ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց, երբ վարչապետը երկրում չէ. դա վկայում է խորքային պատճառների մասին». Նորայր Նորիկյան 06/07/2019 18:40 | ԼՐԱՀՈՍ
«Ինձ համար, անկեղծ ասած, անսպասելի էր Արդարադատության նախարարի հրաժարականը, եւ միայն այն հանգամանքը, որ այս հրաժարականը ներկայացվել է այն ժամանակ, երբ երկրի վարչապետը երկրում չէ, իսկ դատաիրավական համակարգի փոփոխությունների վերաբերյալ հասարակական քննարկումները գտնվում են առաջնային շարքերում, խոսում է այն մասին, որ այդ հրաժարականի հիմքում կան խորքային պատճառներ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Այդ խորքային պատճառներից, ըստ նրա, կարող են լինել այնպիսի անհամատեղելի տեսակետներ, որոնք առկա են վարչապետի կամ գործող քաղաքական ուժի եւ Արդարադատության նախարարի պատկերացումների միջեւ կամ Արդարադատության նախարարության որեւէ ոլորտում իրականացվող որեւէ գործընթացի տապալումը. «Իհարկե, սրանք սոսկ ենթադրություններ են, որոնց մասին ընդամենը կարող եմ իմ սեփական պատկերացումներն ունենալ, բայց շատ լավ կլիներ, որ Արդարադատության արդեն հրաժարական ներկայացրած նախարարը ներկայացներ իր հրաժարականի դրդապատճառները եւ հիմնավորումները, որովհետեւ հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ընդամենը մի քանի ամիս առաջ նշանակված նախարարը ինչու է հրաժարական տվել»։
Նորայր Նորիկյանն ընդգծեց՝ դատաիրավական համակարգում առկա են մի շարք խնդիրներ, եւ այդ մասին երկրորդ կարծիք չի կարող լինել. «Ես կարծում եմ, որ Արդարադատության նախարարը այն անկյունաքարային նախարարությունն է, որ առաջիկա տարիների ընթացքում պետք է դառնա դատաիրավական համակարգի բարեփոխումների լոկոմոտիվը, ստանձնի հանրային կյանքում դատաիրավական համակարգին վերաբերող բոլոր ոլորտների քաղաքականության մշակողի ու իրականացնողի այդ պատասխանատվության բեռը»։
Դիտարկմանը, թե հրաժարականից հետո շրջանառվում է երկու թեկնածուի՝ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի անունները, Նորայր Նորիկյանն ասաց, որ ձեռնպահ կմնա որեւէ մեկի անհատական որակները քննարկելուց, սակայն նրա կարծիքով՝ ով էլ լինի, նրա ուսերին ծանր բեռ է, եւ նա պետք է կարողանա դրսեւորել քաղաքական կամք, քաղաքացիական խիզախություն եւ վճռականություն՝ իրականացնելու համար ՀՀ առջեւ ծառացած խնդիրները. «Նոր նախարարը պետք է լինի առաջնորդվող այն արժեքային համակարգով, որն այսօրվա չափանիշներին համապատասխանում է. լինի վճռական, անկաշառ, «ոչ» ասելու հատկություն ունենա, կարողանա անհրաժեշտության դեպքում բռունցքը սեղանին խփելով հարց լուծել, եւ ընդհանրապես, միտված լինի իսկապես բարեփոխումներ իրականացնելու, ունենա այդ բարեփոխումների տեսլականը, ցույց տա ճանապարհային քարտեզ, մանդատ խնդրի կառավարությունից եւ վերջինս էլ տա իրեն հնարավորությունը՝ ազատ գործելու, փոփոխություններն առաջ տանելու համար, եւ ես հույս ունեմ, որ ամեն դեպքում ճիշտ որոշում կկայացվի»։
Նորայր Նորիկյանը նշեց, որ այս հրաժարականը մեկ անգամ եւս փաստում է, որ մենք իսկապես գործ ունենք դատաիրավական համակարգի լրջագույն խնդիրների հետ, որոնք ունեն լուծման հրատապ անհրաժեշտություն. «Այդ խնդիրներն են քրեակատարողական հիմնարկները, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության վերականգնումը, ընդհանրապես, դատաիրավական ոլորտի բարեփոխումները»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ