ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է, որ բնակչությունը այլևս կրկնակի չի վճարում գազի դիմաց. Ինչո՞ւ բոլորը մոռացան այդ մասին 06/17/2019 14:06 | Տնտեսություն
Իշխանափոխությունից առաջ ընդդիմությունը, այդ թվում` նաև Նիկոլ Փաշինյանը բազմիցս բարձրացրել են այն հարցը, թե ինչո՞ւ է գազի դիմաց բնակչությունը կրկնակի բարձր գին վճարում։ Իշխանափոխությունից հետո այդ խնդիրը մի տեսակ ստվերում է մնացել։ Իշխանության քաղաքական թիմը այլևս չի հիշում, որ բնակչությունը ներմուծման գնից կրկնակի բարձր է վճարում գազի դիմաց։
Ու չնայած ժամանակին հնչում էին խոստումներ` գազի, ինչպես նաև հանրային այլ ծառայությունների սակագները նվազեցնելու վերաբերյալ, այսօր դրա մասին մոռեցել են։ Ընդհակառակը` հասարակությունը կանգնած է մեկ այլ` սակագների բարձրացման խնդրի առջև։
Իշխանափոխությունից հետո կառավարությանը չհաջողվեց նվազեցնել ներքին սակագները` հանրային ծառայությունների և ոչ մի ոլորտում։ Ավելին, տարեսկզբից թանկացավ ռուսական գազի ներմուծումը։
Այսօր խնդիրը վերստին արդիական է և մեծ է հավանականությունը, որ ներմուծման հերթական թանկացումը կհանգեցնի նաև ներքին սակագների բարձրացման։ Իսկ թե ինչ եղան համակարգում առկա արատավոր բարքերի, չհիմնավորված բարձր սակագների, սպառողներին թալանելու և միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների վերաբերյալ ժամանակին արված հայտարարությունները, այդպես էլ անհայտ մնաց։ Իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը հատուկ հանձնաժողով ստեղծեց, որը պիտի զբաղվեր այդ երևույթների բացահայտմամբ։ Բայց բացահայտումներ չեղան։
Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ նախկինում արված հայտարարություններն անհիմն էին։ Այս հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին։
Ամեն դեպքում, տպավորություն է, որ այստեղ ինչ-որ մութ պրոցեսներ են տեղի ունենում։ Արդեն վեց ամիս կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» ձևավորված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացնում գազամատակարարման համակարգի օպտիմալացման և ծախսերի կրճատման ուղղությամբ։ Գործընթացը մի տեսակ շատ երկար է ձգվում, իսկ արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ։
Չնայած օրերս «Գազպրոմ Արմենիայից» հայտնեցին, որ իրենց տեղեկություններով գազի սակագնի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն և ընկերությունը կներկայացնի իր դիրքորոշումը, այնուհանդերձ դրա հավանականությունը շատ քիչ է։ Ըստ էության, բոլոր սպասում են ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցին, որը, ինչպես հայտնի է, լինելու է հոկտեմբերին։ Հավանաբար այդ ժամանակ էլ կարվեն գազի գնի վերջնական հստակեցումները։
Թե ինչպիսի՞ն կլինի լուծումը, կերևա մինչև տարեվերջ։ Մի բան այնուհանդերձ միանշանակ է` գազի սակագնի հարցը չափազանց զգայուն թեմա է սպառողների համար։ Ու չնայած դրան Նիկոլ Փաշինյանին առայժմ չի հաջողվում Հայաստանի համար նպաստավոր լուծումների հասնել։
Գազի թանկացումը բերելու է տնտեսության մրցունակության անկման, որն առանց այդ էլ մի փայլուն վիճակում չէ։ Տուժելու է նաև բնակչությունը։ Հատկապես որ, իշխանափոխությունից հետո թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում ոչինչ չի փոխվել` ո՛չ տնտեսության դիմադրողականությունն է բարձրացել, և ո՛չ էլ սպառողների վճարունակությունն է ավելացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից