Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ 06/04/2019   19:40  |  ԳՈՐԾ #

1994 թ. ապրիլին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իր առանձնասենյակ էր կանչել Արմեն- Տեր Սահակյանին և նրա հետ Հունդայ մակնիշի ավտոմեքենայով գնացել Հրազգանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, որտեղ էլ  հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին:

 Ի դեպ,  այդ օրերին դատախազ Վլադիմիր Գրիգորյանը հենց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ավազակային հարձակումների գործի քննությամբ էր զբաղված, ավելին` նա ընդհուպ մոտեցել էր բանդայի անդամներին ու պարագլուխներին, ու, թերևս հենց այս պատճառով էլ նրան փորձել էին սպանել:

Բանդայի անդամները միանգամից գործի են անցել

Առաջադրանքն ստանալուն պես  Արմեն- Տեր Սահակյանն այդ մասին հայտնել է Արշակ Շուխյանին, ապա նաև՝ բանդայի մյուս անդամներին: Այդպիսով սկսվել է սպանության իրագործմանն ուղղված նախապատրաստական միջոցառումները: Բանդայի անդամները Տեր- Սահակյանի հանձնարարությամբ ուսումնասիրել և ճշտել են Վլադիմիր Գրիգորյանի բնակության վայրի տեղանքը, աշխատանքային ռեժիմը, պարզել են նրա՝ աշխատանքի գնալու և տուն վերադառնալու ժամերը, տրանսպորտային միջոցը և երթուղին: Մասնավորապես, պարզել են, որ Վլադիմիր Գրիգորյանը բնակվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու վերջնամասում գտնվող թիվ 14 շենքում և աշխատանքի    գնալու նպատակով սովորականի պես առավոտյան ժամը 8-ին դուրս է գալիս բակ, որտեղ նրան այդ ժամին արդեն սպասում է ծառայողական ավտոմեքենան:

Վանոն Տեր-Սահակյանին անձամբ է հանձնել խլացուցիչով ատրճանակը

1994 թ. մայիսի սկզբին Սիրադեղյանը Տեր-Սահակյանին նորից է կանչել և իր աշխատասենյակում նրան է տվել հրազեն հանդիսացող «ՊԲ» տեսակի 9մմ տրամաչափի «Կ068Լ»  գործարանային համարի խլացուցիչով ատրճանակը՝ հանձնարարելով Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը կատարել դրա գործադրմամբ: Նույն ժամանակահատվածում բանդայի անդամները /Ալիկ Գրիգորյան, Արշակ Շուխյան, Իսրայել Սարգսյան, Կամո Նարիբեկյան, Արմեն Տեր-Սահակյան/  փորձարկել են սպանության նպատակով տրամադրված ատրճանակը և համոզվել, որ այն կրակում է անխափա, կրակոցների ձայնն էլ գրեթե չի լսվում:

Վանոն փոշմանել է՝ սպանությունը հանձնարարելով կատարել ինքնաձիգ հրազենով

1994 թ. մայիսի կեսերին, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են եղել, Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանից հետ է վերցրել խլացուցիչով ատրճանակը՝ նրան հանձնարարելով սպանությունը կատարել ինքնաձիգ հրազենի գործադրմամբ՝ մինչ այդ կատարած սպանությունների իրագործման նույն եղանակով, և այդ նպատակով ինքնաձիգ հրազեն և ավտոմեքենա գնելու համար նրան տվել է 2000 ԱՄՆ դոլար գումար:  Այդ գումարով բանդայի անդամները Նոյեմբերյանից գնել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ հրազեն, որով հետագայում կրակել են Վլադիմիր Գրիգորյանի և վարորդի վրա, ինչպես նաև՝«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որն օգտագործել են որպես հանցագործության կատարման միջոց:

Մշակվել է հանցագործության պլան և կատարվել՝ դերաբաշխում

Մայիսի վերջին օրերին Տեր-Սահակյան իր տանը հավաքելով Արշակ Շուխյանին, Իսրայել Սարգսյանին (նույն Իսրայել Սարգսյանն այսօր մեղադրվում է Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության կազմակերպման մեջ), Կամո  և   Սուրեն Հարությունյանին՝ նրանց հետ համատեղ մշակվել է հանցագործության պլան և կատարել դերաբաշխում՝ հանձնարարելով, որ սպանությունը կատարի Իսրայել Սարգսյանը՝ Նոյեմբերյանից ձեռք բերված ինքնաձիգի գործադրմամբ, Կամոն ապահովի Իսրայելի անվտանգությունը. այդ նպատակով նա զինված պիտի  լիներ հաշվեցուցակային ինքնաձիգով և նրանք երկուսն էլ ըստ պլանի՝ գտնվելու էին Սուրեն Հարությունյանի վարած ավտոմեքեբայի մեջ՝  սպանությունն իրականացնելով հենց  Վլադիմիր Գրիգորյանի տան մոտ: Իսկ մյուս ինքնաձիգով զինված Արշակը երկրորդ ավտոմեքենայով հետևելու էր նրանց, որ տեղեկատվություն տար Տեր-Սահակյանին և անհրաժեշտության դեպքում սպանություն կատարողին իր մեքենայով փախցներ: Որպես օժանդակ ավտոմեքենա որոշել են օգտագործել մայիսին   գնված ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, որը նույնպես ունեցել է տրանզիտ պետհամարանիշեր և ձևակերպված է եղել նախկին տիրոջ անվամբ:

Միաժամանակ, Տեր-Սահակյանը որպես սպանության գործիք հանցակիցներին տրամադրել է երեք ինքնաձիգ հրազեն, այդ թվում՝ Նոյեմբերյանից ձեռք բերվածը, ինչպես նաև՝ 2 հատ «Ֆ» տեսակի նռնակ, որի միջոցով պլանավորել են պայթեցնել որպես հանցագործության միջոց օգտագործված ավտոմեքենան: Մի խոսքով՝ ռազմամթերքի պակաս չի եղել:

Երկու անգամ ձախողված փորձերից հետո երրորդ անգամ բանդայի անդամները սպանության օր են ընտրել հունիսի երկուսը: Արմեն Տեր- Սահակյանը հանցակիցներին հայտնել է, որ Վանո Սիրադեղյանին խնդրել է, որ հունիսի 2-ի առավոտյան Նախագահի նստավայրի մոտից հանվի  պետավտոտեսչության պահակակետը, որ նրանք կանողանան անարգել հեռանալ դեպքի վայրից:

Սպանությունը հունիսի 2-ի վաղ առավոտյան կատարելու մտադրությամբ հանցավոր խմբի անդամները երեկոյան հավաքվել ու գիշերել են Վլադիմիր Գրիգորյանի բնակարանի մոտակայքում, Ձերժինսկու փողոցում գտնվող՝ Սուրեն Հարությունյանի վարձած բնակարանում:

60-ից ավելի կրակոց, բայց…Գրիգորյանն ու վարորդը ողջ են մնացել,  բանդան՝ խուճապահար փախել է

Հունիսի 2-ին, առավոտյան ժամը 8-ի սահմաններում հանցավոր խմբի անդամները իրենց  երկու ավտոմեքենաներով գնացել են Բաղրամյան պողոտա, ուր արդեն իսկ Դեմիրճյան փողոցի հատույթում գտնվող պետավտոտեսչության պահակակետը բացակայում էր: Այնուհետև, Արշակ Շուխյանը, Իսրայել Սարգսյանը, Սուրեն Հարությունյանը՝ երկու ինքնաձիգներով զինված, վերջինիս վարած՝ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով դարանակալել ու սպասել են Վլադիմիր Գրիգորյանը տնից դուրս կգա, համոզված լինելով, որ նա աշխատանքի մեկնելիս կարող է անցնել միայն այդ ճանապարհով, իսկ Կամո Նարիբեկյանը ինքնաձիգով զինված , մյուս ավտոմեքենայով սպասել է ՀՀՇ վարչության շենքի դիմաց՝ անհրաժեշտության դեպքում հանցակիցներին օժանդակելու համար:

Երբ Վլադիմիր Գրիգորյանը ժամը 8.10 իր անձնական օգտագործման ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով վարորդի հետ միասին աշխատանքի գնալու նպատակով բնակելի շենքի բակից ընթացել է Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, բանդայի անդամներն իրենց ավտոմեքենայով կտրուկ հետընթաց կատարելով փակել են նրանց ճանապարհը, որից անմիջապես հետո Վլադիմիր Գրիգորյանին և նրա ծառայողական վարորդ Արթուր Հակոբյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ ավտոմեքենայի միջից երկու ինքնաձիգ հրազեններով շուրջ 5 մետր հեռավորությունից արձակած դիմահար կրակահերթերով , շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով գնդակոծել են վերջիններիս և նրանց ավտոմեքենան:

Այս հարձակման հետևանքով վարորդը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք, իսկ Վլ.Գրիգորյանը, կռահելով վտանգը, վայրկենապես կողմնորոշվել է ու հասցրել է դուրս պրծնել ավտոմեքենայից` դրանով իսկ խուսափելով կրակահերթերից  և միաժամանակ հնարավորություն ընձեռելով վարորդին թաքնվելու ավտոմեքենայի սրահի ազատված հատվածում:

Երբ կրակահերթը դադարել է, Վլադիմիր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը շարունակել են անշարժ ու լուռ մնալ` ձևացնելով, թե մահացած են: Իսկ Վլ.Գրիգորյանը տեսանելի չի եղել կրակողների համար, քանի որ մնացել է ավտոմեքենայի և իր առանձնատան պատի արանքում: Մտածելով որ երկուսն էլ սպանված են, քանի որ ավտոմքենայի վրա արձակվել էր 60-ից ավելի կրակոց, հանցավոր խումբը դիմել է փախուստի և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով Հրազդանի կիրճում հրկիզել ավտոմեքենան:

Ի դեպ, նշենք, որ այդ օրերին դատախազ Վլադիմիր Գրիգորյանը հենց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ավազակային հարձակումների գործի քննությամբ էր զբաղված, ավելին` նա ընդհուպ մոտեցել էր բանդայի անդամներին ու պարագլուխներին, ու, թերևս հենց այս պատճառով էլ նրան փորձել էին սպանել:

Վանոն հայտնում է Տեր-Սահակյանին, որ Վլ. Գրիգորյանն ու վարորդը ողջ են մնացել

Դրանից անմիջապես հետո բանդայի անդամները մյուս ավտոմեքենայով գնացել են Տեր-Սահակյանի բնակելի շենքի մոտ, որտեղից Կամո Նարիիբեկյանն ու Իսրայել Սարգսյանը հեռացել են՝ պարտակելու հանցագործության գործիքները, իսկ Արշակ Շուխյանն ու Սուրեն Հարությունյանը հանդիպել են Տեր-Սահակյանին և զեկուցել սպանությունը կատարելու մասին: Նույն օրը Տեր-Սահակյանը Արշակ Շուխյանի ուղեկցությամբ գնացել է ՆԳ նախարարություն, վերջինիս թողնելով ընդունարանում մտել է Վանո Սիրադեղյանի աշխատասենյակ և հանդիպել նրա հետ: Այդ ժամանակ էլ Վանոն ասել է նրան, որ Վլ. Գրիգորյանին և նրա վարորդին հաջողվել է դուրս պրծնել ավտոմեքենայից և նրանք երկուսն էլ ողջ են մնացել, որի մասին Տեր-Սահակյանն անմիջապես տեղեկացրել է ընդունարանում գտնվող Արշակ Շուխյանին և դրսում իրենց սպասող Սուրեն Հարությունյանին:

Դատախազությունը քրգործ է հարուցում՝  Վլ. Գրիգորյանի նկատմամբ սպանության  փորձ կատարելու փաստի առթիվ

Դեպքից անմիջապես հետո ՀՀ դատախազությունը քրգործ է հարուցել՝ Վլ. Գրիգորյանի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ  սպանության  փորձ կատարելու փաստի առթիվ: Նույն օրը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում հրկիզված ավտոմեքենան, որի շարժիչի պահպանված համարով պարզել են ավտոմեքենայի պատկանելությունը, ինչպես նաև՝ դրա առքուվաճառքի ձևակերպման մանրամասներն ու մասնակիցները: Նրանցից մեկի՝ Իսրայել Սարգսյանի ավտոտնակում խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված ,,Նիվա,, մակնիշի, առանց պետհամարանիշերի  ավտոմեքենան և պարզվել, որ Հրազդանի կիրճում հրկիզված ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել այդ Նիվայի պետհամարանիշերը:

Իսրայել Սարգսյանի եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը նույն օրը բերման է ենթարկվել Արաբկիրի շրջանի ՆԳ բաժին և ցուցմունք տվել, որ իր եղբայրն աշխատում է Ներքին զորքերի վարչությունում՝ Արշակ Շուխյանի, Սուրեն Հարությունյանի և Կամո Նարիբեկյանի հետ միասին:

Դեպքի հաջորդ օրը, հունիսի 3-ին որոշումներ են կայացվել ՆԶՎ աշխատակիցներ Իսրայել Սարգսյանին, Արշակ Շուխյանին, Սուրեն Հարությունյանին և Կամո Նարիբեկյանին դիտավորյալ սպանության փորձ կատարելու համար որպես մեղադրյալների պատասխանատվության ենթարկելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու և հետախուզում հայտարարելու մասին:

Սիրադեղյանի ցուցումով գործի քննությունը խոչընդոտվել է, բայց մախաթը պարկում չես պահի

Վանո Սիրադեղյանի ցուցումով և նրա հետ համաձայնեցված  ակտիվ միջոցներ են ձեռնարկվել քննությանը խոչընդոտելու, հանցագործությունը կատարողներին, ինչպես նաև բանդայի մյուս անդամներին և որպես հանցագործության գործիք օգտագործված հրազենը պարտակելու համար: Այդ ընթացքում բանդայի բոլոր անդամներն Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով թաքնվել են քննությունից՝նախապես ստանալով համապատասխան պարզաբանումներ, թե հայտնաբերվելու դեպքում բանդայի գոյության ու կատարած հանցագործությունների փաստերի բացահայտումը կանխելու համար ինչ ցուցմունքներ պետք է տան նախաքննության մարմնին:

Հունիսի 4-ի երեկոյան Արմեն Տեր-Սահակյանը եղբայրներ Մարզպետ և Ալիկ Գրիգորյանների միջոցով պարզել է հանցակիցների գտնվելու վայրերը. Նրանցից Արշակ Շուխյանին գտել են Երևանում, Իսրայել Սարգսյանին՝ Էջմիածնում, իսկ Սուրեն Հարությունյանին ու Կամո Նարիբեկյանին՝ Էջմիածնի շրջանի Մերձավան գյուղում, որտեղից նրանց բոլորին ավտոմեքենայով տարել թաքցրել է Լենինականում:

Արմեն Տեր-Սահակյանը ձերբակալվել է և կալանավորվել

Բավարար հիմքեր ունենալով կասկածելու, որ Վլ. Գրիգորյանի նկատմամբ սպանության փորձը ՆԶՎ աշխատակիցները կատարել են իրենց անմիջական հրամանատար Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությամբ և նա տվյալ դեպքում հանդես է եկել որպես միջնորդ սպանության պատվիրող ՀՀ ՆԳ նախարար  Վանո Սիրադեղյանի և այն կատարողների միջև, նախաքննության մարմինը միջոցներ է ձեռնարկել Արմեն Տեր-Սահակյանին հայտնաբերելու ուղղությամբ:

10.06. 1994 թվականին Արմեն Տեր-Սահակյանը ձերբակալվել է, իսկ երկու օր անց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն այլ քննչական գործողություններով հանցակցությունը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել, ինչպես նաև՝ չեն բացահայտվել  Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գոյության փաստը և նախկինում բանդայի կատարած հանցագործությունները, արդյունքում՝ Արմեն Տեր-Սահակյանի վերաբերյալ քր.գործի մասը հետագայում կարճվել է՝ հանցագործության կատարման մեջ նրա մասնակցության ապացուցված չլինելու և լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները այն ժամանակ սպառվելու պատճառով:

Իսկ այդ հնարավորությունների դեմ կանգնողը՝ անձամբ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր:

Արշակ Շուխյանին և Սուրեն Հարությունյանին՝ համապատասխանաբար՝ 8 և 9 տարի

1994թ. օգոստոսի 3-ին կալանավորված Արշակ Շուխյանը և Սուրեն Հարությունյանը Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների հետ պայմանավորվածության համաձայն, առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել, ժխտել են սպանության փորձին Իսրայել Սարգսյանի և Կամո Նարիբեկյանի մասնակցությունը, բուն հանցագործության փաստը վերագրելով Ս. Հարությունյանի վարած մեքենայի մեջ գտնվող մտացածին 2 անձանց , սակայն, նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է Արշակ Շուխյանի, Սուրեն Հարությունյանի, Իսրայել Սարգսյանի և Կամո Նարիբեկյանի համատեղ մասնակցությամբ Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստելը և 1994թ. հունիսի 2-ին նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելը:

Ս. Հարությունյանը և Ա. Շուխյանը ՀՀ Գերագույն դատարանի քրգործերի դատական կոլեգիայի 1996թ. փետրվարի 27-ի դատավճռով հանցավոր են ճանաչվել բանդիտիզմի և Վլ. Գրիգորյանի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ կատարելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար՝ 8 և 9 տարի ժամանակով:

Հետախուզման մեջ գտնվող Իսրայես Սարգսյանին և Կամո Նարիբեկյանին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն իրականացվել, ինչը պայմանավորված է եղել Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար լինելու հանգամանքով:

Ինչ վերաբերվում է Արմեն Տեր-Սահակյանին, ապա նա նույն Սիրադեղյանի հովանավորությամբ բանդան կարողացել է պահպանել որպես կայուն զինված՝ շարունակ նոր անդամներով համալրվող՝  հանցավոր խումբ 1994-98 թվականների ընթացքում: Բանդայի մշտական հավաքատեղի որպես օգտագործվել է Ա. Տեր-Սահակյանի՝ Ձորաղբյուրում գտնվող ամառանոցը:

1998 թվականի հունվարի 29-ի երեկոյան, երբ Տեր-Սահակյանը հերթական անգամ բանդայի հավաք էր կազմակերպել, ձերբակալվում է վնասազերծվում է իրավապահների կողմից:  Վանոյի անպատժելիության ավարտը մոտալուտ էր:  Տեր Սահակյանը հետագայում դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Վանո Սիրադեղյանը  գտնվում է հետախուզման մեջ։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
21:04 18/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ջրադուլ և հացադուլ հայտարարած անձանց հետ
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:34 15/01/2019  |  ՄամուլՔԿՀ պետը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտվածի վաղաժամկետ ազատման դիմումը. «Հրապարակ»
13:04 24/12/2018  |  ԳՈՐԾ #«Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը
14:26 17/12/2018  |  ԳՈՐԾ #Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները
09:15 06/11/2018  |  ՄամուլԸնտրություններից հետո Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Իրատես de facto»
18:01 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը. Նիկոլ Փաշինյան
09:48 03/10/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը սպասում է, որ իր վրայից հանվեն մեղադրանքները. «Ժամանակ»

Արխիվ

[]