ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախորդ գանգատի շրջանակում դատարանների արգելափակման վերաբերյալ նյութեր ենք ուղարկել ՄԻԵԴ. Հովհաննես Խուդոյան 06/11/2019 15:34 | ԼՐԱՀՈՍ
«Մեր նախորդ գանգատի շրջանակում Դատարանների արգելափակման վերաբերյալ նոր նյութեր ենք ուղարկվել ՄԻԵԴ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ընդգծելով, որ այս պահին ունեն ՄԻԵԴ ներկայացված 7 գանգատ։
Խուդոյանի խոսքով՝ այդ նախորդ գանգատը վերաբերում էր հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի շրջափակման գործընթացին. «Այդ գործողությունները ներկայացրել էինք ՄԻԵԴ՝ նշելով, որ չի բացառվում, որ հետագայում դա անդրադառնա նաեւ դատարաններին, եւ դատարանների արգելափակման դեպքից հետո մենք փաստարկված ներկայացրինք, որ այդ գործելակերպը ավելի վտանգվոր ու լուրջ հետեւանքներ կարող է առաջացնել, այսինքն՝ այն, ինչ կանխատեսում էինք նախկինում, այսօր արդեն փաստացի կատարվում է»։
Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց նաեւ, որ իրենց վերջին գանգատը վերաբերում էր կալանավորման հիմնական գործին. «Վճռաբեկ դատարանը մի անգամ գործն ընդունեց վարույթ, ապա վերադարձրեց Վերաքննիչ դատարան, եւ Վերաքննիչի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց, դրա դեմ վճռաբեկ բողոք բերվեց, եւ Վճռաբեկը օգտագործեց իր առավելագույն ժամկետը՝ երեք ամիս ձգելով գործի վարույթը, ապա վարույթ չընդունեց»։
Ի պատասխան հարցին, թե ՄԻԵԴ-ի՝ այս ընթացքում որեւէ միջանկյալ միջոց չկայացնելու հիմքում հնարավո՞ր է, որ առկա լինի հրատապության կամ հիմնավորվածության խնդիր, Խուդոյանն ասաց. «Հիմնավորվածության մասին խոսք չի կարող գնալ, որովհետեւ եթե լիներ հիմնավորվածության խնդիր, ապա միանգամից կմերժվեր եւ վերջնական սպառիչ պատասխան կտրվեր։ Ինչ վերաբերում է հրատապությանը, ապա ՄԻԵԴ-ը կոնկրետ չափորոշիչներ ունի, եւ Հայաստանի օրինակով տեսանք, որ վերջին երկու որոշումները Սամվել Մայրապետյանի եւ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ էին, երբ ներկայացվել էին անձի առողջության վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ, եւ երբ որոշման հետաձգումը կարող էր ճակատագրական լինել»։
Խուդոյանի խոսքով՝ այն դեպքում, երբ որոշման հետաձգումը կարող է ճակատագրական լինել, ՄԻԵԴ-ը շատ արագ է արձագանքում, եւ ըստ նրա՝ շատ քիչ է հնարավոր, որ անդառնալի հետեւանքներ չառաջացնող դեպքերում ՄԻԵԴ-ը անհապաղ որոշում կայացնի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ