ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ համար առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը․ Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին 06/04/2019 17:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին փոխնախագահի գլխավոր խորհրդատու Չեն Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը, ԱԶԲ գլխավոր ղեկավարի տեղակալ Նիանշան Ժանգը, նախագծի գլխավոր պաշտոնյա Վարդան Կարապետյանը և այլ անձինք։ Այս մասին տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կարգավիճակում առաջին պաշտոնական հանդիպումը անցկացնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ։ «Կարծում եմ սա շատ կարևոր սկիզբ է՝ հաշվի առնելով ԱԶԲ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Մեր կառավարության համար կենսական նշանակություն ունի երկրի համաչափ զարգացումը, և այս համատեքստում առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը»,-նշել է նախարարը: Նա նաև խոսել է սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև հաջողված համագործակցության մասին և ընդգծել, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում քաղաքաշինական բարելավման ենթարկված, սեյսմակայուն, էներգախնայող ու ժամանակակից դպրոցները դարձել են արդյունավետ կրթության գրավական։
ԱԶԲ-ի փոխնախագահ Շիխին Չենը իր և պատվիրակության անունից շնորհավորել է Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա առաջնորդությամբ ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև երկարամյա համագործակցության պատմությունը կհարստացվի տարածաշրջանային զարգացմանը միտված ռազմավարական նորանոր ծրագրերի մշակմամբ և կյանքի կոչմամբ։ «Մենք վերահաստատում ենք Հայաստանի կարիքներից բխող տարածաշրջանային տնտեսական աճին ուղղված ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի հանդեպ մեր հանձնառությունը և պատրաստ ենք աջակցել Ձեր կողմից առաջ քաշված ապագայամետ ու երակարաժամկետ գաղափարներին»,-ասել է Շիխն Չենը։
Անդրադառնալով Հայաստանի և տարածաշրջանի համար Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի տնտեսական նշանակությանն ու նոր շուկաների ձևավորման հեռանկարներին՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի արտաքին աշխարհի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի ակտիվացման և շարժունակության բաձրացման տեսանկյունից։
Ամփոփելով՝ նախարարը ևս վերահաստատել է գործող ծրագրերի շարունակականության ապահովման և առկա խնդիրների կարգավորմանն ուղղված հայկակական կողմի պատրաստակամությունը և ավելացրել, որ սերտ փոխգործակցության և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի նախագծել և իրականացնել նոր ծրագրեր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից