ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աստվածսիրություն և հայրենասիրություն. այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են. Գարեգին Երկրորդ կաթողիկոս 06/14/2019 14:40 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել առաջնորդությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի եկած թեմի կիրակնօրյա դպրոցների շուրջ 240 սաների հետ:
Հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը` Սիոն Սրբազանը նշել է, որ Արմավիրի թեմի տարբեր շրջաններում գործող կիրակնօրյա վարժարանների սաները Մայր Աթոռ են այցելել՝ իրենց սերը, հարգանքն ու հավատարմությունը հայտնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հանդեպ:
Այնուհետև նախաձեռնության առիթով իր ուրախությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մանուկներին, պատանիներին և ուսուցիչներին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը:
Նորին Սրբությունը կարևոր է նկատել թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների առաքելությունը, որի շնորհիվ հայորդիները հնարավորություն են ստանում ուսանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենսաբեր պատգամները, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմությանը և նրա սրբություններին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կիրակնօրյաների սաներին հորդորել է Աստծո սիրո մեջ հասակ առնել, լավ սովորել և ազգի արժանի զավակներ դառնալ` Աստծո պատվիրաններին հավատարիմ կազմակերպելով իրենց կյանքի ընթացքը: «Եկեղեցու հովանու ներքո լինել՝ նշանակում է լինել միաժամանակ աստվածասեր և հայրենասեր անձ: Այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են՝ աստվածսիրություն և հայրենասիրություն: Դրանք մեր պատմության նվիրագործված հասկացություններն են՝ մեկ ամբողջություն դարձած: …Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը, ազգի անցած ուղին, մղած պայքարները, նրա արժեքային ողջ համակարգը, իսկ մեր պարագային այդ ամբողջը շաղախված է քրիստոնեական հավատքով, աստվածսիրության զգացումով», - ասել է Վեհափառ Հայրապետը` նշելով, թե ինչպե՛ս կարող է որևէ մեկը ազգը սիրել և չսիրել առ Աստված սիրով և երախտագիտությամբ կերտված արժեքները, հայրենի երկիրը զարդարող վանքերն ու եկեղեցիները, չսիրել մեր պատմությունը, հերոսական ոգին մեր ժողովրդի, որ մշտապես մարտեր է մղել իր հավատքի պաշտպանության և հայրենյաց սիրո համար:
Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է արտահայտել թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր սպասավորներին կիրակնօրյա դպրոցների գործունեությունն ուշադրության կենտրոնում պահելու և սաների հանդեպ հոգածություն դրսևորելու համար:
Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը նվերներ է ընծայել փոքրիկ ուխտավորներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան