ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտպանության տակ են վերցրել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությունը 06/18/2019 13:00 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանության տակ է վերցրել Նախագահի կողմից ներկայացված Վահե Գրիգորյանի թեկնածությանը՝ չհերքելով, որ ունեն գործընկերային, լավ հարաբերություններ նրա հետ։
Ավելին, իշխող ուժի պատգամավորներն անընդունելի համարեցին կառավարող ուժի հետ Վահե Գրիգորյանի կապվածության համար ներկայացված քննադատությունները։ Մասնավորապես Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ «ցանկացած մեկը, ով ՀՀ եւ ժողովրդավարացման պայքարի գործում ներգրավված է եղել նախկինում այս կամ այն կերպ արժեքային տիրույթում կապված է կառավարող ուժի հետ եւ դա նորմալ է»։
Մինչ այդ թեկնածուն նախ նկատեց, որ այս ամբիոնից երկրորդ անգամ է խոսում, հետո ներկայացրեց Սահմանադրական դատարանի գործունեության իր տեսլականը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը ամենաշատ քննադատվածն է դատական իշխանության համակարգում:
«Ես կարծում եմ, որ այս պահին ամենաանպտուղ գործն է, որ մենք շարունակենք այդ քննադատությունը, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր՝ հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ», - հայտարարեց Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը առավել թիրախավորվել է ընտրական վեճերի քննության ժամանակ: Նրա ներկայացմամբ ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորությունների իրագործման կարգավիճակից, ինչի արդյունքում ընտրական վեճերի հարցերով այլ ատյանների կողմից կայացված որոշումների հիման վրա է կազմել իր դատողությունները:
«Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրական վեճերով համակարգային խախտումները քննության առարկա դարձնել», - հավելեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի կազմավորման իր տեսլականին, ապա Գրիգորյանն ասաց, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն Հայաստանի տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ Սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որն իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա», - հայտարարեց Գրիգորյանը:
Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի թափուր մնացած պաշտոնում մեկ անգամ արդեն ներկայացվել է նախորդ գումարման Ազգային ժողովին, որը մերժվել էր։ Այս գումարման խորհրդարանում նախագահը երկու այլ թեկնածություն է առաջադրել, ինչը մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից։
Վերջապես ՀՀ նախագահն ընդառաջ գնաց ու ՍԴ թեկնածուի նախորդ ընտրությունից մի քանի օր անց ԱԺ նախագահին ներկայացրեց Գրիգորյանի թեկնածությունը: Այս ընտրությունը լինելու է ՍԴ անդամի 6-րդ ընտրությունը և, ամենայն հավանականությամբ, վերջինը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից