Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Կառավարությունը կանգնած է հայ և իտալացի գործարարների պայմանավորվածությունների թիկունքին. Երևանում անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով 06/10/2019   14:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հայ-իտալական առաջին գործարար համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, մաղթել հաջողություն համաժողովի աշխատանքներին և միջոցառման կազմակերպման գործում շեշտել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի  դերը: «Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են և աննախադեպ իրադարձություն է տեղի  ունեցել՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է առանց որևէ բռնության: Ուզում եմ ասել, որ այս գործում ամենևին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որևէ արտաքին ուժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման գործում: Եվ սա վճռական նշանակություն է ունեցել նրանում, որ, ըստ էության, մեր հանրության շրջանում հաջողվել է ձևավորել կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժողովրդավարական, օրենքի գերակայությամբ երկիր, որտեղ մարդկանց համար պետք է հնարավորություն լինի զարգացնել, իրացնել իրենց տաղանդը, և դրանով բարձրացնել երկիրը, հայրենիքը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը կարողացել է Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհները: «Ինչո՞ւ եմ ասում քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից նրանք այլևս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում, այսինքն՝ շուկայում էքսկլյուզիվ դերակատարում ունենալ:

Բայց ուզում եմ ընդգծել, որ այս ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Սա շատ կարևոր է ընդգծելու համար,  թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց տալիս տնտեսական դաշտին և տնտեսական գործունեությանը: Մենք ունենք ևս մեկ բացառիկ իրադարձություն. չնայած նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սեփականությունը, սեփականության իրավունքը երաշխավորված է:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև, որ չնայած հսկայական քաղաքական փոփոխություններին՝ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, ֆինանսական շուկան մնաց կայուն, և ըստ էության, Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում:

«Այս տարվա առաջին եռամսյակում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս: Թույլ տվեք ասել, որ սա ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, երբ հեղափոխությունից, քաղաքական այսպիսի մասշտաբային փոփոխություններից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում: Սա նշանակում է, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու բավականին յուրօրինակ և հետաքրքիր պայմաններ կան: Մեր մարտավարությունն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, այնպես որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրը գերակայություն է հայտարարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն: Վարչապետը նշել է, որ վերջինը նույնպես տրանսֆորմացիայի կարիք ունի և պետք է լինի ոչ թե ուղղակի ավանդական գյուղատնտեսություն, այլ այնպիսին, որ լավագույն ավանդույթները, էկոլոգիական բարձր չափանիշները պահպանելով կարողանում է նոր տեխնոլոգիաներ հիմնել, նոր տեխնոլոգիաների վրա հենվել և բարձրացնել արդյունավետությունը:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության և տնտեսական միջավայրի մասին մեր տելականը հետևյալն է. մենք ասում ենք, որ պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար: Մենք մտադիր ենք Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակություններն իրացնելու, զարգացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա: Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության համար հենց դա է գերակայությունը: Մենք վստահ և հաստատակամ քայլերով գնում ենք այդ ճանապարհով և այսօր կանգնած ենք մի այլ կարևոր հանգրվանի առաջ, որը կարծում եմ, պետք է ամբողջացնի տնտեսական բարեփոխումների, փոփոխությունների մեր ճանապարհային քարտեզը: Խոսքը վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, երբ յուրաքանչյուր ներդրող նաև դատաիրավական համակարգը կունենա որպես երաշխավարություն, որ իր ներդրումներին, սեփականությանը և իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Այս ամենն ասում էի ցույց տալու համար, որ իսկապես դուք Հայաստանի Հանրապետություն գտնվում եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները ձեր, ձեր ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելու համար»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հայ-իտալական տնտեսական կապերին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ դրանք ամրանում են: Վարչապետի խոսքով՝ այդ տնտեսական կապերն ավանդական են, դրանք ունեն ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաև  մարդկային, մշակութային, հումանիտար բաղադրիչ, որովհետև մեր ժողովուրդներն իրենց բնավորությամբ, էությամբ, ընկալումներով և ավանդույթներով մոտ են միմյանց:

«Մեր ժողովուրդների, երկրների միջև կա ավանդական ջերմություն, որը բարենպաստ ֆոն և պայմաններ է ստեղծում, որպեսզի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան, որպեսզի Իտալիայից, իտալական գործարար միջավայրից ներդրումներ հոսեն Հայաստանի Հանրապետություն: Եկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում դոմինանտ է եղել խորհրդային ընկալման տնտեսական գործունեությունը, բայց ուզում եմ ասել նաև, որ անկախության ընթացքում ձևավորվել է ժամանակակից ինովացիոն բիզնեսի, գործարարների շերտ: Այդ մարդիկ, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը պատրաստել են տնտեսական թռիչքի, և կարծում եմ, որ դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները: Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցել, աջակցել այդ թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը: Բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, ողջունում եմ ձեզ, ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու ձեր մտադրությունները և ողջունում եմ պարոն դեսպանի կողմից հայտարարված սկզբունքը, որ այս համաժողովը պետք է միտված լինի կոնկրետ արդյունքներ գրանցելուն: Հույս ունեմ, որ հայ գործարարները, հայկական ընկերությունները և իտալացի գործարարներն ու ընկերությունները կգտնեն միմյանց, կկարողանան կնքել փոխշահավետ պայմանագրեր, համաձայնություններ: Մի բանում վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամուր կանգնած է այդ համաձայնությունների, պայմանավորվածությունների թիկունքին, և մեր խնդիրն է, որ ձեր բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առևտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաև ANCE (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) և GdP Գրուպի Simest-ը:

Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար: Ֆորումի նպատակներից է նաև ICE գործակալության ներքո ստեղծել համացանց իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:44 08/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ
12:41 08/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին
10:49 08/06/2019  |  ՄամուլՎարչապետի ռուսերենն ու Զախարովայի ֆեյսբուքյան գրառումը. Ինչու է Փաշինյանը համառորեն ռուսերեն խոսում. «Հրապարակ»
21:17 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին
21:12 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ
19:07 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին
17:59 07/06/2019  |  ՎերլուծություններԹավշյան դառնում է կոշտուկոպիտ
17:47 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը միջազգային բիզնեսմեններին կոչ արեց ներդրումներ իրականացնել Հայաստանում
17:28 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման հրատապ լինելը
17:25 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. ՀՀ վարչապետ

Արխիվ

[]