ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Ղամբարյանը գործընկորոջ հետ հիմնադրել է «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հկ 06/11/2019 10:46 | ԼՐԱՀՈՍ
Հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի. գ. թ., պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը եւ ՀՀ վաստակավոր իրավաբան, ի. գ. թ., դոցենտ, ԵԽ ազգային փորձագետ Թամարա Շաքարյանը հիմնադրել են «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը. «Իրավունքի գերակայությունն իրավական պետության կայացման գլխավոր չափորոշիչն է, որը պետք է լինի հասարակության յուրաքանչյուր անհատի և հանրային իշխանության իրավական վարքագծի հիմքում:
Արդի ժամանակաշրջանում իրավական հանրությունը մտահոգված է իրավունքի գերակայության սկզբունքի իրավական երաշխիքների պահպանմամբ՝ ի նպաստ Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացմանը: Այս համատեքստում առավել քան նկատելի են իրավաստեղծ գործունեության բացերն ու թերությունները, իրավական նորմերի հակասական և իրավական տրամաբանությունից զուրկ, հաճախ քաղաքական ենթատեքստ պարունակող մեկնաբանությունները, և որն ավելի մտահոգիչ է դրանց՝ նման մեկնաբանություններով կիրառումը»,-կարծում են ՀԿ-ի հիմնադիրները։
Նրանց խոսքով՝ լինելով քաղաքականապես չեզոք, շուրջ մեկուկես տասնամյակ հանրային ծառայության ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, իրավաստեղծ ակտիվ գործունեություն իրականացնելով՝ հընթացս գիտագործնական և գիտամանկավարժական ակտիվ գործունեության ծավալմամբ՝ նշանակալի փորձ ու գիտելիք են ձեռքբերել՝ նպաստելով իրավական պետության ամրապնդմանը և իրավական դաստիարակության իրականացմանը. «Արդի մարտահրավերներին համահունչ որոշում ենք կայացրել համատեղել մեր մասնագիտական ներուժը՝ նպաստելով Հայաստանում և Արցախում հանրային իրավունքի զարգացմանը՝ օրենսդրության զարգացման վերաբերյալ համապատասխան հայեցակարգերի մշակմամբ, իրավական հարցերի վերաբերյալ «Amicus curiae» եզրակացությունների ներկայացմամբ, իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ օբյեկտիվ ու անաչառ իրավական փորձաքննությունների իրականացմամբ և եզրակացությունների տրամադրմամբ: Քաղաքական այս իրադարձությունների ֆոնին կարևորում ենք և ցանկանում ենք ընդգծել, որ մեր գործունեությունը չի բխելու քաղաքական ինչ-ինչ շահերից և նպատակաուղղված չի լինելու այս կամ այն անձի շահերի պաշտպանությանը»:
ՀԿ-ն ընդգծում է, որ գործունեության ընթացքում լինելու է անաչառ, սկզբունքային, արժեքահեն, համագործակցող և ցանկացած հանգամանքներում բարձր է պահելու մասնագիտական արժանապատվությունն ու արհեստավարժությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ