Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Անընդհատ փորձ է արվում Արցախը կռվախնձոր դարձնել՝ մի կողմից իշխանության ձգտողների, մյուս կողմից՝ իշխանություն պահողների համար. Ղարամյան 06/09/2019   20:20  |  Մեկնաբանություն

ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարականների գծով խորհրդական, գեներալ լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հանդես է եկել կեղծ օրակարգից զերծ մնալու կոչով: 

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է: Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք հաջողություններ, անհաջողություններ, հաղթանակներ և ձախողումներ: Ունեցել ենք առաջնորդներ, որոնց իշխանության օրոք մեր շահերն առաջ են մղվել, հաղթանակներ արձանագրվել, որոշների դեպքում էլ՝ պարտվել-կոտորվել:

20-րդ դարի 80-ականների շարժումը, ազգային ազատագրական պայքարի այս փուլը նոր զարթոնք բերեց մեր հայրենիքի երկու հատվածներին՝ Հայաստանին և Արցախին:

Խորհրդային Հայաստանը անկախություն հռչակեց, իսկ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը, այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրության տառին ու ոգուն համահունչ ինքնորոշվեց և հռչակեց ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ադրբեջանը չհամակերպվելով այդ իրողություններին՝ իր հովանավորողների հետ համատեղ, ագրեսիվ կեցվածք ընդունելով, պատերազմ սանձազերծեց նորանկախ Արցախի դեմ, որին սատար կանգնեց համայն հայությունը ՀՀ-ում և սփյուռքում:

Շուրջ 4 տարի տևած ռազմական գործողություների արդյունքում, հայ ժողովրդին հաջողվեց ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը՝ ստիպելով Ադրբեջանին գնալ սկզբից հրադադարի, իսկ հետագայում՝ նաև զինադադարի պայմանագրերի ստորագրմանը:

Նոր իրողություններն ամրագրվեցին նաև Արցախի սահմանադրությամբ:

Մի փոքր նախաբանով սկսեցի, որովհետև վերջին շրջանում, քաղաքական, հանրային քննարկումներում թեմաներ են շրջանառվում, որոնք ոչ միայն արժեզրկում են մեր պատմությունն ու անցած ճանապարհը, այլ նոր վտանգներ են ստեղծում մեր պետականության համար:

Կեղծ օրակարգեր, որոնք մեզանից անկախ՝ տարբեր կենտրոնների ակտիվ ուղղորդմամբ, դաշտ են նետել այս կամ այն գործչի՝ «Արցախը ծախելու», «հողերը տալու» մասին կեղծ լուրեր:

Անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին մտածում կամ ինչի՞ էին ընդունակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսօր արդեն՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է միանգամից արձանագրել՝ որևէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով: Այստեղ բացառությունը ՀՀ առաջին նախագահն էր՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ով երկար ժամանակ է պնդում է, որ անհնար է Արցախը պահել ներկայիս կարգավիճակով:

Ցավոք, վերջին տասնամյակներում, անընդհատ փորձ է արվում Արցախը կռվախնձոր դարձնել՝ մի կողմից իշխանության ձգտողների, մյուս կողմից՝ իշխանություն պահողների համար: Ու այս համատեքստում, «հող հանձնելը», դարձել է բոլոր իշխանությունների ներկայացվող ամենամեծ ու ամենածանր մեղադրանքը: Ոչ մեկ չի կարող հող հանձնել, մենք դա թույլ չենք տա:

Ավելին՝ ես կարծում եմ, որ քանի ժողովուրդը պայքարում է, քանի ժողովուրդը գաղափարապես, արժեքային առումով տրամադրված է իր հաղթանակը պահելու, ապա ոչինչ չի կարող մեզ հեռացնել մեր՝ ավելի վաղ հռչակած նպատակներից:

Այլ բան է, որ եթե մենք քանդենք մեր պետականության հենասյուները, ավերենք մեր եկեղեցին, թուլացնենք մեր բանակը, պառակտենք մեր հասարակությունն ու հայրենիքի տարբեր հատվածներում ապրող հայությանը, ապա մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի, երկրների համար նույն՝ «հողերը հանձնելու» պարարտ հող կստեղծենք:Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, առողջ լիցքեր հաղորդել դեպի հասարակություն, միասնության և համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը, առավել բարձր հիմքերի վրա դնենք բանակաշինությունը:

Միայն այս պայմաններում ոչ միայն կբարձրացնենք մեր՝ որպես պետություն, մեր դիմադրողականությունը, այլ հնարավորություն կստանանք կենտրոնանալ մեր իրական օրակարգերի ու մեզ պարտադրված մարտահրավերների վրա»:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:17 29/05/2019  |  ՔաղաքականԱրցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը
10:17 26/05/2019  |  ԼՐԱՀՈՍԳեներալ- լեյտենանտը պահանջում է` քննություն սկսել Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին Ազատության հրապարակում հնչած հայտարարությունների առթիվ
17:46 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի քայլը ոչ միայն նախադեպային է,այլ նաև կարծրատիպեր կոտրեց. Արշավիր Ղարամյան
15:15 30/04/2019  |  ՄեկնաբանությունԱրշավիր Ղարամյան. Այնպես որ, Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական ոգուն հարիր...
12:39 15/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԱԾ նախկին պետ՝ հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցիչ
15:43 06/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԱԾ տնօրենը և տեղակալը հրաժարական են տվել
13:16 21/11/2015  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին
13:53 29/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿադրային փոփոխություններ Արցախում.նախկին գլխավոր դատախազը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
09:13 29/10/2014  |  ՄամուլԼՂՀ նախկին գլխավոր դատախազը՝ ԱԱԾ պե՞տ. «Ժողովուրդ»
17:52 28/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԼՂՀ Գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արխիվ

[]