ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՔԿ-ն շարունակում է ձեռնարկել Սիլիկյան թաղամասում ավազակային հարձակման դեպքը բացահայտելու ակտիվ գործողություններ 06/04/2019 19:28 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը շարունակում է ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Սիլիկյան թաղամասում 2015 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պարզաբան մեջ։
«Ի պատասխան քաղաքացիներ Շ.Ալիյանի և Թ.Սայդոյանի կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված բաց նամակի՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներ, տարեց ամուսիններ Շ.Ալիյանին և Թ.Սադայանին և դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ և ոսկյա զարդեր՝ ամուսինների վրա հարձակում գործած անձինք դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի սուբյեկտիվ պատկերը, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նշված անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում տուժողներ Շիրին Ալիյանն և Թառլան Սայդոյանը դեպքի հանգամանքերի վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են ներկայացրել, որոնք նախաքննական մարմնի կողմից քննարկվել և ստուգվել են: Ապահովվել է քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:
Մասնավորապես՝ քննության ընթացքում ստուգվել է տուժողների կողմից դիմումներում նշված անձի՝ հնարավոր մասնակցությունը կատարված հանցագործությանը, ինչպես նաև՝ նրա կողմից ներկայացված այլուրեքությունը. վերջինիս հեռախոսահամարների վերծանումներով պարզվել է, որ հիշյալ անձի կողմից օգտագործված հեռախոսահամարները դեպքի կատարման ժամանակահատվածում սպասարկվել են Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի տարածքում գտնվող բջջային ալեհավաքների սպասարկման գոտում, որը հիմնավորվել է նաև հարցաքննված վկաների ցուցմուքներով: Հանցագործությանը նրա մասնակցության վերաբերյալ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել:
2015թ. դեկտեմբերի 10-ին նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն՝ նախաքննության ընթացքում դեպքի վայրի հարակից տարածքի մի շարք հասցեներից առգրավված տեսախցիկների տեսագրություններն առանձին կադրերով առանձնացնելու և տեսապատկերների նույնականացման հարցը պարզելու նպատակով:
2016թ. փետրվարի 17-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ տեսաֆայլերից ստացված տեսապատկերները պիտանի չեն ավտոմատացված եղանակով դիմանկարային և այլ նույնականացումների համար:
2016թ. ապրիլի 20-ին նշանակվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն: Միաժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնել տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին և վերջիններիս ներկայացուցիչ Քրիստինա Բեյբությանին:
2017թ. հունվարի 24-ին ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ ներկայացված տեսագրությունների մեջ՝ տեսախցիկի տեսադաշտում երևացող անձանց (այդ թվում նաև՝ տեսագրություններում հայտնվող երեք անձանց) պատկերները պիտանի չեն դիմանկարային նույնացում կատարելու համար՝ բավարար փորձագիտական չափորոշիչների բացակայության պատճառով:
2017թ. մայիսի 31-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնել` որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձը պարզված չլինելու հիմքով:
Հանցագործության բացահայտման ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները (այդ թվում տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին ներկայացված փաստարկների ստուգման ուղղությամբ) շարունակվում են:
Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու բազմաթիվ հանձնարարություններ»,- ասվում է պարզաբանման մեջ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից