ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մտքերի հայկական համաժողովը՝ նոր իշխանության համապատկերում 06/13/2019 10:33 | Վերլուծություններ
ՀՀ նախագահի՝ Ֆրանսիայում ավանդաբար անցկացվող մտքերի ամենամյա գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունն, իրապես կարևոր քայլ է և՛ որպես իրադարձություն և՛ որպես խորհուրդ:
Հարցն այն է, թե՝ իրադարձային և խորհրդանշական այս երևույթը որքանո՞վ մենք՝ հայերս կկարողանանք երևութականացնել՝գործնական հուն տեղափոխելով պայծառ ու առաջադեմ մտքերն ու գաղափարները:
Մեր վարչապետերից մեկը Հայաստանի զարգացումը սպասարկման ոլորտում էր տեսնում՝ մեզ վերապահելով սպասարկող ազգի գործառույթ, որն, ի դեպ, այսօր էլ շարունակվում է: Եվ այն, որ արտադրության ոլորտն այդ ուղենշային ձևակերպումից հետո ընդհանրապես բարձիթողության մատնվեց՝ արտադրական երբեմնի հզորությունները փորձ իսկ չարվեցին վերականգնելու, բոլորիս աչքի առաջ է: Անցած տասնամյակում ստեղծված աշխատատեղերի ցանկում, եթե ուշադրություն դարձնենք՝հիմնական տոկոսը կազմում են հենց սպասարկման, տուրիզմի ոլորտի կառուցվածքները՝ հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, այսինքն, առևտուր և սպասարկում, զանազան ծառայություններ մատուցող ընկերություններ ՝ մանր ու միջին բիզնես, ինչը, բնականաբար դրական գործոն է և զբաղվածության առումով, և կյանքի որակի, գեղեցիկ և հարմարավետ միջավայր ձևավորելու համատեքստում:
Բայց միտքը հզորագույն շարժիչ կարող է լինել նախևառաջ արտադրության, արդյունաբերության ոլորտում, ինչը մեր իրականության մեջ վաղուց արդեն անտեսված բնագավառ է: Ավելին, այս համատեքստում գիտական մտքի կիրառական դաշտը քանի գնում նեղանում է: Վկան՝ վերջին հաշվետվությունները՝ գյուղոլորտի ու շինոլորտի նահանջող տեմպերը՝ նախորդ երկու տարվա համեմատ: Այս համատեքստում ներկա իշխանությունը ոչ միայն քայլ առաջ չի արել, այլ կայացած արտադրություններն է պարապուրդի մատնել: Ընդհանրապես, իշխանափոխությունը, մանավանդ, հեղափոխականությունն իբրև բնորոշիչ ընտրածը, իր հիմնական բարեփոխումները առաջին տարում պիտի սկսի, որի հետագա շարունակականությունը, թերևս, ինչ-որ տեղ անկասելի կարելի է համարել, սակայն, արդեն մեկ տարուց ավելի է անցել, իսկ նոր իշխանությունն իբրև իր այցեքարտ միայն ՏՏ ոլորտն է մատնանշում ու շեշտում, ինչն արդեն իսկ սկսված էր մեկուկես տասնամյակ առաջ և հաջողությամբ առաջ էր գնում:
Այն, որ գագաթնաժողովը ապագայի տեսլականներն է բացահայտում և մենք այդ միջավայրում ներկա և մասնակից ենք, կարևոր է, սակայն, այս պահին շատ կարևոր է, որ օրինակ, իրապես առկա մտքերն ու գաղափարները իրացվեն ոչ թե՝ օտար երկրներում, այլ Հայաստանում և առաջնահերթ՝ ռազմարդյունաբերության բնագավառում իրականություն դառնան, որպիսիք կան և տարիներ մնում են առկախ, որքան էլ մասնագետները խնդիրը բարձրացնում են՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:
Ի դեպ, քաղաքակիրթ աշխարհի համար Հայաստանի հոգևոր-մշակութային՝ բնականությամբ ներծծված որակներն են միշտ եղել գրավիչ, մինչդեռ այսօր հենց այդ կարևորագույն բնագծերն են պետականորեն երկրորդականացված և այս համատեքստում ինչ արվում է՝ միջոցառումների ու շոուի մակարդակում է ընդամենը:
Եվ եթե այսպես շարունակվի՝ մեկ տասնամյակ անց ՏՏ մասնագետներից զատ այլ մասնագետների դեֆիցիտ ենք ունենալու:
Արդ, մեր ներկա ժամանակի համատեքստում եթե դիտարկելու լինենք մտքերի գագաթնաժողովը և այդ կարևոր փաստի, երևույթի, իրադարձության գործնական դաշտը պատկերացնենք, դրական ու լուսավոր բան ներազգային համապատկերում քիչ կտեսնենք: Գուցե ինձ հակադարձեն, թե՝ մոնոպոլիաներ չկան այլևս, գործարար դաշտն ազատականացված է, ով ինչ բիզնեսով կուզի՝ կարող է զբաղվել, այնուհանդերձ, ֆոնը կառուցողական չէ, արարիչ չէ…
Ի վերջո, ինչ ազատության և ազատականացման մասին է խոսքը, երբ հանրության մեջ ամեն օր ներքին թշնամու որոնումներ են, ուր շարունակ մի նոր բաժանարար գիծ է քաշվում՝ հներ- նորեր, սևեր-սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ, վեթթինգի ենթականեր և ոչ ենթականեր, անցումային արդարադատության ենթարկվող և դրանից դուրս ժամանակահատվածներ և անձինք… և այդպես շարունակ… մտքեր, որոնք ոչ միայն երկիրն առաջընթացի ճանապարհով տանելուն չեն կոչված, այլ՝ ճիշտ հակառակը:
Հեղինակ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ