ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները, որոնք դրսևորվում են հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, կարող են որակվել որպես խուլիգանություն. դատախազությունը հետևողական է 06/11/2019 14:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում 2018թ. հունվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ քաղաքացին իրեն պատկանող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայով 2018թ. հունվարի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:10-ն ընկած ժամանակահատվածում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, դրսևորելով հանդուգն և սանձարձակ վարքագիծ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Վանաձոր քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները, չէր ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշաններին՝ ստեղծելով վթարային իրավիճակ և տարածքում գտնվող քաղաքացիների մոտ առաջացնելով խուճապ և տագնապ, նրանց նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար անձին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. նոյեմբերի 23-ի դատավճռով անձը ճանաչվել էր մեղավոր և նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ: Ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին: Բողոքը պատճառաբանվել էր նրանով, որ որպես խուլիգանություն իր պաշտպանյալի արարքները որակվել են սխալ, քանի որ երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցով կատարվող հակաիրավական բոլոր տեսակի արարքները, որոնք կապված են տրանսպորտային միջոցի վարման կարգի, երթևեկության սահմանված կանոններն այս կամ այն կերպ խախտելու հետ, հանդիսանում են զանցանք և առաջացնում են ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն:
Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը 2019թ. ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ի թիվս այլ պատճառաբանությունների՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք կարող է արտահայտվել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ: Բացի այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է արարքները ոգելից խմիչք օգտագործած վիճակում կատարված լինելու հանգամանքը, ՀՀ վերաքննիչ դատարանը հատկապես շեշտադրում է կատարել այն իրողության վրա, որ նշված արարքները կատարվել են հասարակական նշանակության վայրերում, հասարակության անդամների ներկայությամբ, այդ գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջացել է խուճապ և տագնապ:
Ակնհայտ է, որ երբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ ճանապարհային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենայով դիտավորությամբ կոպտորեն խախտվում են երթևեկության կանոնները, ստեղծվում վթարային իրավիճակներ, տևականորեն խաչընդոտվում երթևեկության այլ մասնակիցների իրավունքները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, ինչպես նաև տեղանքում գտնվող քաղաքացիների նկատմաբ, արարքները պետք է որակվեն որպես խուլիգանություն և դրանք թույլ տվող անձանց գործողությունների քրեաիրավական գնահատականները պետք է բխեն այդ մոտեցումից:
Դեռևս 2015թ. հունվարի 14-ին, երբ գիշերային ժամի երկու անձինք Երևան քաղաքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ երկու ավտոմեքենաներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի քանի րոպե տևողությամբ մանյովրներ էին կատարել, ավտոմեքենաների արգելակների բարձր ձայներ առաջացրել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքում գտնվող շենքերի բնակիչների նկատմամբ և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ այդ անձանց մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով, իսկ վերջնարդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. մայիսի 15-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վերջիններիս նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Վերջին շրջանում ևս արձանագրվում են երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներով նմանատիպ դեպքեր:
Դրա վառ դրսևորումներից մեկը 2019թ. մարտի 31-ին, առերևույթ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հասարակական կարգը խախտելով քաղաքացու կողմից «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում «դրիֆտի» միջոցով մի քանի րոպե տևողությամբ պտույտներ գործելու, այդպիսով երթևեկության մյուս մասնակիցների բնականոն ընթացքը խոչնդոտելու դեպքն էր, որի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեկան օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով ներկայումս ընթանում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:
Իսկ նմանատիպ ամենաթարմ դեպքն արձանագրվել է հունիսի 8-ին ուշ երեկոյան, երբ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով ենթադրյալ «դրիֆտ» իրականացնելով երթևեկությանը խոչնդոտելու միջոցով հասարակական կարգը կոպտորեն խախտելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի: Այս դեպքի առթիվ ներկայումս առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր:
Հաշվի առնելով վերոնշյալ դրսևորումների հաճախակիացման փաստը՝ ՀՀ դատախազության կողմից խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ հատուկ հետևողականություն դրսևորել Ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններով նմանատիպ բոլոր դեպքերի հայտնաբերման և արձանագրման, դրանց բոլոր հանգամանքների և կատարող անձանց բացահայտման ուղղությամբ: Խնդիր է դրվել նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել նախնական քննության ընթացքում խուլիգանության հանցակազմն ամբողջացնող ապացույցների բավարար համակցությունն ապահովելուն, յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ դրանց համար մեղավոր անձանց արարքներին պարտադիր համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան