ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղական բնակավայրերում արտագաղթը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը. Արտակ Մարկոսյան 06/03/2019 10:07 | Հարցազրույց
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն հունվարի 1-ի դրությամբ գյուղական համայնքներում մշտական բնակիչների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11600-ով: Գյուղական համայնքներից ներքին միգրացիայի պատճառների և խնդրի լուծման տարբերակների մասին զրուցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարկոսյանի հետ: Վերջինս պնդեց, որ արտագաղթի մեծացում չկա, հակառակը 2011թ.-ից ի վեր այս տարի առաջին անգամ հայկական փաստաթղթերով ելումուտի դրական դինամիկա է գրանցվել: Այսինքն հայկական անձնագրով Հայաստան եկածները գերազանցում են հանրապետությունը լքածներին: Ինչը փորձագետի դիտարկմամբ ներգաղթի նախերգանք է:
Որո՞նք են մարզերում ներքին միգրացիայի հիմնական պատճառները:
Անկախությունից հետո մեծ անջրպետ է առաջացել Երևանի և մարզերի՝ մասնավորապես գյուղական բնակավայրերի միջև, որտեղ ժողովրդակգրության առումով բավականին վատ ցուցանիշներ ունենք: Մինչև 2012 թ.-ը գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի շատ է եղել: Գյուղերում ավելի շատ երեխաներ են ծնվել, քան քաղաքում: Հիմա հակառակն է, որի պատճառը նախորդ 27 տարիների ընթացքում մարզերն անուշադրության մատնելն է: Կապիտալ ներդրումների, ծրագրերի առումով գյուղական բնակավայրերն անտերության են մատնված եղել,ինչի դառը պտուղներն էլ այսօր քաղում ենք: Ներքին միգրացիա է տեղի ունեցել և մարդիկ տեղաշարժվել են դեպի մայրաքաղաք, որովհետև գյուղում ներդրումներ չեն կատարվել, պետական մակարդակով ուշադրություն չի դարձվել: Ներկայումս իրավիճակն անհրաժեշտ է շտկել, հակառակ դեպքում գյուղական բնակավայրերում ծնելիության հետագա անկումը և արտագաղթը կարող են սպառնալ ազգային անվտանգությանը:
Չպետք է մոռանանք՝ չավարտված պատերազմ ունենք և սահմանամերձ բնակավայրերն էլ հանդիսանում են որպես պաշտպանական երկրորդ գիծ: Սակայն ստրատեգիական նշանակության մարզերի գյուղական բնակավայրերն այսօր դատարկ են:
Խնդիրը լուծելու ի՞նչ եղանակներ եք տեսնում:
Գյուղական բնակավայրերի երիտասարդների աջակցության ծրագրի քննարկումներն են ընթանում: Փորձում ենք մշակել այնպիսի ծրագիր, որ գյուղում ապրող երիտասարդի երեխա ունենալու պարագայում հոգսը թեթև լինի: Լինի դա բնակարանային ապահովության տեսանկյունից, թե եկամտաստեղծ: Դժվար է գտնել այդ լուծումները, բայց մեր երիտասարդին հնարավորություն պետք է ընձեռենք գյուղում մնալու, աշխատելու և այն զարգացնելու:
Հիպոտեկային վարկավորման միջոցո՞վ եք պատրաստվում գյուղում բնակվող երիտասարդներին ապահովել բնակարանով:
Խնդիրն այն է, որ գյուղական բնակավայրերում մարդիկ գրանցված աշխատող չեն և դա խոչընդոտում է, որ վերջիններս օգտվեն հիպոտեկային վարկավորումից: Օրինակ գյուղում մարդը զբաղվում է անասնապահությամբ, հնարավոր է, որ եկամուտ ունենա, բայց դա պետք է ինչ-որ կերպ երևա: Այսինքն եթե չունես փաստաթղթավորված հիմնավորված եկամուտ, բնականաբար բանկը դժվարությամբ կտա: Մեխանիզմներ պետք է մշակվեն, որ մարդը կարողանա ցույց տալ իր եկամուտը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցերը կլուծվեն:
Կառավարության առաջարկած նոր ծրագրերը, օրինակ գյուղական բնակավայրերում անասնաշենքերի կառուցումը կնպաստեն ներքին արտագաղթի դադարեցմանը
Իմ տեղեկություններով մեծ քանակությամբ հայտեր կան: Կառավարությունը փաստացի 50 %-ով պատրաստ է սուբսիդավորել, այսինքն մինչև 11 մլն դրամի պարագայում գումարի կեսը տալիս է: Նման ծրագիր դեռ չի եղել և սա ռեալ օգնություն է: Պարզապես դա պետք է հստակեցնել նաև գյուղացու համար, որ ծանոթանա ու կարողանա օգտվել: Կարծում եմ՝ ծրագիրը կաշխատի:
Գյուղացին ե՞րբ իր առօրյայում կզգա դրական փոփոխություններ:
Կարծում եմ հստակ քաղաքականության պարագայում 5-6 տարի հետո: Գյուղական բնակչությունն էլ, սակայն, պետք է ընկալունակ լինի այդ օգնությունը ստանալու համար: Իրենք էլ պետք է պատրաստ լինեն, նպատակադրվեն բնակավայրերում մնալ: Այսինքն օգնություն ստանալու պարագայում պետք է համապաստասխան վերաբերմունք ցուցաբերել՝ աշխատել: Բայց արագ փոփոխություններ հուսալ չի կարելի:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի