ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գ.Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին 06/18/2019 13:40 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր «Իմ քայլի» պատգամավորներն առանձնապես չուղղեցին, փոխարենը հանդես եկան ի պաշտպանություն նրա ելույթներով՝ թիրախավորելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում պատգամավորները ազատ են և կարող են քվեարկել ով՝ ինչպես ցանկանա:
Այս խմբակցությունը ներկայացնող Գևորգ Պետրոսյանն ուներ մտահոգություն՝ ՍԴ դատավորի թեկնածուի քաղաքական անկողմնակալության հարցում եւ անդրադարձավ թեկնածուի հայտարարությանը, թե ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:
«Դուք, ինձ թվում է, հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր այս հայտարարությունը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, լինի որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», - հայտարարեց Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Գրիգորյանի հայտարարությանը, թե իշխանության շատ ներկայացուցիչների հետ ինքը ծանոթացել է, ոչ թե խաշ-խորովածի սեղանին, այլ՝ բանտերում, հայտարարեց. «Դուք ասում եք՝ բանտում եք ծանոթացել, մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները մոռանալու»:
Նրա խոսքով՝ ՍԴ դատավորի նախորդ երկու թեկնածուները, որոնց ընտրությունը խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, թերևս վատ գիծ ունեին՝ նրանք իշխանությունների հետ բանտում ընկերություն չէին արել:
«Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում», - դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին՝ հարցադրում արեց Պետրոսյանը:
Պատգամավորը հիշեցրեց նաև Վահե Գրիգորյանի այն հայտարարությունը, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ