ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակնհայտ է, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի․ Արթուր Դավթյան 06/19/2019 11:01 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
‹‹Ակնհայտ է, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի››,- ‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․ ‹‹Դուք նկատում եք պաշտպանական տակտիկայի այդ կազմակերպվածությունը՝ գործի քննության ընթացքում ասուլիսներ հրավիրելու, ամենատարբեր տեղեկատվական հոսքերով բարոյական-հոգեբանական ճնշումներ գործադրելու››,- ասաց նա։
Հարցին, թե որը կարող է լինել ձգձգելու նպատակը, Դավթյանն ասաց, որ ինքը կարող է դրա վերաբերյալ ենթադրություններ անել, որոնք միայն ենթադրություններ կլինեն, ուստի դրանցով լրագրողների հետ չի կիսվի․ ‹‹Բայց միտումն ակնհայտ է․ եթե դուք նկատեցիք, նախորդ նիստը, որ տեւեց շուրջ երկուսուկես ժամ, հարց ու պատասխանի էր վերածվել այն դեպքում, երբ առնվազն պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը։ Յուրաքանչյուրս, դառնալով դատախազ կամ փաստաբան, պետք է իմանանք, թե որ պահին ասելու եւ որ պահին լսելու իրավունք կամ պարտականություն ունենք››,-ասաց Դավթյանը։
Նա հույս հայտնեց, որ նախագահող դատավորը բարոյական եւ հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ ՀՀ-ում դատավորը պաշտպանված է։
Անդրադառնալով նախորդ դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի՝ դատավորին ուղղված այն հորդորին, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքի համար, Արթուր Դավթյանն ասաց․ ‹‹Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։ Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, եւ կարեւոր է ժողովրդական այն անվիճելի խոսքը, որ այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու, եւ որեւէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր պարտքն է կատարել, անհանգստանալու կարիք չունի››։
Հարցին՝ արդյո՞ք դատավորը հիմա բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, Արթուր Դավթյանը պատասխանեց՝ ասելով, որ եթե դատարանը որեւէ խախտում թույլ տված լիներ, Դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտած կլիներ։
Գլխավոր դատախազը նկատեց, որ երեկվա ծավալված քննարկման վերաբերյալ պաշտպանական կողմն այսօր է որոշել ինքնաբացարկ հայտնել․ ‹‹Գուցե հիմա հետ գանք, եւ պարզվի, որ հիմա էլ դատարանի կողմից այդ որոշումը հրապարակելու ձեւն է հիմք հանդիսանում ինքնաբացարկի համար››,- ասաց Դավթյանը։
Հարցին՝ արդյո՞ք Դավթյանը վստահ է, որ Դատախազությունում Երկրորդ նախագահի հետ կապեր չկան, քանի որ շատերի պնդմամբ՝ տեւական ժամանակ Մարտի մեկի գործով Դատախազությունն անգործություն է դրսեւորել, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Դատախազությունն ապացույցներն ըստ էության գնահատող գործառույթ ունեցող մարմին է, այլ ոչ թե ապացույց ձեռք բերող․ ‹‹Մարտի մեկի գործով որ պահին ինչ ապացույց ձեռք է բերվել, դա գնահատվել է››։
Դիրտակմանը, որ ըստ մեղադրանքի՝ Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ապացույցները կեղծել է, Դավթյանը պատասխեց․ ‹‹Իսկ դրա մասին Դատախազությունն իմացե՞լ է, այդ փաստը պարզվեց այն ժամանակ, երբ հարուցվեց քրեական գործ››,-ասաց Գլխավոր դատախազը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից