ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ դատախազությունը նոր ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կրկին հայտնաբերելով խախտումներ 06/06/2019 17:32 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները կներկայացվեն առաջիկայում: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները վերացված լինելու, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերով նախատեսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման պահանջների պատշաճ իրականացման հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունն անակնկալ ստուգումներ է նախաձեռնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Դրանց ընթացքում պարզվել է, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչների կողմից նախորդ անգամ արձանագրված խախտումների և բացթողումների զգալի մասը վերացված է: Մասնավորապես չեն արձանագրվել պահվող անձանց խցերում քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու, այդպիսով ՔԿՀ ծառայողներին խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկումն անհնարին դարձնելու երևույթներ։ Բացի այդ, լուծվել է նաև ՔԿՀ բնակելի խցերում անձանց գերբնակեցվածության խնդիրը: Չնայած ստուգման պահին առանձին խցերում եղել են նախատեսվածից ավելի թվով պահվող անձինք, սակայն պայմանավորված ՔԿՀ-ում սկսված վերանորոգման աշխատանքներով, այն կրել է ժամանակավոր բնույթ: Վերանորոգման միջոցով մասամբ լուծվում է նաև նախորդ ստուգմամբ արձանագրված՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ ոչ բարվոք վիճակը որոշակիորեն բարելավելու խնդիրը:
Չնայած այս արդյունքներին՝ կրկնակի ստուգման ընթացքում արձանագրվել են այլ բնույթի թերություններ ու խախտումներ:
Մասնավորապես՝ ստուգմամբ պարզվել է, որ կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: Չի իրականացվում նաև պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի համապատասխան որոշմամբ պատժախուց փոխադրված կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն և անհրաժեշտության դեպքում իրականացվում է մասնագիտական հետազոտություն: Մինչդեռ՝ ստուգմամբ պարզվել է, որ որոշակի ժամանակային կտրվածքներով ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց այցելություններ չեն կատարվել: Ակնհայտ է, մինչդեռ, որ սահմանված այս պարտավորությունների կատարումն ուղղակի բխում է ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքից:
ՔԿՀ-ում պահվող որոշ անձանց անձնական գործերի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվել, որ չնայած դրանցում առկա են առանձին դաժանությամբ կամ բռնությամբ կատարված հանցագործության մասին տեղեկություններ, սակայն նրանք հաշվառված չեն որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ: Մինչդեռ վերջինս անհրաժեշտ է նրանց հետ սոցիալական, հոգեբանական և իրավական համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:
Խախտումներ են արձանագրվել նաև դատապարտյալին ՔԿՀ տեխնիկատնտեսական սպասարկման մասի աշխատանքներում ներգրավվելու պահանջների, դատապարտյալների համար հաղորդակցության միջոցների, մասնավորապես փոստարկղերից և հեռախոսազանգից օգտվելու համապատասխան պայմանների և ընթացակարգերի պահպանման, պատժախցերում և կարանտինային բաժանմունքի խցերում կենցաղավարման համար նախատեսված անհրաժեշտ գույքով լիարժեք ապահովվածության, բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկները կարանտինային բաժանմունքով ապահովելու հետ կապված:
Արձանագրված խախտումներրը քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ, որը պարտավորվել է սեղմ ժամկետներում վերացնել դրանք և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:
Նմանատիպ այցելությունները քրեակատարողական հիմնարկներ, որոնք ուղղված են նաև կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների ապահովման նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, շարունակվելու են՝ կրելով պարբերական և անակնկալ բնույթ: ՀՀ դատախազությունը հետևողականություն է ցուցաբերելու ՔԿՀ-ներում իր կողմից արձանագրված խնդիրների վերացման հարցում՝ ըստ արդյունքների ձեռնարկելով կոնկրետ իրավիճակից բխող դատախազական ներգործության համարժեք գործիքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ