ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի քաղաքապետարանն ավելացնում է հաստիքները 06/17/2019 17:09 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի ավագանու արտահերթ նիստում քննարկել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակները վերանայելու հարցը: Նախագծով, նախատեսվում է, հաստիքացուցակն ավելացնել 102-ով:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝հաստիքացուցակը եղել է 2030, որն ավելացել է 102,5 միավորով, թեեւ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում , որոշ բաժիններ միավորվել են։
Մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում միավորվել են սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինները՝ հաշվի առնելով սպորտի եւ երիտասարդության ոլորտների փոխկապվածությունը, մշակույթի վարչությունն ու տուրիզմի բաժինը. վերջինս ներառվել է մշակույթի վարչության կազմում՝ հաշվի առնելով, որ իր գործառույթներով եւ տեսլականով սերտ շաղկապված է մշակույթի ոլորտի գործառույթների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման կարեւոր գրավականներից է մայրաքաղաքի մշակութային անցուդարձն ու պատմամշակութային ժառանգությունը:
Զորահավաքային բաժինը, որը գործում էր քարտուղարության կազմում, առանձնացվել է քարտուղարությունից եւ դարձել առանձնացված բաժին: Վերջինիս առանձնացումը պայմանավորված է նրանով, որ բաժնի կողմից իրականացվող գործառույթները չէին բխում քարտուղարության գործառույթներից:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմում Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից առաջարկվել է առանձնացնել առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինը ստեղծելով առեւտրի եւ սպասարկումների ու գովազդի բաժիններ, որը պայմանավորված է հիշյալ ոլորտների գործառույթների եւ կանոնադրական խնդիրների էական տարբերությամբ, որն իր հերթին կբարձրացնի արտաքին գովազդի ոլորտում վերահսկողությունը եւ աշխատանքների արդյունավետությունը:
Օպտիմալացման գործընթացի շրջանակներում իրականացվող փոփոխությունների արդյունքում Երեւանի քաղաքապետարանի համակարգում (քաղաքապետարան եւ ենթակա կազմակերպություններ) նախատեսվել է 65.5 հաստիքային միավորի կրճատում ամսական 1016.1 հազար դրամ աշխատավարձի ֆոնդով:
Երեւանի ենթակայության կազմակերպություններում առաջարկվում է կրճատել 169 հաստիքային միավոր (ամսական 21135.3 հազ.դրամ), որից. 1.96.5 միավորը (ամսական 13318.5 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ, որից.
1) 39 միավոր վարորդներ (ամսական 5127.8 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ), քանի որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների վարորդներից 38-ը (ամսական 5000.8 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) ներառված էին «Երեւանտրանս» ՓԲԸ-ի, իսկ 1-ը (ամսական 127.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ)՝ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի հաստիքացուցակներում, սակայն իրականացնում էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպասարկում, ուստի նպատակահարմար է հիշյալ վարորդների հաստիքային միավորները տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ:
Դրա արդյունքում ամսական կտրվածքով 6000.1 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիան,
2) 17 միավոր (ամսական 1612.4 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ)՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման եւ ձեւակերպման աշխատանքային խմբի անդամներ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. հ.912-Ն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը վերապահված է Երեւանի քաղաքապետին, որն էլ հաշվի առնելով հիշյալ գործառույթներ իրականացնող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի համապատասխան աշխատակիցներին առաջարկվում է տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ,
3) 20 միավոր (ամսական 2964.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է տեղափոխել «Գերատեսչական շենքերի շահագործման եւ պահպանման» ՓԲԸ-ից, քանի որ հիշյալ հաստիքներ զբաղեցնող աշխատակիցներն աշխատում էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում եւ իրականացնում էին աշխատակազմին վերապահված գործառույթներ, ուստի դրանք եւս նպատակահարմար է տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ, որի արդյունքում ամսական կտրվածքով 3556.8 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան,
4) 20.5 միավոր (ամսական 3614.3 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է տարբեր կազմակերպություններից («Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից՝ 12.5 միավոր, «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ից՝ 5 միավոր, «Ձեւավորում» ՓԲԸ-ից՝ 2 միավոր եւ «Երեւանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ից՝ 1 միավոր) եւս տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակ վերոհիշյալ պատճառաբանմամբ:
2. 72.5 միավորն առաջարկվում է կրճատել, որից.
1) 62 միավոր «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» եւ «Արաբկիր-Սերվիս» ՓԲԸների լուծարման հետեւանքով, որոնց արդյունքում նախատեսվում է Երեւան համայքի բյուջեի միջոցների խնայողություն տարեկան 155.2 մլն.դրամ,
2) 4.5 միավոր (ամսական 535.9 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից, որի արդյունքում ամսական կտրվածքով 643.0 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան,
3) 3 միավոր (ամսական 394.8 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել «Երեւանտրանս» ՓԲԸ-ից, որի արդյունքում ամսական կտրվածքով 473.8 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան,
4) 3 միավոր (ամսական 337.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել «Գերատեսչական շենքերի շահագործման եւ պահպանման» ՓԲԸ-ից, որի արդյունքում ամսական կտրվածքով 404.4 հազ.դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարի չափով կնվազեցվի Երեւան համայնքի բյուջեից ընկերությանը հատկացվող սուբսիդիան:
Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակում նախատեսվում է 6 (կրճատում՝ 77 միավոր՝ 15727.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ, ավելացում՝ 83 միավոր՝ 15078.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) միավորի ավելացում, սակայն աշխատավարձի ֆոնդի 649.0 հազ.դրամի նվազեցում, որից.
1. 77 միավորից (ամսական՝ 15727.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) 12 միավորը (ամսական՝ 3203.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվել է կրճատել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում, իսկ 65 միավորը (ամսական՝ 12524.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում:
2. 83 միավորից.
1) 54 միավորը (ամսական՝ 8524.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվում է ավելացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմում, որից միայն 50 միավորը՝ եկամուտներ հավաքագրող տեսուչների գծով, որը պայմանավորված է նրանով, որ նախկինում աղբահանության գումարները հավաքագրվում էին համատիրությունների եւ այլ կազմակերպությունների միջոցով, որոնց Երեւան համայնքի բյուջեից հատկացվում էր հավաքագրված գումարների 10%-ը, ներկայումս հիշյալ գործընթացը կանոնակարգելու եւ աշխատանքերն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է այն իրականացնել Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի միջոցով եւ այդ գործընթացի կազմակերպման համար հատկացնել նախկին 10%-ի (2018թ.՝ 329.2 մլն.դրամ) փոխարեն 3% (2019թ.՝ 137.9 մլն.դրամ) կամ իրականացվել է Երեւան համայնքի բյուջեի միջոցների տնտեսում տարեկան 191.3 մլն.դրամի չափով, որի հետեւանքով Երեւանի վարչական շրջաններում անհրաժեշտություն է առաջանում ավելացնել վերոհիշյալ 50 հաստիքային միավորներն ամսական 7542.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդով,
2) 29 միավորը (ամսական՝ 6554.0 հազ.դրամ աշխատավարձի ֆոնդ) նախատեսվում է ավելացնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում, որը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի որոշ ստորաբաժանումներում աշխատանքների ծավալների ավելացմամբ պայմանավորված աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Վերոհիշյալ փոփոխություններով պայմանավորված վերջնական արդյունքում նախատեսվում է Երեւան համայնքի բյուջեի միջոցների խնայողություն տարեկան 215.0 մլն.դրամի չափով:
«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը նկատեց, որ իրենք բավական ծավալուն առաջարկներ էին ներկայացրել, որոնք հաշվի չեն առնվել. «Արդյոք կարդացե՞լ էիք մեր առաջարկները, եթե անհասկանալի բաներ կային, կարող էիք ասել, մենք կբացատրեինք»,-հեգնեց նա:
Ի պատասխան փոխքաղաքապետը նշեց, որ այս փուլում պատրաստ չէին 130 հաստիքի կրճատման գնալ. «Քանի որ օպտիմալացումը պարբերական գործընթաց է, ապա 130 հաստիքների կրճատման առաջարկին որոշվեց անդրադառնալ հաջորդ նման գործընթացի ժամանակ, որը նախատեսվում է հաջորդ եռամսյակներում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան