ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում Քոչարյանի գործով դատավորին 06/14/2019 16:04 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին. «Ես կարծում եմ, որ Ձեր՝ որպես դատավորի բացարկման հիմքերը, ավելի խորքային են. դրանք գտնվում են Ձեր նշանակման ակունքներում»։
Սաֆարյանի խոսքով՝ ինքը կփորձի պատասխանել հարցին, թե արդյո՞ք դատավորի վերաբերմունքը իրեն նշանակող պաշտոնյայի հանդեպ կարող է ունենալ բավարար անաչառության սահման՝ լսելու այս գործը. «Նախորդ դատական նիստին պաշտպան Ալումյանը դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրեց որպես մեղադրանքի կողմին մշտապես սպասարկող դատավորի, սակայն անդրադարձ չարեց, թե որ իշխանության օրոք են դատավորի այդ դրսեւորումները ակնհայտ եղել, եւ չնշեց մի դեպք, երբ վերջին մեկ տարվա ընթացքում՝ նոր իշխանության օրոք, նման որոշում կայացրած լինի»։
Սաֆարյանն ընդգծեց, որ Արմեն Դանիելյանը որպես դատավոր նշանակվել է սույն գործով մեղադրյալ Քոչարյանի նախագահող տարիներին. «Ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ տարիներին դատավորի նշանակման չափանիշները չեն եղել օբյեկտիվ, եւ Դանիելյանի նշանակումը չի բխել դատավորի համար պատվաբեր համարվող չափանիշների արժեւորումից, ինչպես, օրինակ, արդարամտությունն է, օբյեկտիվությունը, իրավունքի գերակայության սկզբունքը, հարկ եղած դեպքում՝ սկզբունքայնությունը։ Պետք է փաստել, որ ներկա պահին դատավորը օբյեկտիվորեն հայտնվել է իր նախկին դիրքորոշման հակառակ բեւեռում, եւ այս պարագայում, ինչպես էլ գործի, նա չի կարող հանդես գալ որպես անաչառ դատավոր, քանի որ այն փաստական հանգամանքները, որոնք նա հաստատված է գտել 2008 թվականի մարտ 1-2 իրադարձությունների փաստերի գնահատման ժամանակ, ներկայումս հակառակն են, եւ այն դատարանը, որը 2008 թվականին բացարձակ համոզմունք ունենալով, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, ինքը մասնակից է դարձել դրա իրականացմանը»։
Սեդա Սաֆարյանը նշեց՝ դատավորին դեռեւս 2008 թվականին հայտնի են եղել փաստեր առ այն, որ կատարված իրադարձությունները իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական հետապնդումների դրսեւորումներ են. «Գործով բազմաթիվ անգամ բարձրացվել են հարցեր, որոնք դիտավորյալ հպանցիկ շրջանցվել են դատարանի կողմից, եւ կեղծված ապացույցների պամաններում ոստիկանների ցուցմունքներով դատապարտվել են բազմաթիվ անձինք»։
Սաֆարյանը նշեց նաեւ, որ դատավոր Դանիելյանի վարքագիծը չփոխվեց նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք. «Դուք Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտանն եք հանդիսացել, ենթարկվել եք նրա՝ նախապես գծված քաղաքական սխեմային, իսկ հիմա պետք է լսեք նրա վերարերյալ կալանքի գործը, ինչը բացառում է Ձեր արդարացի լինելու հնարավորությունը, եւ Ձեր հանդեպ մեր վստահությունը հասցվել է 0-ական շեմի, եւ քանի որ մենք Ձեզ չենք ճանաչում որպես արդարության համար պայքարող սկզբունքային դատավոր-մարդու, գտնում եմ, որ դուք ակնհայտ բացարկման ենթակա եք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից