Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Խորհրդանշական հուշարձանի անհրաժեշտությունը՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում 06/11/2019   09:27  |  Վերլուծություններ

Ֆեյսբուքյան մի գրառումը  առիթ դարձավ, որ  ուսումնասիրեմ հույժ կարևոր և բազմաշերտ մի թեմայի շուրջ ծավալված   եռակողմ, նույնիսկ՝ քառակողմ «բանավեճը»: Այդ թեման, իմ խորին համոզմամբ, վաղուց է ծագել, ավելի քան 30 տասնամյակ առաջ, երբ հախուռն և զգացական մթնոլորտում՝ 88-ի շարժման անիշխանության ժամանակներում  Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրը մի տեսակ ինքնաբուխ և ինքնակամ համալրումներ էր ունեցել:

Օրերս ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Մարաղայի ցեղասպանության զոհերի հարազատների խնդրանքով դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Սումգայիթի, Բաքվի և Գանձակի  կոտորածների զոհերին նվիրված խաչքարերի մոտ, Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթող տեղադրելու համար։

Դրան հետևել էր Երևանի քաղաքապետի պատասխանը, թե՝ որևէ այլ հուշարձանի տեղադրումն այս տարածքում անընդունելի է քաղաքաշինական և բարոյական առումներով։ Քաղաքաշինական առումովը բնականաբար, հասկանալի է, սակայն, բարոյականությամբ պատճառաբանելը  կդժվարանամ հասկանալ,  քանի որ մեծ հաշվով Ցեղասպանության  հուշահամալիրը կյանքի է կոչվել 20-րդ դարասկզբին  Օսմանյան Թուրքիայի ձեռամբ Ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակին, իսկ նշված երեք խաչքարերը նույն դարի վերջին  Թուրքիայի կրտսեր եղբոր՝  Ադրբեջանի կողմից  նույն դաժանությամբ իրականացված ըստ էության,  նոր ցեղասպանության զոհերի հիշատակի համար էին տեղադրվել:
Այսինքն, բարոյականության առումով այստեղ ոչ միայն խնդիր չկա, այլև մոտիվը նույնն է: Բայց, այ, ճարտարապետական համատեքստում ունիկալ հուշարձանի ամբողջականությունը 3 տասնամյակ առաջ արդեն իսկ խախտվել է:

Երևանի քաղաքապետարանի պատասխանին հաջորդել էր «Գոլոս Արմենիի» թերթի՝ քաղաքային իշխանություններին ուղղված կոշտ հրապարակումը, որին ի պատասխան էլ ճարտարապետ, Ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանն էր վիրավորված և բավական կոշտ արձագանքել:

Ընդ որում, զարմանալի չէ, որ  թերթի հրապարակման հեղինակի և ճարտարապետի ելակետերը բոլորովին չեն հատվում, քանզի մեկնաբանի խոսքը գաղափարական մակարդակում, փաստերի, երևույթի նույնականացման համատեքստում  է, իսկ Սաշուր Քալաշյանինը՝ մասնագիտական-ճարտարապետական՝ խաթարվել էր համալիրի ներդաշնակությունը, հեղինակների հղացումը, հուշարձանի կոնցեպտը: Ի վերջո, դետալ առ դետալ մտածված, զուսպ ու խորախորհուրդ այս  հուշարձանը ինքնագործունեության ենթարկելն արդեն իսկ մեծ սխալ էր և այդ սխալը տարիներ առաջ գործվել էր:

Ի դեպ, հենց սկզբից ասեմ, որ ի պատասխան ԱԺ պատգամավորի առաջարկի՝ ոչ Երևանի  քաղաքապետարանի՝ Արցախում զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու խորհուրդը, ո՛չ էլ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորի պատճառաբանությունը, թե՝ Հայաստանում բնակություն հաստատած Մարաղայի զոհերի  հարազատներն ամեն տարի ապրիլի 10-ին չեն կարող հասնել Արցախի Նոր Մարաղա գյուղ` հարգանքի տուրքը մատուցելու նրանց  հիշատակին, երևույթը թուլացնող գործոններ են:

Բացատրեմ՝ ինչու: Այդ կերպ մենք շատ մասնավորեցնում ենք գլոբալ խնդիրը: Այդ կերպ մենք լրջագույն խնդիրը դիտարկում ենք կոնկրետ գյուղերի կոնկրետ բնակիչների համատեքստում, մինչդեռ, մենք գործ ունենք 20-րդ դարավերջին հայության մի հատվածի նկատմամբ իրականացված ջարդերի և զանգվածային տեղահանության, մահից մազապուրծ փրկված՝ ազգությամբ հայ հազարավոր փախստականների առաջացման  երևույթի հետ: Մենք ապրել ենք այդ օրերը, երբ երկրաշարժից կքած Հայաստանն ու հայությունը ցավը զսպելով փախստական /18 հազարի էր հասնում նրանց թիվը/ դարձած իր զավակներին  էր ընդունում, փախստականներին ընդունող  կոմիտե ստեղծում,  և նրանց զգալի մասը, ինչպես դարասկզբին, դարավերջին էլ՝ տեղահան էին արվել իրենց բնօրրանից:

Այսինքն, տեսեք, ինչ է կատարվում` իր իսկ  բնօրրանում ցեղասպանության  զոհ դարձած բազմաթիվ հայերի հիշատակին  զատ-զատ՝ տեղատարածքային խաչքարեր ենք  տարել- դրել հուշահամալիրում, իսկ Ադրբեջանն իրեն հատուկ  քաղաքականությամբ նախ՝ Խոջալուի սուտ պատմություն է շրջանառության մեջ դնում, հետո՝ Խոջալուի զոհերի հիշատակին հուշարձան կառուցում , որին ի ցույց աշխարհի ամեն տարի այցի է գնում ազգովի, պետականորեն, պաշտոնական մակարդակով, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի դեմքերով… Ադրբեջանի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում՝ Խոջալուի «կոտորածի», զոհերին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել։
Հասկանու՞մ եք, տեղեկատվական պատերազմ է և հաղթողն Ադրբեջանն է, որն ագրեսոր լինելով շարունակ որպես զոհ է ներկայանում աշխարհին ու…այսօր էլ պատրաստվում է պատերազմի:

Կարծում եմ՝ մենք մեր պատմության այս մի դաժան էջը նույնպես հավուր պատշաճի ներկայացնելու, երևութականացնելու խնդիր ունենք:
Հանրությունը, պատկան մարմինները (ՀՀ կառավարություն) չե՞ն  կարծում, որ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի վարչական տարածքում հայերի հանդեպ պետական մակարդակով իրականացված ցեղասպանության   զոհերի հիշատակին խորհրդանշական  հուշարձանի անհրաժեշտությունն օդում կախված է՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում: Եվ այն առանձին շեշտադրման խնդիր ունի:

Կարծում եմ, տեղեկատվական առումով լուրջ դեր կատարող  փաստավավերագրական նյութերին, ֆիլմերին  ու գրքերին զուգահեռ՝ նման հուշակոթողի կյանքի կոչումը՝  գեղարվեստական ուժգին, ազդեցիկ  նոտայով՝ արվեստի ուժով   կկարողանա վերծանել  կատարվածի  զգացական խտությունն ու  բուն ասելիքը:

Ի դեպ,  խորհրդային արգելափակոցների պայմաններում մեր պետության ղեկավարները կարողացել են մթնոլորտ ձևավորել  ցեղասպանության հուշահամալիրը ստեղծելու համար: Մեր օրերում կատարված համանման և համազոր երևույթը նույնպես երևութականացնել է պետք՝ ընդ որում, ոչ երկուսը՝ մեկում ֆորմատով, այլ՝ առանձնաբար: Այսօր և՝  արժանապատվորեն, ոչ թե՝ լացկան տոնայնությամբ:

 

Հեղինակ` Անահիտ Եսայան 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:02 03/06/2019  |  ՎերլուծություններՔոփի փասթով՝ նիկոլապատու՞մ
16:38 30/05/2019  |  ՎերլուծություններՃարտարապետները երազում են՝ Սամվել Ալեքսանյանը լիներ Լորենցո Մեդիչիի հանգույն
18:48 28/05/2019  |  ՎերլուծություններԺառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում . առաջին հանրապետության օրինակով
18:13 19/05/2019  |  ՎերլուծություններՀայաստանում սահմանային վիճակ է
22:14 17/05/2019  |  ՎերլուծություններԲուդկաները մեր՝ հնամյա ու նոր
23:18 14/05/2019  |  ՎերլուծություններԱնցյալի ներքին երկպառակությունների ֆոնին՝ ինքնահաստատվելու մարմաջը վտանգներով է հղի
15:11 28/04/2019  |  ՎերլուծություններՄաշտոցի պուրակ. Հանրային դաշնամուրից հանրային մանղալ ու խորոված
16:01 22/04/2019  |  ՎերլուծություններՄարիխուանա սիրում ես՝ կեր, գլխիդ կանաչ պսակ հյուսիր, բայց մի քարոզիր
19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
13:49 30/03/2019  |  ՎերլուծություններՕրբելյանին հրավիրել են նախկինները, ինչպիսի՜ ճղճիմություն

Արխիվ

[]