ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կարող հին ԲԴԽ-ն ծառայել իր գործառույթին. Նինա Կարապետյանց 06/17/2019 11:54 | ԼՐԱՀՈՍ
«Այն, որ ամբողջական դատական համակարգը այլեւս ի վիճակի չէր ծառայելու իր բուն նպատակին, ակնհայտ էր, խոսքը միայն ԲԴԽ-ի մասին չէ»,- «Մեդիա կենտրոն»-ում այսօր անցկացված ասուլիսի ժամանակ այս կարծիքն է հայտնել «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը. «Սա նաեւ տարբեր տեսակի վեթինգներից խուսափելու հնարավորություն է. նման բան եղավ Ուկրաինայում, երբ շատ դատավորներ խուսափելու համար պատասխանատվությունից ուղղակի դիմումներ գրեցին, դուրս եկան, շրջանցեցին դա, հետո վերադարձան նույն համակարգ եւ շարունակեցին աշխատել»։
Նինա Կարապետյանցի կարծիքով՝ չի կարող հին ԲԴԽ-ն ծառայել իր գործառույթին. «ԲԴԽ երբեք էլ չի եղել, որեւէ դատավոր պաշտպանված չի եղել, երբ դատավորին զանգել ու հրահանգել են, ԲԴԽ-ն ոչինչ չի արել, ԲԴԽ-ն էլ այդ հրահանգողներից մեկն է եղել, ես հասկանում եմ, որ կա անմեղության կանխավարկած, որ սա կարող է համարվել հաղորդում հանցագործության մասին, բայց նույն ԲԴԽ-ի նախկին ղեկավարը՝ Գագիկ Հարությունյանը, եղել է ՍԴ նախագահ, եւ տարիներ շարունակ հանցավոր ռեժիմի կեղծված ընտրությունները ընդունելի է համարել՝ որեւէ խախտում չարձանագրելով, ուստի չի կարելի թույլ տալ, որ նա դիմում գրի ու ուղղակի հեռանա»։
Կարապետյանցի խոսքով՝ Գագիկ Հարությունյանը եղել է այն մարդկանցից մեկը, ով պետք է կրի պատասխանատվություն. «Նա պետք է կրի պատասխանատվություն մեր երկրում օրինականության բացակայության համար, իսկ եթե կան օրենքներ, որ ժամանակին գրվել են հենց նրանց անվտանգությունը երաշխավորելու համար, եւ այսօր խանգարում են իրավունքի կիրառմանը, ապա դրանք պետք է որոշակի փոփոխության ենթարկվեն»։
Կարապետյանցը կարծում է, որ բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության. «Բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության, այլապես մենք չենք ունենա երաշխիք, որ այդ այլանդակությունները այլեւս չեն կրկնվի. իշխանությունը հատկություն ունի փչացնել մարդկանց, եւ ամենապարկեշտ մարդիկ հատկություն ունեն փչանալու, այնպես որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ՍԴ-ից եւ ԲԴԽ-ից սկսած բոլորը, այլապես մենք չենք ունենա հնարավորություն այս երկիրը վերականգնելու»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով էլ՝ թյուրիմացություն կլիներ հույս ունենալ, թե դատաիրավական համակարգը կարող է առողջանալ կամ տարիների ընթացքում վերափոխվել. «Խոսքը չի վերաբերում դատավորների հարյուր տոկոսին, բայց նրանք էլ են հասկանում, որ մեր իրականությունից դուրս են՝ ամենավերին ատյաններից մինչ ստորին ատյաններ, այդ մարդիկ տարիներ շարունակ ներգրավված են եղել արդարադատության դեմ գործողություններում, նրանց շատ վճիռներ արդարադատության հետ եզրեր չունեն, խոսքս չի վերաբերում միայն քաղաքական վճիռնրին, այլեւ՝ տնտեսական, քրեական...»։
Հարությունյանի խոսքով՝ շատ դատավորներ մշտապես պատվեր կատարողներ են եղել. «Մեր նոր իրականության մեջ նրանք չպիտի կարողանային տեղավորվել, եւ չեն էլ տեղավորվում, ես այդ հրաժարականը դրանով եմ բացատրում. նրանք դուրս են մղվում, եւ շատ արագ պետք է գա այն պահը, երբ մենք կհայտարարենք, որ ունենք նոր դատարաններ, արդարադատության նոր համակարգ՝ նոր դեմքերով»,-կարծում է իրավապաշտպանը։
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից