ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11 տարվա մեջ մեկի մտքով չանցա՞վ գոնե մի սպանություն բացահայտել․ Մարտի 1-ով տուժողի իրավահաջորդ 06/19/2019 16:02 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
‹‹Տուժողների իրավահաջորդներից միայն ես եմ, որ 2008 թվականի մարտի մեկին եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ․ երբ երեկոյան ռմբակոծեցին Երեւան քաղաքը, ես այն համեմատեցի 1941 թվականի Գերմանիայի՝ Սովետական միության վրա հարձակման հետ››,-‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ այս մասին Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին քիչ առաջ հայտարեց Մարտի մեկի գործով տուժող ՝ սպանվաթ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը․ ‹‹Երեկոյան սադրիչները երիտասարդներին տարան կրակի բերան, մոտ հազար սադրիչ էին՝ բերված էջմիածնից, Արտաշատից, Սյունիքից››։
Սարգիս Քլոյանի խոսքով՝ ինքը բազմիցս գրավոր ներկայացրել է, թե ըստ իրեն՝ ով է անմիջապես սպանել իր տղային, եւ ով է սպանելու անմիջական հրաման տվել տվել․ ‹‹Ինձ քննիչն ասել է, որ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով են զոհվել թե իմ որդին, թե Տիգրան Խաչատրյանը։ Ես նույնիսկ Վահագն Հարությունյանին հարցրի, թե ով է թույլ տվել զորամասից դուրս հանել փակ տարածությունների համար նախատեսված չերյոմուխա զենքը››,- ասաց Սարգիս Քլոյանը եւ հավելեց․‹‹Ոչ մի զինվոր, ոչ մի ոստիկան ընդդմիության կողմից հրազենային բեկորային վնասվածք չի ստացել, ուրեմն՝ ընդդիմության ձեռքին զենք չի եղել›, եւ ուրեմն՝ ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին մի հրաման արձակել, ըստ որի՝ ինչ ուզում են, թող անեն, բայց չկրակեն ժողովրդի վրա, եւ մենք հիմա այստեղ չէինք լինի, եւ ինքն էլ երեւի չդատապարտվեր››։
Ելույթ ունեցավ նաեւ Մարտի մեկի գործով տուժող Տիգրան Աբգարյանի իրավահաջորդը՝ մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը․ ‹‹Եթե ցուցարարները ինչ-որ տեղ անկարգություններ էին անում, ընդունենք, որ հրաման են տվել, որ կրակեն ցուցարարների վրա, բա իմ որդի՞ն․ ոչ ցուցարար է եղել, ոչ անկարգություն է արել․ նա ներքին զորքերի զինվոր էր››։
Ռուզաննա Հարությունյանն ասաց, որ ինքը համոզված էր, որ կամ գեներալ Գրիգոր Գրիգորյանն է այդտեղ եղել, կամ հատուկ ջոկատային․ ‹‹Վերջում պարզվեց, որ հատուկ ջոկատային է, բայց ո՞վ է նա։ Ինձ համար հիմա միեւնույնն է՝ Ռոբերտ Քոչարյանը կդատվի թե ոչ, իմ որդին հետ չի գալու, բայց ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց, նա ախր զինվոր էր››,-ասաց տուժողի իրավահաջորդը եւ հավելեց․ ‹‹Ամենավիրավորականն այն է, որ տասը զոհերից որեւէ մեկի գործը չբացահայտվեց, տասնմեկ տարվա մեջ որեւէ մեկի մտքով չանցա՞վ գոնե մի սպանությունը բացահայտել››։
Ելույթ ունեցան նաեւ տուժողների մյուս իրավահաջորդները, որոնք միաձայն միացան Սեդա Սաֆարյանի եւ դատախազների ներկայացրած միջնորդություններին։
Այսպիսով, այսօրվա դատական նիստն ավարտվեց։ Այն կշարունակվի վաղը՝ ժամը 14:00-ին։
Նշենք, որ մարտի 1-ի անկարգությունների ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ են ստացել 10 անձ, որոնցից 2-ը՝ ոստիկանության զորքերի ներկայացուցիչ. ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը մահացել է բեկորային վնասվածքից, իսկ ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Ագբարյանը՝ հրազենային վնասվածքից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ