է և գնում է դատարանում ցուցմունք է տալիս:
Ասել է, թե՝ ՔԿ հրավեր-ծանուցագրի հետ կապված թվում է՝ ոչ մի վիրավորական բան չպիտի լիներ՝ բոլորն են հավասար օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ֆինասնական հնարավորություններից, բայց լրագրողների հարցերին ի պատասխան Գագիկ Ծառուկյանի արտահայտությունները, դրանց տողատակերը արդեն իսկ ինչ-որ բան է նշանակում: Իսկ գուցե ավելի խորքայի՞ն պատճառներ ունի նա: Չէ, դատեք ինքներդ, Ծառուկյանն ի՞նչ գիտի՝ քննիչի հարցերի շրջանակն ինչի վերաբերյալ է, որ փաստաբանի միջոցով, գրավոր ինչ-որ նամակ է ուղարկում եւ ասում, թե բացի հարցազրույցում իր կողմից հնչեցված մտքերից, այլ տեղեկություններ չունի հայտնելու: Եվ հրաժարվելով ՔԿ ներկայանալուց, ինքն, ըստ էության, հենց ՔԿ-ին է լուրջ հարվածի տակ դնում:
Ծառուկյանի «հրաժարիմք»-ը չի՞ նշանակում արդյոք, որ ինքը հստակ գիտի հետհեղափոխական իրավական կառույցների, այս պարագայում՝ ՔԿ ծանուցագրերի ենթատեքստը՝ ընտրական Աբովյանի հետ առերևույթ կապով ձնագնդու էֆեկտ կարող է ստանալ՝ մեծանալով-մեծանալով և վերածվելով քաղաքական առճակատման կոնկրետ ուժերի և կոնկրետ անձանց միջև:
Ընդ որում, նախորդ ողջ շրջանում զգուշավորությամբ աչքի ընկած, առճակատումներից խուսանաված Գագիկ Ծառուկյանը այսօր մի տեսակ շատ ուղղակի «վա-բանկ» է գնում:
Ի վերջո, որքան էլ այսօրվա «տերմինաբանությամբ» ասվի սեփականատեր, իրականում՝ հանձինս Ծառուկյանի մենք գործ ունենք տնտեսական լուրջ գործչի, ԱԺ պատգամավորի և կուսակցապետի, այլ խոսքով՝ հզոր օլիգարխի հետ, որը եթե ասում է՝ չեմ գալիս, հարց է առաջացնում՝ պետությունը կկարողանա՞ բերման ենթարկել նրան քննության համար:
Եվ հետաքրքիր է՝ սա ի սկզբանե, մինչ նրան քննության կանչելը չե՞ն հաշվարկել: Եթե հաշվարկված է ամեն ինչ, ուրեմն, սա չի՞ նշանակում, որ ակնհայտ նրան փորձում են նվաստացնել-ճնշել: Մանավանդ, խնդրո առարկա քրգործի դեպքի վայրում չի եղել նա և իր «հրաժարիմքը» տրամաբանության մեջ է:
Իսկ այս ամենը եթե դիտարկենք երիտքպականների՝ Ծառուկյանին խեղճացած տեսնելու ցանկությունների ֆոնին, եթե համադրենք Երևանի քաղաքապետի՝ որպես կառուցապատող նրա խոշոր ծրագրերը վտանգելու և ընթացք չտալու փաստերին, ապա բնավ էլ անտրամաբանական չէ, որ Ծառուկյանի պատասխանները ՔԿ ծանուցագիր-դատակոչին ավելի շուտ քաղաքական ենթատեքստ ունի: Քանի որ իրավական ասպեկտով դիտարկելու համատեքստում նախադեպը կա, ինքն ավելի վաղ գնացել է հարցաքննության և դա վիրավորական չի համարել:
Հարցը, թե ո՞րն է լինելու Քննչական կոմիտեի հաջորդ քայլը, դեռևս մնում է առկախ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից