ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր ատելության խոսք տարածողներն առավելապես հենց Փաշինյանի կողմնակիցներն են. Ռուբեն Մելիքյան 06/07/2019 19:24 | ԼՐԱՀՈՍ
Ինձ համար տարօրինակ է, երբ ՀՀ վարչապետն այդպես քամահրանքով է արտահայտվում քաղաքական ուժերի նկատմամբ: ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 6-ի հայտարարությանը, որ լուսանցքում հայտնված որոշ քաղաքական ուժեր բռնության կոչեր են անում և փորձում ատելությամբ քաղաքական որոշ հարցեր լուծել:
Մելիքյանը նշեց, որ 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անկախ դրանց ընթացքին տրված դրական գնահատականներից, կարևոր առանձնահատկություն ունեին, և դա քաղաքական ուժերի անբավարար պատրաստությունն ու հապշտապ կազմակերպելն էր՝ ավագանու ընտրության բարձր արդյունքների ֆոնի ներքո:
‹‹Այս տեսանկյունից ես չեմ կարծում, որ ճիշտ է իշխող քաղաքական ուժի կողմից քամահրանքով արտահայտվել քաղաքական այլ ուժերի նկատմամբ, առավել ևս, որ քաղաքական համակարգը այդպես էլ չկարողացավ հարմարվել նոր իրավիճակին››,-ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով, այս շրջանում նոր քաղաքական ուժեր են ձևավորվում և ցանկացած քաղաքական ուժին քամահրանքով վերաբերվելը չի համապատասխանում ժողովրդավարության ոգուն:
Մելիքյանն ընդգծեց՝ բռնության քարոզի հարցը դեռ 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին էր շատ արդիական, և այդ ժամանակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները օգտվում էին բռնության քարոզի պտուղներից:
‹‹Ես արդարացի և սկզբունքային չեմ համարում, որ վարչապետը բռնության քարոզի և ատելության խոսքի մասին խոսում է այն պայմաններում, երբ կարճ ժամանակ առաջ փաստացի օգտվում էր սկզբունքորեն անթույլատրելի երևույթի պտուղներից: Բացված դուռը ոչ միայն քեզ ցանկալիներին է ներս թողնում, այլև անցանկալիներին, և մենք հիմա դրա ականատեսն ենք››,-նշեց ԱՀ նախկին ՄԻՊ-ը:
Նա սկզբունքորեն բռնության քարոզն ու ատելության խոսքն անթույլատրելի համարեց, սակայն նշեց, որ դրան պետք է ճիշտ համատեքստ տալ ու այդ հորդորը պետք է վերաբերի բոլորին:
‹‹Իմ պատկերացմամբ այսօր ատելության խոսք տարածողներն առավելապես հենց Փաշինյանի կողմնակից ներկայացողներն են: Դրա մասին են վկայում սոցիալական ցանցերի ամենապարզ մոնիթորինգը››,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նախկին ՄԻՊ-ը նշեց, որ իրավիճակը փոխվում է, և հանրությունը՝ չտեսնելով իրեն տրված խոստումների իրականացումն, արդեն իսկ սովորական դարձած գործիքակազմը աստիճանաբար ուղղում է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների դեմ:
‹‹Վարչապետի, եթե կարելի է այդպես արտահայտվել, պոռթկումը ես պայմանավորում եմ այս միտումը տեսնելու հետ: Բայց նորից ասեմ, դա արդարացի միտում չէր››,-ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով Փաշինյանի կողմից դավադիր ուժերի մասին հնչող հայտարարություններին՝ Ռ.Մելիքյանը կարծիք հայտնեց, որ ինչ-որ թյուրիմացության և ընկալումների խնդիր կա:
‹‹Կարող են լինել որոշակի տարաձայնություններ եւ դա նորմալ է, բայց Փաշինյանը լրիվ այլ բանի մասին էր խոսում, և կարծում եմ ավելի շատ գործ ունենք թյուրիմացության հետ, քան ինչ-որ դիտավորյալ գործունեության: Այստեղ խնդիրն ավելի շատ ընկալումներին է վերաբերում››,-ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով, ցավալի է, որ վարչապետը նման խնդիրները լրատվամիջոցների միջոցով է բարձրաձայնում և ոչ թե անմիջականորեն, որի բոլոր հնարավորություններն ունի:
Մելիքյանն ողջյունեց ԱՀ նախագահի զուսպ և հավասարակշիռ արձագանքը վարչապետի հայտարարություններին ու ասաց, որ նմանատիպ հայտարությունները հանրության մոտ սխալ պատկերացում են ստեղծում Արցախում գոյություն ունեցող տրամադրությունների վերաբերյալ:
‹‹2017-18թթ. մեծ ջանքեր էին գործադրվել, որպեսզի բուժվեր այդ ներազգային խայտառակ պառակտման վերքը, և հիմա մենք տեսնում ենք, որ այդ վերքը նորից բաց է և նորից վտանգ է ստեղծում մեր համազգային խնդիրների համար››,- Նկատեց Ռ.Մելիքյանը, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հրաժարական տվեց ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնից եւ նշանակվեց Արցախի ՍԻՊ։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաև ԱՀ նախագահի հասցեին Երեւանի Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու դեպքին, որի առթիվ ոստիկանությունը քրգործի հարուցումը մերժեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։
‹‹Չեմ սիրում քաղաքական հարթությամբ խոսել իրավական երևույթների վերաբերյալ: Իմ անձնական կարծիքով՝ այդ երիտասարդի գործողությունները 1000 անգամ անթույլատրելի են բարոյական տեսակետից, բայց մեր իրավական համակարգի տեսանկյունից և քրեական իրավունքի տեսանկյունից ես այն կարծիքին չեմ, որ դրանք հանցակազմ են պարունակում››,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով. «Ես ուսումնասիրել և եկել եմ այն հետևությանը, որ այդ ատելության, թշնամանքի, խայտառակ խոսքը, այնուհանդերձ հանցակազմ չի պարունակում: Եվ այս առումով ես իրավապահների հետ համաձայն եմ»:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ