ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը և «Կորպորասիոն Ամերիկա»-ն շարժվում են համաքայլ. այդ գործընթացն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով. վարչապետ 06/04/2019 11:38 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ մեր երկրում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը: «Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործունեությունն ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն: Արդեն ասվեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ: Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն է ունեցել, գինեգործությունն է: Կառավարության ղեկավարը հավելել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գինեգործությունը բուռն զարգացում է ապրում և այդ բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է: «Հայաստանի Հանրապետությունում ոլորտին մեծ էներգիա հաղորդեց «Կարաս» ընկերության հիմնադրումը և «Կարաս» գինու թողարկումը ու, ըստ էության, Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ: Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը և Էռնեկյան ընտանիքին: Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է: Այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում և համոզված ենք, որ կշարունակի ունենալ:
Ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարության և Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ և այդ գործում չափազանց էական է պարոն Մարտին Էռնեկյանի դերը, ով հենց առաջին րոպեներից ամեն ինչ արեց, որպեսզի կառավարության և ընկերության միջև ձևավորվի փոխադարձ վստահություն և ապագայի վերաբերյալ միասնական տեսլական: Համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրականություն կդառնան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ցավոք մեր երկիրն իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի:
«Ասացի, որ այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ և մենք նայում ենք ապագային, ձևավորում ենք ապագայի օրակարգը, որում կուզենայի ընդգծել մի քանի կարևոր առանձնահատկություն: Շատ կարևոր է, որ մենք ի վերջո հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, ինչն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը, ինչը շատ կարևոր է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք իհարկե ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ:
Հաջորդ խնդիրը, որ ես կուզենայի ընդգծել այս ներկայացուցչական հավաքում՝ հետևյալն է. ցավոք Հայաստանի Հանրապետությունում տեղական ավիափոխադրողների գործունեությունը և ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին: Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կորպորասիոն Ամերիկա ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը: Ըստ էության, սրանք են այն հիմնական, առանցքային, ռազմավարական ուղղությունները, որոնց մասին մենք պարոն Էռնեկյանի հետ արդեն մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք, բայց դա չի նշանակում, թե Էռնեկյան ընտանիքի և Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործունեությունը սահմանափակվում է միայն նշվածով»,- նշել է վարչապետ:
Գործադիրի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում կատարված և կատարվելիք ներդրումները: «Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետև շատ լավ նորություն է, որ օդանավակայանն ըստ էության հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին: Սա չափազանց լավ նորություն է: Ուզում եմ ընդգծել, որ ֆինանսական ներդրումները չափազանց կարևոր են Հայաստանի Հանրապետության, մեր երկրի տնտեսության համար, բայց ես առանձնապես շատ ավելի կարևոր եմ համարում բիզնեսի, տնտեսվարման այն նոր մշակույթը, որ ընկերությունն իր հետ բերել է Հայաստանի Հանրապետություն և դեռ կշարունակի բերել: Սա իհարկե շատ ավելի կարևոր է, որովհետև փոխում է երկրի մթնոլորտը, իմիջը և շատ կարևոր է, որ ոչ միայն քաղաքական հարթության վրա փոխվի մեր երկրի իմիջը, պատկերը, այլև տնտեսական հարթության: Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը միմյանց հետ շարժվում են համաքայլ և բոլորիս ցանկությունն ու համոզմունքն է, որ այս գործընթացը կշարունակվի և մենք իրար հետ կաշխատենք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության իմիջի, պատկերի, բովանդակության փոփոխության, նոր մշակույթի, նոր զարգացման վրա, որն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառման ընթացքում օդանավակայանների ներկայացուցիչները կկիսվեն ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձով, նվաճումներով, կքննարկեն ոլորտի առջև կանգնած մարտահրավերները, կներկայացնեն վերջիններիս լուծման մոտեցումները, կխոսեն ապագա զարգացումների, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ:
2014 թվականին Արգենտինայում մեկնարկած նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են աշխատանքներում առավել բարձր արդյունքի ապահովմանը: Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին Բրազիլիայում: Այս տարի Հայաստանն է հանդես գալիս որպես հյուրընկալող երկիր:
«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունն աշխարհի մեծագույն ընկերություններից է մասնավոր օդանավակայանների կառավարման առումով և աշխարհում տասներորդն է՝ ուղևորների սպասարկման առումով:
2017 թվականի դրությամբ ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 միլիոն ուղևորի, որոնց մոտ 32.8 տոկոսը եղել են միջազգային փոխադրման ուղևորներ, մոտ 55.3 տոկոսը՝ ներքին չվերթերի, 11.9 տոկոսը՝ տարանցիկ չվերթերի ուղևորներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ