ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն անվերապահորեն ողջունում է դատաիրավական արմատական բարեփոխումների գաղափարը 06/04/2019 19:23 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում ընթացող համընդգրկուն բարեփոխումների համատեքստում հանրությունը միանգամայն արդարացի ակնկալիք ունի, որ դրանք արմատական դրական բեկում կառաջացնեն նաև դատական իշխանության համակարգում: Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ անվերապահորեն ողջունում է դատաիրավական ուղղվածության արմատական բարեփոխումների գաղափարը և այն համարել է իր գործունեության հիմնարար խթանը: Այս մասին նշված է Բարձրագույն դատական խորհուրդի հայտարարության մեջ։
«Անցած մեկ տարվա ընթացքում խորքային ուսումնասիրություններ են կատարվել, ինչը հնարավորություն է տվել ամբողջական պատկերացում կազմելու ոչ միայն առկա հիմնախնդիրների, այլև դրանց պատճառների ու դրանք շուտափույթ լուծելու տեսանկյունից: Արդյունքում համալիր ծրագրեր են մշակվել, որին նկատելի աջակցություն են ցուցաբերել մի շարք դատավորներ: Այդ ծրագրերը միտված են արդարադատության որակի վրա խիստ բացասաբար ազդեցություն թողնող այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են՝ դատավորների աննախադեպ գերծանրաբեռնվածությունը, կոռուպցիոն ռիսկերը, դատավորի վրա արտաքին և ներքին ազդեցությունները:
Մենք արձանագրում ենք, որ, ելնելով սահմանադրական կարգավիճակից ու իր առջև դրված առաքելությունից, ներկա փուլում դատական իշխանության համակարգում բարեփոխումների առանցքում լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունը Հանրապետության Հիմնական օրենքով վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, ինչն էլ կանխորոշում է վերջինիս գործունեության վեկտորները: Ընդ որում, համարժեք պատկերացնելով այս փուլում բարեփոխումների խորքայնությունը, բարդությունը և աննախադեպ մեծ պատասխանատվությունը, հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող և շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով, իր իսկ կողմից մշակված հայեցակարգային հիմնադրույթներով և նախագծերով:
Համոզված ենք, որ այս պատասխանատու գործընթացում մեզ համար անհրաժեշտ է լինելու իշխանության մյուս ճյուղերի շահագրգիռ աջակցությունը: Մենք այս փուլում, ավելի քան երբևէ, ակնկալում ենք նաև քաղաքացիական հասարակության ողջամիտ համագործակցությունը: Պատրաստվում ենք արհեստավարժության ակնհայտ բարձր որակներ պահանջող այս գործընթացում ներգրավել Հանրապետության լավագույն և անաչառ մասնագետների, որոնց մի մասի հետ արդեն իսկ ընթանում են գործնական քննարկումներ:
Այս շրջանում դեռևս չանդրադառնալով մեր ծրագրերի մանրամասներին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել բարեփոխումների որոշ ուրվագծեր՝ կապված հակակոռուպցիոն դատական ատյան ձևավորելու, դատավորների կողմից թույլ տված հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությանն առավել անմիջական ու արդյունավետ արձագանքելուն միտված իրավական հիմքերը վերանայելու, դատական համակարգում միջազգային չափորոշիչներին համահունչ մոնիթորինգի ներդրման հետ և այլն: Այս հարցադրումների առնչությամբ մեր մշակումների արդյունքները երկար սպասեցնել չեն տա, գործելու ենք խիստ ծանրաբեռնված ռեժիմով:
Մենք ելակետ ենք ընդունում այն, որ դատական իշխանության նկատմամբ կա հանրության անհրաժեշտ վստահության պակաս, ինչը վերջին շրջանում փաստել է նաև միջազգային կանխատեսելի մեթոդաբանությամբ սոցհարցումներ իրականացրած ԵԽ փորձագիտական խումբը, և այս ամենի համատեքստում պատկերացնում ենք՝ հանրության ակնկալիքները Բարձրագույն դատական խորհրդից անհամեմատ մեծ են:
Մի կարևոր վերապահում. Բարձրագույն դատական խորհուրդը համոզմունք է հայտնում, որ արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների, քանզի նաև միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության և միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում»,- ասվում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից