Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

Մարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին 06/17/2019   13:30  |  ԼՐԱՀՈՍ

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Խորագրի շրջանակում Financial Times-ի լրագրողները սովորաբար հայտնի հյուրի հետ ճաշում և զրուցում են տարբեր թեմաներից: Խորագրի նախորդ հյուրերից են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցնեգերը, Օքսֆորդի համալսարանի համաշխարհային պատմության պրոֆեսոր Պետեր Ֆրանկոպանը և այլք:

Ներկայացնում ենք հարցազրույցի ոչ ամբողջական թարգմանությունը.

«Պարզվում է՝ Հայաստանի նախագահի հետ Financial Times-ի լանչը դիվանագիտական առումով նույնքան նուրբ է, որքան որ շշմեցնող է գաստրոնոմիական տեսակետից։ Հավատարիմ մնալով իր փոքրիկ կովկասյան երկրի շռայլ հյուրընկալության ավանդույթներին՝ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ընդունել, որ որևէ հյուր կարող է իրեն լանչի հրավիրել իր հայրենի քաղաք Երևանում։ Սակայն երբ ես նրան պատմում եմ FT-ի հստակ կանոնների մասին, նա առատաձեռն առաջարկ է անում՝ երկու օր անց մենք երկրորդ անգամ պետք է ճաշենք, և այդ ժամանակ, դժկամորեն համաձայնում է նա, FT-ին կթույլատրվի վճարել դրա համար։ Այսպիսով, նախադեպը խախտված է, սակայն պատիվը բարձր է պահված։

Մեր երկու խելահեղ լանչերից առաջինը իտալա-հայկական «Անկյուն» ռեստորանում էր՝ Երևանի կենտրոնում։ Սարգսյանի ժամանելուց կարճ ժամանակ անց մենք խորասուզվում ենք նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» դրամայի, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և զանգվածային ընդդիմության միջև հակամարտության շուրջ քննարկումների մեջ։ «Իրավիճակը խիստ լարված էր: Չկար որևէ երկխոսություն փողոցներում գտնվողների ու կառավարության միջև, և ամեն բան տանում էր դեպի բախում»,- պատմում է նա։

Սարգսյանի ներքին զգացողությունը, որը նրա խորհրդականները «խենթություն» համարեցին, այն էր, որ պետք է պարզապես քայլել դեպի Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարների բազմությունը և հանդիպել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, լսել, թե նա ինչ ունի ասելու։ «Ես պարզապես զգում էի, որ դա է ճիշտ քայլը»,- ասում է նա։

Մեր խոսակցությունն արագորեն անցնում է բազմաթիվ այլ թեմաների՝ տեսական ֆիզիկայից, Մարգարետ Թետչերից, լորդ Բայրոնից ու Քիմ Քարդաշյանից մինչև Արմեն Սարգսյանի «քվանտային քաղաքականության» տեսություն, և այս ամենը համեմվում է կովկասյան մշակույթի ու խոհանոցի զգալի չափաբաժնով։

Վերջ ի վերջո, Սարգսյանն իր 65 տարիների ընթացքում մի քանի կյանք է ապրել: «Կյանքը մշտապես քեզ նախապատրաստում է ինչ-որ բանի, դու պարզապես երբեք չգիտես, թե ինչի»,- ասում է նա։

Մեր խոսակցության ընթացքում Սարգսյանը հաճախ հիշում է Հայաստանի հարուստ և խնդիրներով լի անցյալը, սակայն նրա հայացքը հաստատապես կենտրոնացած է ապագայի վրա։ Ես հարցնում եմ նրա վերջին ելույթի մասին, որտեղ ասում էր, որ եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է եղել, ապա 21-րդ դարը լինելու է մարդկային ռեսուրսների դար։ Նա բացատրում է, որ մենք ապրում ենք յուրօրինակ տեխնոլոգիական փոփոխության մի ժամանակաշրջան, որը նա անվանում է սրընթաց էվոլյուցիայի կամ R-էվոլյուցիայի ժամանակաշրջան։ Այս դարաշրջանում հաղթողներին պարտվողներից տարբերելու է սովորելու ու հարմարվելու կարողությունը։

Սարգսյանը ձգտում է օգտվել R-էվոլյուցիայի հնարավորություններից և պնդում է, որ նորարարության ուժը չի վերաբերում միայն գիտությանը, տեխնոլոգիաներին և բիզնեսին: Այն առնչվում է նաև նրան, թե ինչպես են երկրները կառավարվում։ Կառավարությունները պետք է դառնան ավելի ճկուն, իսկ կրթական համակարգը վերափոխումների կարիք ունի ։ «Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է»,- ասում է նա։

Սարգսյանն առաջին կյանքում տեսաբան ֆիզիկոս է եղել Խորհրդային Միությունում, հաղթել է հեղինակավոր Լենինի մրցանակն ու 1984 թվականին, ի թիվս Սթիվեն Հոքինգի և այլոց, ստացել հազվագյուտ հնարավորություն՝ ուսումնասիրություն իրականացնել Քեմբրիջի համալսարանում։

1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, նրան առաջարկում են դառնալ անկախ Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում, մի պաշտոն, որը հետագայում նա զբաղեցնում է ևս երկու անգամ։ Նա նաև դեսպանատներ ու առաքելություններ է բացում Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում ու Վատիկանում։ «Ես երազում էի այն մասին, որ զբաղվեի և՛ գիտությամբ, և՛ դիվանագիտությամբ։ Սակայն հետազոտող ֆիզիկոս լինելը նման է համերգ տվող դաշնակահարին։ Եթե ամեն օր չվարժվես, կկորցնես այն։ Այն կդառնա հոբբի»,- ափսոսանքով նշում է նա։

Իր երրորդ կյանքը նա սկսեց 1996 թվականին, երբ դարձավ Հայաստանի վարչապետը, սակայն արդեն հաջորդ տարի ստիպված եղավ հրաժարվել այդ դժվարին աշխատանքից, երբ նրա մոտ ախտորոշվեց քաղցկեղ։ Ապաքինվելուց հետո Սարգսյանը վերադարձավ Լոնդոն՝ շարունակելու շահավետ կարիերան որպես բիզնես խորհրդատու աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններում։

Սակայն 2018 թվականին նա վերադարձավ հայաստանյան քաղաքականություն՝ խորհրդարանի կողմից ընտրվելով երկրի նախագահ։ Գրեթե անմիջապես հետո նա մտավ բուռն քաղաքական ճգնաժամի մեջ։ Սարգսյանը (FT - Սերժ), ով նախորդ տասը տարիների ընթացքում զբաղեցրել էր երկրի նախագահի պաշտոնը, փորձել էր շարունակել պահել իշխանությունը՝ նոր Սահմանադրություն գրելով և ստանձնելով նոր վարչապետի պաշտոնը։ Սակայն սա հանգեցրել էր զանգվածային բողոքի ակցիաների և վախի, որ երկիրը կարող է շարժվել դեպի բռնի առճակատում։

Գործի դնելով իր մեծ դիվանագիտական կարողությունները՝ Սարգսյանը (FT - Արմեն) հանուն կարգավորման՝ բանակցեց երկու կողմերի հետ, խորհրդատվություններ ունեցավ Ռուսաստանի, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հետ։ Նա բոլոր կողմերին կոչ արեց միավորվել ամեն տարի ապրիլի 24-ին նշվող՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ։ Կարճ ժամանակ անց տեղի ունեցավ Սարգսյանի (FT - Սերժ) հրաժարականը՝ ճանապարհ բացելով նոր ընտրությունների համար։ Բարեբախտաբար, Հայաստանը խուսափեց հակամարտությունից։ Սարգսյանը շատ գոհ է այն զսպվածությունից, որը ցուցաբերեցին բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կարծում եմ՝ ամեն ոք ճիշտ գործեց»,- ասում է նա։

Սարգսյանն այժմ հանդես է գալիս նախկին ընդդիմության առաջնորդ Փաշինյանի ղեկավարած երիտասարդ ու բարեփոխումների հակված կառավարության հոր կերպարում: Երկրում, որն ավելի ծանոթ էր ողբերգությունների հետ առնչություններով, վերջապես հույս է ծագել։

Սարգսյանը նկատում է, որ հնչում է երջանկահիշատակ հայ-ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի երգը։ Նա հիշում է, թե ինչպես ԵՄ-ում դեսպան լինելու ժամանակ տարին երկու անգամ Ազնավուրին հրավիրում էր Բրյուսել, երաշխավորելով, որ գրեթե ամբողջ Եվրոպական հանձնաժողովը հերթ է կանգնելու նրա հետ ընթրելու համար։

Մինչ մենք փորձում ենք պանչետան և պեպերոնի պիցցան, Սարգսյանը պատմում է որոշ առաջնորդների մասին, ում ճանաչել և ումով հիացել է, այդ թվում՝ Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսի և Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մասին։

Նա մասնավորապես հիշում է 1990 թվականին Թետչերի այցը Հայաստան, որը հաջորդել էր 1988 թվականին 45 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժին։ Թետչերը ժամանել էր Մոսկվայից, որտեղ կարևոր քննարկումներ էր ունեցել այն ժամանակվա Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ։ Սարգսյանին տպավորել էր նրա «կարգապահությունն ու մտքի պայծառությունը», ինչպես նաև մանրուքների նկատմամբ նրա հիշողությունը։ Սարգսյանը մեծապես տպավորվել էր նաև լսելու ու սովորելու նրա կարողությամբ, մարդկային որակներ, որոնք Սարգսյանը շատ բարձր է գնահատում։ «Մարդիկ, ովքեր գիտեն լսել, կարողանում են սովորել: Այն պահին, երբ դադարում ես սովորել, մահանում ես: Տարիքը պայմանավորված չէ ապրած տարիների քանակով: Տարիքը հոգու վիճակն է»,- ասում է նա։

Հայաստանում գտնվելու ժամանակ Թետչերը Գյումրիում բացում է դպրոց, որը վերակառուցել էր բրիտանական օգնությամբ ու անվանվել լորդ Բայրոնի պատվին, ում, ինչպես ես իմացա, Հայաստանում ազգային հերոսի պես էին ընդունում։ Սարգսյանը բացատրում է, որ 1816 թվականին Բայրոնը մի քանի ամիս անցկացնում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, որտեղ սովորում է լեզուն և գրում թուրք փաշաներից ու պարսիկ սատրապներից Հայաստանի ազատագրման պայքարի մասին։ Հայ վանականները մինչ օրս ապրում են նույն վանքում՝ Սուրբ Ղազար կղզում, որտեղ մատուցվում են հիասքանչ ուտելիքներ, և որտեղ խորասուզվում ես հնագույն ձեռագրերի գրադարանում։ «Ես կուզեի ապրել այնտեղ, դա ֆանտաստիկ կյանք է»,- ասում է Սարգսյանը շշուկով։

Երկու օր անց մենք կրկին հանդիպում ենք, այս անգամ «Դոլմամա»-ում: Արագ անցում անելով մեր նախկին խոսակցությանը՝ Սարգսյանը կենդանի բացատրություն է տալիս, թե ինչու են փոքր երկրները՝ Հայաստանը, Իսրայելը, Սինգապուրը, Իռլանդիան, որոնք նախկին դարերում հաճախ են դարձել մեծ տերությունների զոհը, մեր ժամանակներում լավ դիրքերում են, քանի որ այդքան հարմարվող են։

իր պատմության ընթացքում Հայաստանը մշտապես եղել է տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու գաղափարախոսությունների, Եվրոպայի ու Ասիայի, քրիստոնեության ու մահմեդականության, կոմունիզմի ու կապիտալիզմի խաչմերուկում։ Վերջին մի քանի դարերի ընթացքում այդ ամենի արդյունքն են եղել բռնության մի քանի դրսևորումները աշխարհի հնագույն քրսիտոնյա պետության և նրա մահմեդական հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ «Մենք վերապրողներ ենք»,- ասում է Սարգսյանը։ Փոթորկալի պատմությունը պատճառ դարձավ, որ միլիոնավոր հայեր հեռանան արտերկիր։ Թեպետ Հայաստանը 3 մլն բնակչություն ունի, սակայն շուրջ 8 մլն հայեր սփռված են ողջ աշխարհով մեկ։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ»,- ասում է Սարգսյանը։ Միմյանց կապված հայերի այդ համաշխարհային ցանցը, որի մեջ է նաև ռեալիթի շուոների աստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր 141 մլն հետևորդներով, կարևոր գործոն է մեր օրերի փոխկապակցված աշխարհում՝ ասում է նա։

Սարգսյանը վճռական է՝ խորացնել սփյուռքի ներգրավվածությունը պատմական հայրենիքում։ «Նրանք պետք է հավատան, որ ավելի մեծ ընտանիքի մաս են կազմում,- ասում է նա, - մենք պետք է լինենք հանգույց նոր գաղափարների ու տեխնոլոգիաների համար և բիզնեսով զբաղվենք տարբեր վայրերում»։

Սարգսյանին ամենաշատը հետաքրքրող՝ ժամանակակից աշխարհի կարևոր կողմերից մեկն էլ այն է, թե ինչպես է վերջին տեխնոլոգիական հեղափոխությունը փոխում քաղաքականության դինամիկան։ Լինելով աշխարհի այն քիչ երկրներից մեկի պետության գլուխը, ով գիտնական է, նա պնդում է, որ ինչպես աշխարհն անցավ դասական մեխանիկայից դեպի քվանտային մեխանիկա, նույն կերպ աշխարհն այսօր շարժվում է դասական քաղաքականությունից դեպի քվանտային քաղաքականություն: Դասական քաղաքական աշխարհում կարևորը կապված լինելու կազմակերպված տարբերակներն էին՝ ցեղերը, ազգերը, կրոնները, գաղափարախոսությունները, կուսակցություններն ու քաղաքական կառույցները։ Փոփոխությունը դանդաղ էր և հարաբերականորեն կանխատեսելի։ Սակայն քվանտային քաղաքական աշխարհը շարժվում է շատ ավելի արագ, անկանխատեսելի և տարբերվող ձևերով. ամեն անհատ կարող է ազդեցություն գործել միայն սեփական կարծիքը սոցիալական մեդիայում արտահայտելու միջոցով։

«Քվանտային ասելով՝ ես նկատի ունեմ անհատական մասնիկները: Մարդն անհատապես դառնում է շատ ավելի հզոր, քանի որ ունի համաշխարհային ցանցին միանալու գործիք»,- ասում է նա։

Սարգսյանը նշում է, որ ժամանակակից աշխարհի շատ ոլորտներում կարելի է տեսնել քվանտային վարքագիծ, օրինակ, համաճարակների տարածումը կամ ահաբեկչական գործողությունների ազդեցությունը։ Նա անձամբ է տեսել դրա ազդեցությունները Հայաստանի փափուկ հեղափոխության ժամանակ, երբ կառավարության ու խորհրդարանի դասական ինստիտուտները ճնշվեցին վիրտուալ աշխարհում զանգվածային մոբիլիզացիայի կողմից։

Ու չնայած նոր աշխարհի կողմից ի հայտ եկած անորոշություններին՝ Սարգսյանը ոգևորված է դրա հնարավորություններով։ Նա նշում է, որ մենք նոր վերածնունդ ենք ապրում, քանի որ հետազոտությունների սահմանները տարրալուծվում են, օրինակ, ֆիզիկայի և կենսաբանության, ԴՆԹ-ի և տվյալների մշակման միջև։ «Կուզեի վերադառնալ 50 տարի անց՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ասում է նա։

Ես հարցրեցի Սարգսյանին, թե իր մի քանի կյանքերից ո՞րն է ամենաշատը հավանել։ Նրա պատասխանը և՛ մաթեմատիկական էր, և՛ դիվանագիտական։ «Դրանցից յուրաքանչյուրը։ Բոլորն էլ իմն էին։ Երբ ես ապրում էի իմ N կյանքը, ես չէի մտածում N+1 կյանքի մասին,- ասում է նա։ - Ես պարզապես փորձում էի լիարժեքորեն ապրել այդ կյանքը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:10 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
11:33 15/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ
17:03 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պարույր Հայրիկյանի հետ
16:25 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀամագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից
16:05 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը
14:30 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին
17:53 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
15:29 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ
19:39 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը ստորագրեց Արտակ Զեյնալյանի հրաժարականի դիմումը
18:32 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը Ֆիլիպինների նախագահին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]