ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել 06/02/2019 15:04 | ԼՐԱՀՈՍ
Ազգային անվտանգության ծառայության դիմումի հիման վրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանից: «Որոշում է կայացվել մերժել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով»,-փոխանցեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ պալատը հաշվի է առել այն հանգամանքը, որ Դիմողը՝ այս դեպքում ԱԱԾ-ն, եւ քրեական գործով մեղադրյալ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը քրեական գործով գտնվում են տարբեր՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերում, ինչի պայմաններում ունեն գործի վերաբերյալ հակադիր կարծիքներ և մոտեցումներ. «Մրցակցային դատավարության պայմաններում դատավարական հակադիր կողմերի կարծիքների բախումը, ներառյալ որոշակի սուր դրսևորումներով, ipso facto չի կարող հանդիսանալ փաստաբանի էթիկայի խախտում՝ որոշակի ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, որպիսիք առերևույթ սույն դեպքում առկա չեն»-մեզ հետ զրույցում ասաց Հայկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Դիմողը փաստաբան Ինեսսա Պետրոսյանին վիճարկում էր 2019 թվականի ապրիլի 19-ին՝ժամը 16:02-ին, «Ֆեյսբուք»սոցիալական ցանցում Դիմողի կողմից քննվող և Ինեսսա Պետրոսյանի վստահորդին վերաբերող գործի կապակցությամբ այնպիսի գրառման կատարման մեջ, որը, ըստ Դիմողի, պարունակում է իր հասցեին վիրավորանք և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. «Սրա վերաբերյալ Պալատը գտել է, որ գործելով հրապարակային ասպարեզում և հանդիսանալով միջնորդ հասարակության և դատական իշխանության միջև՝ հասարակության և պետական մարմինների միջև, ինչպես նաև գործելով ի շահ իր վստահորդի՝ փաստաբանը կարող է իր մասնագիտական կարծիքն ու մտահոգությունները հրապարակայնորեն հայտնել իր վստահորդի գործով պետական մարմինների ենթադրյալ վարքագծի և հնարավոր խախտումների վերաբերյալ»,-փոխանցեց Հայկ Հակոբյանը՝ հիշատակելով «Փաստաբանի վարքագծի»կանոնագրքի ենթակետերը, որոնցից եւս, ըստ Պալատի, բխում է վերոնշյալ եզրահանգումը. «Կանոնագրքի 2.1 ենթակետից պարզ է դառնում, որ «Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի…» և Կանոնագրքի 4.1 ենթակետից, ըստ որի՝ «… փաստաբանը… պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը կամ ցանկացած հետևանքները, որոնք կպատահեն իր կամ ցանկացած այլ անձի հետ:»
Պալատը գտել է նաեւ, որ կարգապահական վարույթի հարուցման հիմք չի կարող լինել միայն ենթադրյալ խախտման մասին դիմողի պնդումը, որը հիմնավորված չէ այնպիսի հանգամանքների վկայակոչմամբ և (կամ) ապացույցներով, որոնք կվկայեն փաստաբանի կողմից կարգապահական խախտման հնարավոր կատարման մասին:
Այսպիսով՝ Պալատը եզրահանգել է, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը չի պարունակել Դիմողին վիրավորող կամ կեղծ տեղեկատվություն, այլ պարունակել է իր վստահորդի գործով Դիմողի նկատմամբ քննադատություն, որը վերաբերել է, փաստաբանի կարծիքով, բացասական իրավական երևույթների, այլ ոչ թե կոնկրետ անձանց՝ տեղավորվելով իր մասնագիտական և հասարակական կարգավիճակի բնույթով պայմանավորված փաստաբանի խոսքի ազատության թույլատրելի սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ