ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում 06/05/2019 13:56 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ,
հարգելի տիկին Թանդիլյան,
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ,
հարգելի պատգամավորներ,
կառավարության անդամներ, լրագրողներ ողջունում եմ բոլորիդ:
Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունն ընդհանրապես առնչություն չուներ, որովհետև խոսքը 2017թվականի բյուջեի կատարման մասին էր: Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ մեր կառավարությունն ունի ոչ ամբողջական մասնակցություն, որովհետև մենք կառավարության դերը ստանձնել ենք մայիսին:
Ըստ էության, բյուջեի կատարման ցուցանիշներին Ազգային ժողովում բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել եմ և այսօր, ըստ էության, դրամատիկ նորություններ ասել այդ կապակցությամբ չեմ պատրաստվում, բայց կարծում եմ շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք այն, ինչի մասին այս ընթացքում խոսվել է:
Ուզում եմ ընդգծել հետևյալը. 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր և դրա մասին վկայում են ցուցանիշները: 2018թ. ընթացքում տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 5 ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի 1 արտահերթ ընտրություն և մեծ հաշվով երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը, որ ձևավորվել է 2018թ. մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը: Խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես ԱԺ մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ երևի հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այս մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով և ամեն ինչ տեղի է ունենում տնտեսական, մակրոտնտեսական կայունության պայմաններում: 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018թ. բյուջեի նախագծում, որն ընդունվել էր դեռ նախորդ կառավարության և նախորդ ԱԺ կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, նշվել է 4.5 տոկոսը: Այսինքն, ըստ էության, 2018թ. ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018թ. բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից:
Այս առումով, ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ 2018թ. պետական բյուջեն կատարվել է, 2018թ. բյուջեի կատարման արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ, կառավարության բոլոր պարտավորությունները կատարվել են: Ըստ էության, մենք 2018թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետև հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր և շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով: Կանխատեսվում էր, որ ահա կունենանք գնաճային ցնցումներ՝ սրանից բխող ռիսկերով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը և հակառակը, տարվա արդյունքերում մենք ունեցանք գնանկում:
Բյուջեի թվային մասերը պարոն Ջանջուղազյանը կներկայացնի: Ըստ էության, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, թերակատարում մենք մի փոքր ունենք ծախսային մասերով, այսինքն ծախսերը, որը պլանավորված էր 2018թ., ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել, բայց սա կապ ունի մի քանի խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի հետ, որովհետև այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրեր, վարկային ծրագրերով իրականացվող նախագծեր, որոնց հետ կապված մենք ունենք բազմաթիվ հարցեր, հարուցված են քրեական գործեր և այդ քրեական գործերի հարուցման լետմոտիվը հետևյալն է, որ մենք համարում ենք, ինչպես և նախկինում առիթ ենք ունեցել բազմիցս ասել, որ պետական բյուջեի, այդ թվում վարկային միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ և այդ ծախսման արդյունքում ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ստանում են այն առավելագույն արդյունավետությունը, որակը, որն իրենք կարող են ակնկալել:
2018թ. փորձը մեզ ի՞նչ է հուշում: Այնուամենայնիվ, այն ամենը, ինչը ես նկարագրեցի, իհարկե կառավարության, քաղաքական ուժերի, խորհրդարանի ջանքերի գործադրման արդյունք է, բայց այն մակրոտնտեսական կայունությունը, որ հնարավոր եղավ պահպանել, երկու հիմնական պատճառ ունի: Առաջինը, որ ես ուզում եմ ընդգծել, որի մասին ասել եմ նաև նախկինում՝ հետևյալն է. մենք պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան կայացած որոշակի ինստիտուտներ և այդ կայացած ինստիտուտները թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան և ցույց տվեցին, որ իրենք, անկախ քաղաքական վայրիվերումներից, պետական համակարգի գործունեությունը կարող են ապահովել: Սա շատ լավ նորություն է:
Երկրորդը՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթն է, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց և շարունակվում է քննադատվել: Շատ է խոսվում այն մասին, որ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում թավիշը շատ է, որ պետք է հեղափոխությունը շատ ավելի կոշտ լիներ և կոշտ լինի: Իհարկե կարող էր և կարող է, բայց իրավիճակի առանձնահատկությունը նրանում է, որ կառավարությունը չի կարող իր առաջ ունենալ մեկ խնդիր լուծելու համար: Կառավարությունն իր գործունեության բերումով բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Ինչպես նախկինում, ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմաթև կշեռքի կամ ճոճանակի հետ: Այսինքն, սովորական կշեռքները եթե ունեն երկու նժար, կառավարության գործունեությունը և կառավարությունը կառավարում է բազմանշար կշեռք և եթե այդ կշեռքներից որևէ մեկի հավասարակշռությունն անհամաչափորեն խախտվի, մենք անխուսափելիորեն կունենանք կոլափսներ ուրիշ ոլորտներում:
Սա շատ կարևոր է ընդգծել, և այս առումով այո՛, մեր կառավարությունը, մեր այն քաղաքական մեծամասնությունը, որի վրա հենվում է կառավարությունը, իր առաջ խնդիր է դրել լինել բալանսավորված, չկորցնել հավասարակշռությունը որևէ ոլորտում: Իհարկե, կարող է ՀՀ-ում ձերբակալվածների, կալանավորվածների և դատապարտվածների վիճակագրական ցուցանիշներում մենք կարող էինք երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր ունենալ, բայց դա անխուսափելիորեն կազդեր ցուցանիշների վրա: Ես նկատի ունեմ այն մակրոտնտեսական կայունությունը, որը մենք պահպանել ենք, շատ կարևոր է և առաջին չորս ամսվա ցուցանիշները գալիս են վկայելու այդ մասին: Ըստ էության, մենք ոչ միայն նախորդ կառավարության արձանագրած տնտեսական աճի նպատակադրումներն ենք գերակատարել, այլև ինքներս մեր՝ հիշում եք, երբ նախորդ տարի այս տարվա բյուջեն էր քննարկվում, շատ քննադատություններ եղան տնտեսական աճի նպատակադրումների վերաբերյալ և մենք այն ժամանակ էլ ասացինք, որ նպատակադրումը կոնսերվատիվ է, բայց, բնականաբար, մեր նպատակները շատ ավելին են: Ուրախ եմ արձանագրել, որ այս բալանսավորված քաղաքականության արդյունքում մենք առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշ: Ես ուզում եմ ընդգծել՝ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլև ամփոփված համախառն ներքին արդյունքի ցուցանիշը: Ապրիլ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն արձանագրվել է 9.2 տոկոս:
Ես համարում եմ, որ սա համատեղ աշխատանքի արդյունք է, սա միայն կառավարության գործունեության արդյունքը չէ, սա կառավարություն-խորհրդարան համագործակցության, այդ թվում՝ ընդդիմադիր մեր գործընկերների, որովհետև այն խորհրդարանական քննարկումները, որոնք երբեմն լինում են սուր և երբեմն դրա հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ ժողովրդավարության պայմաններում այդ էներգիան, որը պետք է խթանի, ընդհանրապես, մեզ առաջընթացի, ձևավորվում է հենց այդ շփման, հենց այդ քննարկումների, հենց այդ քննադատությունների արդյունքում: Իսկապես, եթե մենք ուզում ենք, որ ունենանք ժողովրդավարական երկիր, պետք է սովորենք նախ այդպիսի միջավայրում ապրել և երկրորդը՝ իհարկե փոխադարձ այդ կոմունիկացիայի կուլտուրան դեռ պետք է հղկվի, դեռ պետք է քննադատությունների և ընկալման, և հասցեագրման, և ձևակերպման մեջ լինենք ավելի պրոֆեսիոնալ ու հարգալից միմյանց նկատմամբ, բայց ես որևէ կասկած չունեմ, որ խորհրդարանը և այդ քննարկումները, որոնք տեղի են ունենում տարբեր ֆորմատներում, հենց այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է էներգիան, որը պետք է ապահովի հետագա առաջընթացը:
Այս առումով, օգտվելով առիթից, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել խորհրդարանի մեր բոլոր գործընկերներին այս ընթացքում մեր ունեցած համագործակցության համար: Կարծում եմ՝ բյուջեի կատարողականի հետ կապված շատ կարևոր է նաև խոսել այն մթնոլորտի և միջավայրի մասին, որը մենք ունենք և ուզում ենք ունենալ ՀՀ-ում: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք լիարժեք հավատարիմ ենք այն արժեքներին, որը հռչակել ենք ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության ընթացքում: Հայաստանի Հանրապետությունում հաղթել է սիրո և համերաշխության հեղափոխությունը և մեր կառավարության համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը ՀՀ-ում՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Մեզ համար ի սկզբանե մեծագույն խնդիրներից մեկը եղել է և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և տրամաբանությունը և բռնության այն քարոզը, որը տեղ ունի ՀՀ-ում, իմ գնահատմամբ դրանք լուսանցքային երևույթներ են, ետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից, թե նրանք իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ-ի հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե այլ դեպքերում, երբ դուրս մղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում՝ դա այլ պատմություն և պրոցես է, այն դեպքում, երբ պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն այդ երևույթների, դա բոլորովին այլ գործընթաց է:
Նաև խորհրդարանի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ: Ես ուզում եմ հստակ արձանագրել որպես ՀՀ վարչապետ և մարդ, ով այս կարգավիճակին արժանացել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում, խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում: Կրկին եմ ասում՝ անկախ նրանից, դա իշխանության, կառավարության համակիրների կողմից կամ այդպիսի մարդկանց կողմից է արվում, թե հակառակը, բռնության որևէ քարոզ, բռնության որևէ դեպք, բռնության որևէ դրսևորում, ատելության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի և տեղ չպետք է ունենա և ես համոզված եմ, որ չի կարող ունենալ: Կարծում եմ, որ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենուս և այն պետք է արտահատվի նաև պետական մարմինների աշխատանքում:
Անդրադառնալով պետական բյուջեի կատարման հաշվետվության գործընթացին՝ ուզում եմ ընդգծել մի քանի առանձնահատկություն: Երկար տարիներ լինելով ԱԺ պատգամավոր՝ բյուջետային քննարկումերի ընթացքում ես անընդհատ բարձրացրել եմ այն հարցը, որ բյուջեի կատարման գործընթացում նույնպես Հայաստանում պաշտոնյաների որոշակի կաստայական բաժանում է ձևավորվել և եղել են պաշտոնյաներ, ովքեր հարկ չեն համարել ներկայանալ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը: Ես ուզում եմ ասել, որ այս տարի կառավարությունը և առընթեր մարմինները, վարչապետին ենթակա մարմինները, այս թեմայով քննարկում ենք ունեցել նաև Երևանի քաղաքապետի հետ և բոլոր մարմինները, ներառյալ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանը բյուջեի կատարման հաշվետվությանը կներկայանան առաջին դեմքով, այսինքն՝ մարմինների ղեկավարների մակարդակով և կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հնարավորության համար և հաջողություն մաղթել ԱԺ-ին և մասնավորապես, բյուջետային հարցերի հանձնաժողովին: Տիկին Թանդիլյան, ուզում եմ ձեզ հաջողություններ մաղթել, որպեսզի այս քննարկումները ծառայեն այն նպատակներին, որոնք մեզ միավորում եմ: Ես համոզված եմ, որ այդպիսի նպատակները բազմաթիվ են և մենք պատրաստ ենք ու կարող ենք համատեղել ջանքերն այդ նպատակների իրագործման համար:
Շնորհակալություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ