ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին 06/19/2019 13:27 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 23։45-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, 1996թ. ծնված երիտասարդը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետ և հափշտակել զովացուցիչ ընպելիքներ և արևածաղիկ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած 22-ամյա երիտասարդը տարբեր ժամանակահատվածներում առերևույթ կատարել է նաև այլ գողություններ ևս: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձի կողմից կատարված գողության և գողության փորձի ևս 6 դրվագ:
Այսպես՝ 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 21։10-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, իր ծանոթի հետ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, բացելով Երևան քաղաքի Կասյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ և հափշտակել բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս։
Այնուհետև, 2019 թվականի ապրիլի 09-ին՝ ժամը 05։30-ից մինչև ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, երիտասարդը փորձել է բացել Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված միրգ-բանջարեղենի պահեստարանի մուտքի դուռը, սակայն, զգալով բացահայտման վտանգը, ոչինչ չհափշտակելով, դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով։
Բացի այդ, 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 05։05-ին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ, որտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերով կանխիկ գումար։
Գողության մյուս դրվագը գրանցվել է 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 05։10-ի մինչև 05։55-ն ընկած ժամանակահատվածում: Այսպես՝ նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դռան ապակին կոտրելու եղանակով, երիտասարդն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հր․Քոչար փողոցում գտնվող վաճառակետ և այնտեղից հափշտակել դրամարկղի պահոցը և դրանում առկա կանխիկ գումարը։
Բացի այդ, 2019 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 05։20-ի սահմաններում, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի միջոցով նույն անձը փորձել է բացել Երևան քաղաքի Հր․Քոչար փողոցում տեղակայված արագ սննդի կետի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է։
2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 00։10-ից մինչև նույն օրվա առավոտյան ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գործող մթերային խանութի հետին պատի ապակեպատ հատվածը, ապօրինի մուտք է գործել խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել կոնյակ, ծխախոտ, փքաբլիթներ, սուրճ, լոգանքի գել և կանխիկ գումար։
Նախաքննության ընթացքում ստացվել են տեսանկարահանող սարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:
՝Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
՝Հատկանշական է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և կատարել է նմանատիպ հերթական հանցագործությունը: Արդյունքում՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միայն հայտնաբերվելուց հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
՝Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ