ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թավշյան դառնում է կոշտուկոպիտ 06/07/2019 17:59 | Վերլուծություններ
Այն, որ վերջին շրջանում իշխանության սիրած թավշյա բառին և մեթոդներին փոխարինելու են եկել կոշտ բառամթերքն ու կոշտ մեթոդները, ակնհայտ է ոչ միայն վարչապետ Փաշինյանի խոսքից, մաներաներից և գործողություններից, այլև դա ցայտուն երևում է ՔՊ+ՀԱԿ որոշ շրջանակների հրապարակային ելույթներից և գործնական քայլերից:
Ընդհանրապես, սփյուռքյան շրջանակներ կան, ընդ որում՝ ինտելեկտի առումով՝ շատ ցածրակարգ, որ պարբերաբար ուղիղ խոսքով (թեպետ հանրության հետ խոսելու նվազ կարողություններ անգամ չունեն, սակայն դա Լոս-ական շրջանակներում թրենդային է) հաթաթաներ են տալիս՝ հատկապես Արցախի թեմայով, որոնց որպես կանոն Հայաստանում հաջորդում են թավշյայից դեպի կոշտ ու կոպիտ քայլերին անցնելու դրսևորումները:
Այդպես եղավ և՛ դատավորների դեմ շըփ-թըփ կազմակերպված ակցիայի, այսպես կոչված՝ վեթթինգի պարագայում, այդպես արտահայտվեց ՀՅԴ հանրահավաքին հաջորդած շրջանում դաշնակցության հանդեպ վերաբերմունքի ակնհայտ կոշտացումը, այդպես է նաև այսօր՝ երբ ապրիլյան պատերազմի վերաբերյալ ինչ-որ քննիչ հանձնաժողով են ոտքի վրա ձևավորում, այն էլ՝ ոչ մասնագիտական, ավելին՝ քաղաքական հարթակում, ուր մեծամասնության տեսակետը մեկ անձի տեսակետն է, ընդ որում, այն աստիճանի, որ կարող են ասել՝ չգիտենք ոչինչ, բայց Փաշինյանը եթե կողմ է, մենք էլ ենք կողմ:
Ընդ որում, վերը նշված և բոլոր հարցերում ավելի քան երբևէ՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում և դարձյալ՝ ժողովրդի վրա հղում անելով:
Ասենք, քաղաքական սպանությունների մեջ հմտացած ՀՀՇ-ական իշխանությունները, չգիտես ինչու ներկա իշխանությունների սիրուն են արժանանում, այնպես, որ դրանցից շատերի պատվիրատու համարվող Սիրադեղյանի հանդեպ նույնիսկ պարբերաբար զեղումնալից խմբեր են ձևավորվում՝ Վանոյին վերադարձնելու համար, մինչդեռ նույն այդ ֆեյք ու կիսաֆեյք օգտատերերը ՝ սպանելու, մորթելու կոչեր են անում վիրտուալ տարածքում արցախյան ծագումնաբանություն ունեցող և ՀՅԴ-ական գործիչների վերաբերյալ:
Տեսեք, ըստ իշխանությունների՝ եթե անցումնային արդարադատություն է, ապա այն պիտի սկսել 1998-ից, շրջանցելով ՀՀՇ վայրագ սեփականաշնորհման ժամանակները, հազարումի մեղքերի մեջ թաղված ՀՀՇ-ական իշխանություններին և Լ. Տեր-Պետրոսյանին, նույն կերպ՝ Մարտի 1-ի հետ կապված է շրջանցվում առաջին նախագահի գործոնը:
Հիմա, Մանվել Գրիգորյանի դատապրոցեսին զուգահեռ ապրիլյան պատերազմի թեման է ուսումնասիրվում, սակայն այս համատեքստում ներկայիս վարչապետն է, որ 2016 թվականին հանդես է եկել հանցագործության մասին հաղորդմամբ՝ ապրիլյանի հետ կապված՝ շատ հստակ մեղադրանքներ ուղղելով իր խոսքով՝ Ադրբեջանին սատարող Ռուսաստանի ուղղությամբ և այն համարելով այս երկու երկրների դավադրությունը: Արդյո՞ք Փաշինյանի այս՝ մեղադրական եզրակացությանը համազոր հայտարարությունը համարձակություն կունենա քննել ԱԺ հանձնաժողովը:
Բռնությունների, բռնության կոչերի վերաբերյալ ԱԺ ՔՊ-ական գործիչները Փաշինյանի վերջին ելույթից հետո որոշակի նախաձեռնություններ են սկսել, որով բռնությունը դատապարտող զանազան օրինագծեր են մշակում՝ իրար հերթ չտալով: Եվ այս դեպքում էլ միտումնավորությունը զռռում է: Ոմն երիտասարդ, հարթակից բռնության կոչեր է ուղղում Արցախի իշխանություններին, ավելին, արդեն ոչ թե կոչերով, այլ կոնկրետ բռնարարքների կիրառմամբ հարձակվում է թոռնիկների հետ Ազատության հրապարակում զբոսնող ՀՅԴ ղեկավարներից մեկի վրա և նրա արարքը բռնություն չի դիտարկվում, իսկ այդ արարքի դաշնակցական պատասխանը տեռորիստական ակտի արժեք է ստանում, որին հաջորդում են Փաշինյանի ելույթները և ԱԺ մեծամասնության նախաձեռնությունները: Ընդ որում, ուղղակի բոլորի աչքի առաջ երիտքծնողների մի ողջ բրիգադ ,,ասֆալտին փռելն ու պատերին ծեփելը,, զգուշացում ու նախազգուշացում է դիտարկում: Մեծն շամանն է ասել, ուրեմն, այդպես է:
Կամ՝ մենք գործ ունենք սիրո և հանդուրժողականության հեղափոխության զարհուրելի դեֆորմացիայի հետ, կամ ի սկզբանե թավշյա, վելվետ հեղափոխությունն իմիտացիոն է եղել և թավշյա դիմակով ՀՀՇ-ն ժողովրդին մասնակից է դարձրել իր վրեժի և ատելության հաստատմանը: Մի նոր Բաբելոն, Սոդոմ- Գոմոր…Տեր-Պետրոսյանի մեսիջները ուշի- ուշով լսող կար:
Եվ նրա կամքը կատարեց աշակերտը՝ Սոդոմ-Գոմորում ենք հայտնվել:
Արթուր Գահնապետյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից