ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՇՊՀ-ն կատաստրոֆիկ ֆինանսական վիճակում է. դասախոսը՝ Արայիկ Հարությունյանին 06/12/2019 18:58
Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն անդրադարձել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ համալսարանում տիրող իրավիճակի մասին։ Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԱԺ-ում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մարզային բուհերի խնդիրներին, խոսել է նաեւ Շիրակի պետական համալսարանի մասին... Ինչպես եւ սպասվում էր, Գյումրիում տարածված լուրերն այն մասին, որ նոր իշխանությունները հակված են լուծարել 85-ամյա բուհը եւ դրա փոխարեն ինչ-որ մուտանտ բուհ ստեղծել ու դրա ղեկավար նշանակել յուրայիններից մեկին, անհիմն չէին եւ Արայիկ Հարությունյանն այսօր դրա վերաբերյալ բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել...
«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձեւավորվի խորհուրդ, հարցն այսպես կլուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի եւ բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված»,-ասել է պարոն նախարարը...
Նախ շատ վատ է, որ Ա.Հարությունյանը տեղյակ չէ, որ ՇՊՀ-ն կատաստրոֆիկ ֆինանսական վիճակում է, որ ուսումնական տարվա սկզբից բուհի դեկանները ուղղակի վարձահավաքությամբ են զբաղված, քանի որ համալսարանը աշխատավարձեր չի կարող վճարել... Բուհն այնպիսի ֆինանսական վիճակում է, որ որեւէ շինարարություն կամ վերանորոգման աշխատանքներ այս ընթացքում ՇՊՀ-ում չի կատարվում... Ի դեպ, բուհի ծայրահեղ ֆինանսական վիճակի մասին առաջինը բարձրաձայնել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2018 թ-ի սեպտեմբերի 1-ին եւ որոշում ընդունվեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ բուհի ֆինանսական վիճակից դուրս գալով` ծախսերի ծավալի կրճատման վերաբերյալ առաջարկների ներկայացմամբ...Նախարարի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ն հանդիպումների ժամանակ եւս բարձրաձայնում է ՇՊՀ-ի ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակի մասին ու շատ զարմանալի է,որ նախարար Ա.Հարությունյանը բուհի ֆինանսկան վիճակի մասին ոչ հավաստի տեղեկություններ է տարածում...
Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ապա ՇՊՀ-ում բարոյահոգեբանական վիճակի սարսափելի վատ լինելը պայմանավորված է նախարար Ա. Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ով (ով բավական "մոտ" է կանգնած նախարարին), որը չի տիրապետում իր գործառույթներին, չգիտի իր պարտականությունները եւ իրավունքները...
Ինչ վերաբերում է ՇՊՀ-ում գործող խմբակներին, ապա հենց սուպերնախարար Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի Ժ/Պ-ն է, որ, ի սկզբանե, եղել է նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ամենամտերիմներից մեկը՝ նրա ֆան-ակումբի ակտիվ անդամներից էր, եւ որեւէ պաշտոն չունենալով երբեւէ հանրակրթական եւ առավելապես բուհական ոլորտում, նույն Մինասյանի թեթեւ ձեռամբ՝ համալսարանի կանոնադրությունում փոփոխությունների միջոցով պարոն Սերոբյանին մեկ տարվա մեջ նշանակեց դեկան, պրոռեկտոր, իսկ նախարարն էլ ռեկտոր... Բոլոր բուհերում էլ խմբակներ կան, բայց ռեկտորի գլխավոր խնդիրն է բոլորի հետ նորմալ, գործնական եւ աշխատանքային հարաբերություններ ստեղծելը, այլ ոչ թե նրանցից մի քանիսի հետ սերտ կամ ծածուկ կապը պահպանելն ու հովանավորելը...
Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանը հիշել է նաեւ իր երկու այցը ՇՊՀ ու այն բնութագրել «խայտառակություն»... Այո՛, համաձայն եմ, որ խայտառակություն էր, քանի որ շատ ամոթ էր, երբ նախարարն ինքն է հրավիրում նախկին ռեկտորի ֆան-ակումբի ներկայացուցիչներին բանակցությունների ու ստանում մերժում... Այո՛, հենց այդպես, պարոն նախարարի հրավերը արհամարհված մնաց ու դա բավական երկար քննարկվեց Գյուրիում...
Պարոն Հարությունյանը փորձում է բուհի ապագա լուծարման մեղավոր դարձնել ՇՊՀ-ի աշխատակիցներին... Գյումրիում վաղուց են խոսում այն մասին, ինչի մասին սուպերնախարար Հարությունյանը հիմա է բարձրաձայնում ու երեւի մտածում է, որ այստեղ այդ մասին չգիտեն... Տխրեցնեմ նախարարին եւ ավելացնեմ, որ Գյումրիում ավելին են խոսում նրա «ծրագրերից», ըստ որի Երվանդ Սերոբյանին միտումնավոր են նշանակել ռեկտորի ԺՊ, որ բուհը կազմալուծի, իսկ նրա փլատակների հիմքերի վրա ձեւավորվող բուհի ռեկտոր նշանակվի սուպերնախարար Ա.Հարությունյանի "մտերիմներից" մեկը, որի անունը Գյումրիում եւս շրջանառվում է...
Այն, որ ՇՊՀ-ն բացարձակ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ վաղուց է պարզ... Հետհեղափոխական շրջանում երեւանյան շատ բուհերում՝ ԵՊՀ, Գյուղակադեմիա, ԵՊԲՀ եւ այլն ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացրել եւ դրանց արդյունքները հրապարակվել են... Իսկ ՇՊՀ-ում, որտեղ չարաշահումների մասին տվյալները հրապարակվում են 2017 թ-ի աշնանից, ՊՎԾ-ն մտադրություններ էլ չունի մտնել...
ՇՊՀ ռեկտորի ընրությունների երկու անգամ տապալելը եւս ծրագրված էր.այն ձեռնտում էր եւ՛ Սահակ Մինասյանին,ով այդպիսով «ջրից չոր դուրս կգա»,քանի որ ստուգումներ չեն իրականացվի եւ նախարարությանը՝ով իր վաղուց ծրագրված դավադրությունը կյանքի կկոչի եւ կվերացնի ՇՊՀ-ն...
Հ.Գ. Շիրակի պետհամալսարանի լուծարումը դավաճանություն է... Թայֆաբազությունը եւ հովանավորչությունը չպետք է պատճառ դառնան, որ 85-ամյա բուհը լուծարվի...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից