ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում 06/10/2019 14:25 | ԼՐԱՀՈՍ
«Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական այցի շրջանակում Հայաստան է ժամանել Եգիպտոսի մի շարք նախարարությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը, որի հետ հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ (մինչև 2018)։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ համայնքային ծառայությունների մատուցման և ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման ոլորտներում հայաստանյան փորձին, մասնավորապես՝ ՀՀ համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակներին (ՔՍԳ) և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին (ՀԿՏՀ)։
Պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք կլոր սեղան քննարկումներին, ինչպես նաև կայցելի Աբովյանի համայնքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում և նպաստում է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակ¬ներում հիմնվել են 39 Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ ՀՀ 8 մարզերում, և ՀԿՏՀ է ներդրվել շուրջ 450 բնակավայրերում։ Այսպիսով, Երևանից դուրս բնակվող բնակչության գրեթե 40 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու բարելավված համայնքային վարչական ծառայություններից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/20/2024 08:25 Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:23 Դատավորների մարդու իրավունքները ոտնահարվում են. աշխատասենյակներում տեսախցիկներ կան. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:20 Ինչով է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:18 1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվում. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:15 Փաշինյանին փոխանցել են,որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէ․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:11 Իշխանությունը փոշմանել է ու նոր գրասենյակ չի տեղափոխվի. շենքը վերադարձվել է պետությանը. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:09 ՔՊ-ում ինքնաոչնչացման գործընթաց է. սորոսականներն են մարտնչում․ «Հրապարակը»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/20/2024 15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան
- 12/20/2024 15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան
- 12/20/2024 13:23 ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ
- 12/20/2024 13:16 Սրտի պլանային վիրահատությունը ճակատագրական էր. Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում