Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնելուց․ Արթուր Դավթյան 06/19/2019   14:54  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

‹‹Առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ››,- ‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված որոշմանը․‹‹Զավեշտալի ենք համարում, որ գործն ըստ էության քննության վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով գործի ողջ նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ  դատարանների ավելի վաղ հայտնած դիրքորոշումները՝ այդպիսով ունենալով տվյալ գործով արդարադատությունն իրականցնելուց խուսափելու միտում››,- ասաց նա։

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանը սեփական դիրքորոշում չի հայտնել նաեւ կաշառքի դրվագի վերաբերյալ՝ հիշատակելով նախորդ դատարանների դիրքորոշումը եւ մոռանալով, որ այդ փուլում դատարաններն այդ ծավալով նյութեր չեն ունեցել իրենց ձեռքի տակ․ ‹‹Բացի այդ նույն ժամանակահատվածում առկա են մեծ գումարների մուտքեր մեղադրյալի որդու հաշվեհամարներին, որոնց վերաբերյալ քննության ողջ ընթացքում որեւէ ողջամիտ պատճառաբանում ձեռք չի բերվել, այդ մասին լռել է նաեւ մեղադրյալը։ Այս պարագայում ինչպե՞ս կարող է գործով օբյեկտիվ արդարադատությանը հակված դատավորը պարզաբանման անհրաժեշտություն չունենալ գրեթե ողջ կյանքում  պետական պաշտոն զբաղեցրած անձի 26-ամյա որդու հաշվեհամարին 2007 թվականից սկսած 2 տարում շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք մուտքերի վերաբերյալ, ընդ որում, խոսքն այնպիսի պաշտոնի մասին է, որը բացառում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը››։

Ինչ վերբերում է խափանման միջոցի հիմքերին, ապա ըստ Գլխավոր դատախազի՝ կալանավորման ընտրությունը ինքնանպատակ չէ, եւ բոլոր գործերով իրենք ծանրութեթեւ են անում դրա անհրաժեշտությունը՝ իրենց առջեւ դնելով երկու հարց․ արդյո՞ք սույն գործով ռիսկ առկա է, որ մեղադրյալը կխոչընդոտի արդարադատության իրականացմանը, եւ արդյո՞ք մեր օրենսդրությամբ առկա է այնպիսի խափանման միջոց, որը կչեզոքացնի այդ ռիսկը։ Առաջինի մասով, Դատախազության գնահատմամբ, ավելի քան ողջամտորեն առկա է նման հնարավորություն․ ‹‹Ռոբերտ Քոչարյանին մեղասգրված արարքները բարդ, կազմակերպված, հանցավոր սխեմայի դրսեւորումներ են, որոնց դերակատարողները ծառայողական կախվածություն են ունեցել մեղադրյալից։ Պետական ապարատի մի զգալի հատված անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը․ գործով մեղադրյալներն են այն ժամանակվա ՊՆ նախարարը, գլխավոր շտաբի պետը, կայազորի պետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Իրավապահների այդ օրերի հանցավոր գործողությունների  փաստող քրեական գործեր են հարուցված։ Նման բարդ սխեմայի պայմաններում ակնհայտ չէ՞ արդյոք դրանում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննության խոչընդոտ ստեղծելու, առկա փաստերի քողարկմանն ուղղված ջանքերի մոտիվացիան››,-եզրակացրեց Արթուր Դավթյանը։

Պատասխանելով մյուս հարցին՝ Գլխավոր դատախազն ընդգծեց, որ չկա որեւէ այլ խափանման միջոց, որը կկարողանա բացառել վերը նշած շփումները․ ‹‹Ոչ մի այլ խափանման միջոց չի ստեղծում տեխնիկական հնարավորություն, որով ուղղակիորեն կբացառվեն անձի՝ մեկ այլ անձի հետ շփումները, համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելու փորձերը››,-ասաց Դավթյանը եւ հավելեց․ ‹‹Ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ապօրինի եւ անհիմն դատական ակտ է եւ ենթակա է բեկանման››։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:21 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱռաջին ատյանի դատարանը կայացրել է անօրինական և անհիմն դատական ակտ.Քոչարյանի գործով դատախազ (տեսանյութ)
13:42 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեկնարկեց բուն բողոքների քննությունը․ ելույթ է ունենում դատախազը
13:02 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի աջակիցները հերքում են, որ մասնակցել են դատարանի դիմաց տեղի ունեցած վեճին
12:34 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով դատավորը դարձյալ ինքնաբացարկ չհայտնեց
12:20 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎիճաբանություն դատարանի մոտ. Կան բերման ենթարկվածներ(տեսանյութ)
11:01 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱկնհայտ է, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի․ Արթուր Դավթյան
10:40 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն հայտնեցին դատավորին
18:04 18/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
17:33 18/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՇարունակվում է Քոչարյանի գործով դատական նիստը
16:15 18/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց(տեսանյութ)

Արխիվ

[]