ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն 06/17/2019 13:15 | ԼՐԱՀՈՍ
«Շատ կարեւորում եմ ասել, որ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, որ նպատակ ունեին ոչ միայն պատժել պրն Քոչարյանին ազատ արձակած դատավորին, ով, ըստ էության, ուղղակի կիրառեց օրենքը, ինչը եւ պետք է աներ, այլ նաեւ ահաբեկել մնացած դատավորներին, ովքեր ապագայում պետք է քննեն պրն Քոչարյանի գործը»,-այսօր այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Այսինքն՝ ցանկացած դատավոր, ով ապագայում գործ կունենա այս գործի հետ, արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք ակտը դուր չկա այսօրվա իշխանությանը»։
Անդրադառնալով հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի բակում տեղի ունեցած բողոքի ակցիային՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դա պայմանավորված էր նրանով, որ ՍԴ-ն պետք է գործի հետ կապված որոշում կայացներ. «Մի խումբ անձինք՝ իշխանության կողմից հովանավարվող, հանրահավաք անցկացրին ՍԴ-ի դիմաց, ինչը արգելված էր, իսկ երբ ՍԴ դատավոր տիկին Գյուլումյանն ուզեց դուրս գալ շենքից, տեսաք, թե ինչպես նրան վիրավորեցին, ինչ քաշքշուկ տեղի ունեցավ»։
Ալումյանն ընդգծեց, որ դրանից հետո էր, որ ՍԴ-ն աննախադեպ որոշում կայացրեց. «Վարույթ ընդունելը մեկ ամսով երկարաձգելով՝ ՍԴ-ն աննախադեպ որոշում կայացրեց, երբեւէ չէր եղել, որ վարույթ ընդունելու հարցը այսքան ձգձգվեր»։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա Ալումյանի խոսքով՝ նրանք այդ օրը անգործության էին մատնված. «Եթե անգամ հաշվի առնենք, որ դա ժողովրդի ինքնաբուխ հավաք էր, բոլոր դեպքերում, օրենքով արգելված էր ՍԴ-ի դիմաց հավաք իրականացրել, եւ այն, որ այս իրավիճակում իրավապահ մարմինները անգործության են մատնված, հենց վկայում է այն մասին, որ դա ամբողջությամբ պլանավորված էր՝ այս դեպքում ՍԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար»։
Հիշատակելով Գագիկ Ջհանգիրյանի՝ օրերս տված հարցազրույցը, որի ընթացքում վերջինս որոշ հանգամանքներ էր նշել՝ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դրանց հետ կապված իր անունից հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին. «Ջհանգիրյանը հարց հնչեցրեց ՍԴ դիմելու հետ կապված՝ նշելով 3 շատ կարեւոր հանգամանք, որոնք, ըստ իս, գործ հարուցելու առիթ են եւ վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին»։
Ըստ Ալումյանի՝ Ջհանգիրյանի այն հայտարարությունը, թե ՍԴ-ն դատարաններին հնարավորություն է տալիս, որ իրենք իրենց սխալը ուղղեն, վկայում է, որ երբ 1 ամսով հետաձգվեց դիմումի քննությունը, դրանով շանս տրվեց, որ Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի որոշումը. «Եթե դա իրոք այդպես է, ապա խոսքը նախապես պլանավորված դատական ակտերի մասին է, որ ՍԴ-ն պետք է ձգձգի, եւ այդ ընթացքում Վերաքննիչը բեկանի Առաջին ատյանի որոշումը»։
Ջհանգիրյանի երկրորդ հայտարարությունը, որ ըստ Ալումյանի, կարող է գործ հարուցելու առիթ հանդիսանալ, այն է, որ ՍԴ-ն այդ դիմումը չի քննելու. «Ի՞նչ է սա նշանակում. որ Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն, նա նաեւ ասաց՝ չակերտները չեմ բացում, մինչդեռ ոչ ոք այդպիսի ինֆորմացիայի հիմա չպիտի տիրապետեր, նույնիսկ՝ ՍԴ դատավորները»։
Երրորդ հայտարարությունը, որ արել է Ջհանգիրյանը, այն է, որ ՍԴ-ն համենայն դեպս ներկայիս կազմով այդ գործը չի քննելու. «Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու, ուրեմն՝ տեղեկություն կա, որ որոշ մարդիկ պետք է դուրս գան, եւ նրանց փոխարեն գան ուրիշները»։
Ալումյանի խոսքով՝ առնվազն երկու դատական ակտերի անելիքները հայտնի են Ջհանգիրյանին, ինչը այդպիես չպիտի լիներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը