ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկային փաթեթի թացն ու չորը 06/04/2019 14:54 | Տնտեսություն
Շուրջ մեկ տարի տևած քննարկումներից, կատարված բազմաթիվ փոփոխություններից ու վերանայումներից հետո Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ Ազգային ժողով։ Այն կքննարկվի հունիսի 7-ին հրավիրվելիք արտահերթ նիստում։
Հայտարարած տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին կառավարությունը մեծ հույսեր է կապում այս փաստաթղթի հետ։ Չնայած անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է այն հեղափոխական համարել։
Սպասումները, որ Հարկային օրենսգիրքը կենթարկվի համալիր վերանայումների, չիրականացան։ Տեղային որոշ խնդիրների լուծումից բացի, փաստաթուղթը ըստ էության այլ բան չի առաջարկում։ Եվ որ պակաս կարևոր չէ` տանելու է երկրում սոցիալական բևեռացման խորացման։
Խնդիրն այն է, որ կառավարությունը մտադիր չէ հարկային օրենսգիրքը ծառայեցնել հասարակության համեմատաբար անապահով խավերի եկամուտների ավելացմանը։ Եկամտային հարկի փոփոխություններով նախապատվությունը տրվել է բարձր աշխատավարձ ստացողներին, որոնց համար հարկի բեռը կնվազի։ Փոխարենը` ցածր եկամուտներ ստացողների դեպքում այն կմնա անփոփոխ։
Այդպես վարվելու համար կառավարությունն անշուշտ ունի իր հիմնավորումները։ Ակնկալվում է, որ դա պայմաններ կստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման համար, կունանա նաև որոշակի տնտեսական նշանակություն։
Կլինի՞ այդպես, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Բայց սոցիալական արդարության տեսակետից, դա դժվար է ընկալել։ Հատկապես որ, իշխանափոխությունից հետո հասարակությունը հույսով սպասում է կյանքի պայմանների բարելավման, ինչը ուշանում է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով սոցիալական ճնշումը Հայաստանում կմեծանա` պայմանավորված ևս մեկ հանգամանքով. մի շարք ոլորտներում առաջարկվում է մեծացնել հարկային բեռը։ Դա վերաբերում է առաջին հերթին ակցիզային հարկին, որը վճարում է սպառողը` տարբեր տեսակի ապրանքների ձեռքբերման ճանապարհով։
Կառավարությունը մտադիր է ակցիզային հարկի բեռի ավելացման միջոցով փոխհատուցել այն կորուստները, որոնք կրելու է բյուջեն բարձր վարձատրվող քաղաքացիների համար եկամտային հարկը նվազեցնելու հետևանքով։ Խոսքը շուրջ 28 մլրդ դրամի մասին է, որ լինելու է համահարթ եկամտային հարկի կիրառման գինը։
Հարկային օրենսգրքի փոփոխություններով կառավարությունը պատրաստվում է միկրոբիզնեսին տալ հարկային արտոնություններ։ Սակայն այն, ինչը հեղափոխական առաջընթաց է համարվում, տնտեսական ոլորտի բազմաթիվ մասնակիցներ թերահավատությամբ են ընդունում։ Միկրոբիզնեսի ներմուծմամբ` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը նաև սահմանափակումներ է նախատեսել։ Այդ դաշտից դուրս են մնացել բազմաթիվ ոլորտներ, որոնք այսօր գործում են ընտանեկան ձեռնարկություններին ներկայացվող հարկման ռեժիմում` գրեթե ամբողջությամբ ազատված լինելով հարկերի վճարումից։
Միկրոբիզնեսի դաշտում կգործեն մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողները, որոնք այսօր ներառված են հիմնականում ինքնազբաղների և ընտանեկան ձեռնարկատիրության հարկային համակարգերում։
Հարկային փոփոխություններով փաթեթով կվերականգնվի շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմը։ Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից այն վերստին դարձել է 58,3 մլն դրամ` փաստի առաջ կանգնեցնելով բազմաթիվ տնտեսավարողների։ Դաշտում գործող տնտեսավարողներն այսօր ամեն ինչ անում են շրջհարկի գործող 58,3 մլն դրամը շեմը չանցնելու համար` այլապես կհայտնվեն շատ ավելի ծանր ԱԱՀ դաշտում։ Թեև կառավարությունը հակված է վերադառանալ 115 մլն դրամին, այնուհանդերձ պատրասվում է դա կիրառել հաջորդ տարվանից։
Շրջհարկի շեմի բարձրացումը այն հիմնական առավելություններից մեկն է, որը փոքր և միջին բիզնեսին տալիս է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ