ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նախկինների» ու «նորերի» կռիվը գնալով ինքնանպատակ է դառնում․ Արամ Սարգսյանը` իրավիճակից դուրս գալու ելքեր է նշում 06/14/2019 11:12 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը մեկն է ու մերն է՝ բոլորինս. «Նախկինների» ու «նորերի» կռիվը գնալով ինքնանպատակ է դառնում, կտրվելով բովանդակությունից եւ քաղաքական էությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Արդյունքում ինձ նման մտածողները ստիպված կանգնում են երկընտրանքի առջեւ։ Ու սա այն դեպքում, երբ նախկինում ամենօրյա ռեժիմով պայքարել են նախկինների դեմ, իսկ նորերն էլ բազմաթիվ սխալներ ու բացթողումներ ունեն...
Խնդրում եմ ներել ինձ եւ մեծամիտ չհամարել, բայց կարծում եմ, որ գիտեմ իրավիճակից դուրս գալու, մեր տեսակի համար ընկալելի, հիմնական խնդիրների լուծումները։
Եվ ուրեմն...
Հեղափոխություն։ Ցանկացած հեղափոխության շարժիչ գործոններից մեկը արդարության հաստատումն է, իսկ դրա բավարարման միջոցը պետությունից գողացած ու ապօրինի ձեռքբերած հարստությունը վերադարձնելը։ Բնականաբար այս պահանջը հեղափոխության հաղթանակից հետո պետք է բավարարվի, բայց՝ օրինական, թափանցիկ (որպեսզի չվերածվի կուլակաթափության), հնարավորինս կարճ ժամկետներում, եւ հանրային ընկալելի մեթոդներով։ Իմ կարծիքով՝ այդ նպատակով պետք է ձեւավորել մասնագիտական խումբ ներգրավվելով տնտեսական ոլորտի նախարարություններից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՊԵԿ-ից, հարկային տեսչությունից եւ ակադեմիական շրջանակներից մասնագետների, որ կուսումնասիրեն առաջին անհրաժեշտության ներկրվող եւ ՀՀ-ից արտահանվող, մոնոպոլ եւ հանրությանը հայտնի ընկերությունների անցած տարիների գործունեությունը։ Այդ ընկերությունների թիվը, իմ հաշվարկներով չի գերազանցում 50-ը։ Խումբը կհաշվի պետությանը հասցված վնասը եւ սեփականատիրոջը կառաջարկի փոխհատուցել։ Չհամաձայնելու պարագայում, կարող է գումարի չափը եւ վճարման ժամկետը վիճարկել դատարանում։ Համաձայնության դեպքում՝ նույն օրը պետք է հանրայնացնել, որտեղ փոխհատուցում վճարող գործարարը հեռուստաէկրանից կարող է ասել, որ ինքը կամ պետք է հարմարվեր ընդունված խաղի կանոններին՝ կաշառք տար տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ ուժայիններ, կամ պետք է լքեր երկիրը եւ գործարարությամբ զբաղվեր օրինական երկրներում։ Որ ինքը մնացել է եւ, այո, օրենքը խախտելով հարստացել ու հիմա պատրաստ է վերադարձնել անօրինական տարածը։ Որ ուզում է արդար աշխատել ու ամեն ինչում աջակցել սեփական երկրին, եւ ամենակարեւորը՝ ցանկանում է, որ փոխհատուցումից հետո իր եւ իր զավակների ունեցվածքը ընդունելի եւ արդար դառնա հանրության աչքում։ Իմ կարծիքով միայն այդ դեպքում է, որ ցանկացած քաղաքական փոփոխության պարագայում, այլեւս որեւէ իշխանություն չի կարող սպառնալ որեւէ գործարարին, կամ պահանջել 2001-ի գործունեության հաշվետվությունը։ Միայն այս դեպքում է, որ փոխադարձ համերաշխություն կլինի եւ ներհայաստանյան գործարարները վստահահություն եւ պաշտպանվածություն ձեռք կբերեն, դուրս կգան կասկածամտության ու անկանխատեսելիության դաշտից եւ ներդրումներ կանեն՝ ներգրավելով նաեւ արտասահմանյան իրենց գործընկերների կապերը եւ կապիտալը։ Արտասահմանյան խոշոր ներդրողների ներգրավման համար էլ անհրաժեշտ է շատ կարճ ժամկետում ձեւավորել արբիտրաժային տնտեսական դատարան, որը կարող է աշխատել էլեկտրոնային տարբերակով, վիրտուալ դաշտում, որում ներգրավված կլինեն աշխարհի տարբեր երկրների դատավորներ եւ որի որոշումը օրինական ուժ կունենա ՀՀ տարածքում։ Ընդունեք, որ որեւէ խոշոր ներդրող չի գա մի երկիր, որտեղ բաց վեթինգի գործընթաց է, որտեղ դատավորները հայտարարվում են կաշառակեր ու քաղաքական պատվեր կատարող, որտեղ «Լիդիանի»,«Ռենկոյի» եւ «Սանիտեկի» նման ընկերությունները պետության դեմ դրսերում բողոքներ ունեն։
Ապագա ծրագրեր... Հիմա մտքի դար է, եւ մենք միտք ունենք... Լրիվ կիսում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ հիմա մտքի դար է, բայց համոզված եմ, որ միտքը պետք է արտադրել, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ լողատաշտի ջուրը թափելուց կարելի է բացականչել ՙԷվրիկա՚, կամ՝ խնձորը գլխին ընկնելուց հետեւություն անել ազատ անկման եւ գրավիտացիայի մասին։ Միտքը անիրական է, ապրանք դառնալու համար լուրջ լաբորատորիաներում եւ թանկ փորձարկումներ պետք է անցնի։ Հետեւաբար մենք պետք է փոխենք մեր ողջ կրթական համակարգը, մեր բուհերը սովորեցնողից վերածելով մտքերը փորձարկող եւ գիտելիք արտադրող լաբորատորիաների։ Այո, գիտելիքը ամենաթանկ ապրանքն է աշխարհում, ու դա է մեր նման երկրի իրավիճակը շտկելու միակ միջոցը: Եթե մենք բոլորով՝ վարչապետով, կառավարությամբ եւ ժողովրդով, գալիս ենք այդ հետեւության, հենց այս օրվանից պետք է սկսենք այդ ուղղությամբ քայլեր անել ու վստահաբար10-20 տարի հետո, ուժեղների հետ կարող ենք խոսել ոչ միայն հավասարը հավասարի պայմաններում, այլեւ մեր օրակարգը կարեւոր դարձնել....
Իսկ գումա՞րը: Նման կարեւոր գործընթացը առաջ տանելու համար պետք է հայթայթենք, մեր ունեցած բնական ռեսուրսները (պղինձ, ոսկի, արծաթ, մոլիբդեն, ջրային ռեսուսներ) օպտիմալ, առավելագույն շահութաբերությամբ եւ հնարավորինս վերջնական ապրանքի վերածած իրացնելով։
Դատական համակարգ... Դատական համակարգի բարեփոխումները պետք է արվեն առանց ավելորդ հեղափոխականության ու պաթոսի, առանց ցուցադրականության եւ հնարավորինս անաղմուկ։ Քաղաքական եւ պատվերով որոշումներ կատարած դատավորները, որոնք վեթինգվել են ՄԻԵԴ-ի վճիռներով, պետք է հեռանան, մնացյալի մասով խնդիրները պետք է լուծվեն ոչ ավելի՝ քան եռամսյա ժամկետում։ Տասնյակ երկրներ են անցել նման գործընթացների միջով, եւ ոչ մեկը աշխարհով մեկ ի ցույց չի դրել ու հանրային հակադրության թեմա չի դարձրել։ Անցումային արդարադատության, վեթինգի, երդվյալ ատենակալների թե մեկ այլ տարբերակով, էական չէ, թող մասնագետները որոշեն, կարեւորը, որ արվի անաղմուկ եւ առանց խրամատների...
Փոխհարաբերություններ:
Զենքի գործադրմամբ քաղաքական իրավիճակը փոխելը անթուլատրելի է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության պարագայում։ Արյան համար պատասխանատուների տեղը միանշանակ բանտն է։ Մնացյալի հետ պետականաշինության, պաշտպանվածության, անվտանգության եւ օրինականության հարցերում փոխադարձ հարգանքի, առողջ մրցակցության ու համերաշխության խնդիրը պահելը գերկարեւոր է... Հների ու նորերի, հին Հայաստանի ու նոր Հայաստանի, երիտասարդների ու տարեցների, Արցախյան ազատամարտի եւ հեղափոխության, Հայաստանի իշխանությունների եւ Ղարաբաղի իշխանությունների, քայլ արածների եւ չքայլածների, սեւերի ու սպիտակների ցանկացած հակադրություն եւ դրան ուղղված ցանկացած գործընթաց շատ վտանգավոր եւ անթույլատրելի է։ «Կասկածի ժանգը ներսից ուտելու է մեզ։ Մեզ ջհադամը, երկիրն ու պետությունն է ուտելու» ասում էր եղբայրս։ Այն իրավիճակում, երբ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմական համագործակցության դաշինք է ձեւավորվում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են արվում, երբ թուրքական զինուժը մշտական ներկայություն է ապահովում Նախիջեւանում, ներսում եւ առավել եւս Ղարաբաղի հետ բարիկադների, լարվածության ու հակադրության մթնոլորտի գոյությունը կարող է անդառնալի կորուստների պատճառ դառնալ։
Արտաքին քաղաքական... Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը շտկելու միջոցը ոչ թե ռուսական քաղաքական քմահաճույքները սպասարկելն ու հաճոյանալն է, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնելով եղածը հավասարակշռելը եւ ապահովագրվելը։ Խնդիրը ինքնահաստավելը չէ, խնդիրը երկրի ամբիցիաները հաստատելն է: Ժողովրդավարությունը եւ արդար ընտրությունները լավ են, բայց երբ չեն լուծվում սոցիալական խնդիրները, երբ դրանից հետո էլ գրպանները մնում են դատարկ, իշխանությունը պարտվելու է ցանկացած հաջորդ ընտրության։ Բնականաբար՝ հարցերը շատ են եւ շատ զգայուն, բոլորին անդրադառնալը մի հրապարակման մեջ անհնար է։
Վերջաբան. 21-րդ դարը մերը դարձնելու խնդիրը, առանց Վազգենի եւ Դեմիրճյանի բարդ է, բոլորիս ուժերը համախմբելով եւ միասնություն ձեւավորելով լրիվ հնարավոր է։ Ու՝ անհրաժեշտ: Մեր հարեւանները կրճատում են փոփոխությունների մեր ժամանակը՝ թողնելով միայն մեկ ելք՝ տնտեսական ու քաղաքական ինքնիշխանության արագ վերականգնում, որի առաջին պայմանը ներքին համերաշխությունն ու կայունությունն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից