ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչը պնդում է Վազգեն Ռշտունուն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը 06/03/2019 15:50 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի անձեռմխելիության վերաբերյալ բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ բողոքի քննության նախորդ նիստերին «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունուն՝ պատճառաբանելով, որ վերջինս չի կարող այդ գործով անկողմնակալ և անաչառ դատավոր լինել, քանի որ դատավոր Ազարյանի որոշումից հետո հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։
Այսօրվա նիստի ընթացքում քննիչ Մուշեղյանը լրացրեց իր միջնորդությունը՝ հավելելով, որ համացանցում կա մի տեսանյութ եւս, որից, ըստ Մուշեղյանի, պարզ է դառնում, որ նախագահող դատավորն իր տրամաբանության մեջ հակասում է ինքն իրեն. «Դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ վերջերս հայտնած որոշման վերաբերյալ ի պատասխան լրագրողի հարցին դատավորը դիրքորոշում չի հայտնում՝ ասելով, որ մի օր գուցե այդ գործը մակագրվի իրեն, եւ որ իր մոտ նյութեր չկան, ուստի իր պատասխանը կարող է սուբյեկտիվ դիտվել։ Սակայն դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 18-ին լրագրողի հարցին ի պատասխան դատավորն ասել է, որ դատավոր Ազարյանի հայտնած որոշման հետ համաձայն է։ Ստացվում է՝ մի դեպքում հայտնում է դիրքորոշում, մյուս դեպքում՝ ոչ»։
Ելույթ ունեցավ նաեւ դատախազ Կարեն Բիշարյանը՝ ասելով, որ միանում է քննիչի միջնորդությանը այն մասով, որ դատավորն այդպիսով կարող է կանխակալ վերաբերմունք ունենալ. «Մենք ընդգծում ենք այն հանգամանքը, որ ՀՔԾ-ում քննված գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորման նիստով դուք ինքնաբացարկի միջնորդություն եք ներկայացրել, ինչպես նաեւ՝ Դատավորներ ընդհանուր ժողովից առաջ ձեր արած հայտարարությունները»,-դիմեց նա դատավորին։
Բիշարյանի խոսքով՝ դատավորի անձնական համոզմունքները կանկախալ վերաբերմունքի մասին առնվազն կասկած հարուցող հանգամանքներ են. «Առկա պայմաններում մենք գործ ունենք դատավորի ինքնաբացարկի «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքի հետ, որի համաձայն դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Այս հիմքը, իհարկե, պետք է խիստ տառացի մեկնաբանման ենթարկվի»,-նշեց Կարեն Բիշարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից