ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում. Ստեփան Դանիելյան 06/02/2019 21:20 | Վերլուծություններ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում հանդես է եկել Հայաստանի գաղափարական սումբուրի պատճառների վերլուծությամբ:
«Իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրենց դերերը՝ մեկը պետության կառավարումն է իրականացնում, մյուսները՝ քննադատում։ Դա է ժողովրդավարական կառավարման համակարգի արդյունավետության հիմնական մեխանիզմը։
Բնականաբար, ցանկացած իշխող ուժին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, դա հասկանալի է, սակայն Հայաստանում, ապրիլյան իշխանափոխությունից հետո, հակաբնական իրավիճակ է ստեղծվել։
Ցանկացած քննադատություն թշնամական է ընկալվում և պիտակավորվում է։ Առաջին հերթին պիտակավորվում է հասարակական ակտիվ տարբեր խմբերի կողմից, որոնք երբեմն միմյանց հակառակ պատկերացումներ ունեն։ Փորձենք դրա պատճառը հասկանալ։
Ակտիվ փոքրամասնությունները
Ապրիլյան իշխանափոխությունը տարբերվում է մեզ հայտնի հեղափոխություններից քաղաքական ու սոցիալական պատկերացումների բացակայությամբ։
Իշխանափոխությունն անգամ կես էջանոց հռչակագիր չերկնեց։ Դա «ընդդեմ», այլ ոչ թե «հանուն» շարժում էր։
Հեղափոխություններն «ընդդեմ» լինելով հանդերձ, նաև հանուն ինչ-որ բանի են կատարվում։ «Հանունի» բացակայությունը ստեղծել է այն անբնական իրավիճակը, որն առկա է ներկայիս Հայաստանում։
Քաղաքական աշխարհայացքը և օրակարգը միշտ թելադրում են փոքրաքանակ խմբավորումները։ Որքանով նրանք կազմակերպված են ու իրենց տեսակետը արդյունավետ են քարոզում, այնքանով մեծ է իշխանության հասնելու նրանց հավանականությունը։
Ներկայիս Հայաստանում կան մի քանի գաղափարականացված փոքրաքանակ խմբավորումներ, կամ ակումբներ, որոնց զգալի մասը մարգինալ է, սակայն ներկայիս կառավարությանը ցանկանում են տեսնել որպես իրենց դաշնակիցը։ Դրանք են. մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական, ընդգծված լիբերալ, պացիֆիստական, ֆեմինիստական, գենդերային, բնապահպանական, աշխարքաղաքական նախասիրություններ, ռադիկալ ազգայնական և նմանատիպ գաղափարներ ունեցող փոքրաթիվ խմբակներ։
Ինչո՞ւ են նրանք կարծում, որ ներկայիս կառավարությունը կարող է իրենց դաշնակիցը դառնալ։
Պատճառը հասկանալի է, ներկայիս կառավարությունը հայտարարել է, որ "իզմեր" չի ընդունում, այսինքն անգաղափար կառավարություն է, ինչից հետևում է, որ "հեղափոխությունն" էլ էր անգաղափար, ինչը նմանատիպ ցանկացած խմբավորմանը հույս է ներշնչում, որ ժամանակի ընթացքում իր օրակարգը կկարողանա դարձնել դոմինանտ։ Այսինքն, պայքարը գնում է ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն իր "իզմը" կառավարության վրա փաթաթելը։
Հետևապես, իշխանության համար պայքարը գնում է տարբեր խմբավորոմների միջև սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու համար և նրանցից յուրաքանչյուրն Իմ Քայլը ֆրակցիայում ունի իր պոտենցիալ հաճախորդը։ Կառավարության հասցեին հնչած ցանկացած քննադատություն այդ խմբերից յուրաքանչյուրն ընդունում է որպես իր քաղաքական շանսի նկատմամբ ոտնձգություն, ինչը նրանց միավորում է ընդհանուր «թշնամու» դեմ։ Պարզ ասած, անորոշությունը յուրաքանչյուրի համար հույսի աղբյուր է, իսկ որոշակիացնելու ցանկացած փորձ՝ մարտահրավեր սեփական պատրանքին։
Պատկերն ամողջական չէր լինի, եթե քաղաքացիական նախկին ակտիվիստներից, իսկ հիմա քաաքական դերակատարներ դարձած խմբերից բացի չդիտարկենք ի սկզբանե քաղաքական հայտ ներկայացրած խմբավորումներին, որոնք ոչ արտակարգ պայմաններում լուրջ դերակատարման շանս չէին ունենա, սակայն անգաղափար կառավարության առկայության պայմաններում նրանց համար այս կառավարությունը հնարավորություն է որևէ դերակատարում ունենալու համար։
Կա նաև երրորդ, չկազմակերպված մարդկանց շերտ, որոնց համար ներկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում։ Նրանք հանդես են գալիս ռադիկալ «հեղափոխականների» դրոշի ներքո, արևի տակ սեփական տեղը նվաճելու համար։
Բա հետո՞
Գործող կառավարությունը դատապարտված է քաղաքական օրակարգով հանդես գալ, լինի դա հարկային քաղաքականությունը, աշխարքաղաքական դիրքորոշումը, բնապահպանական կոնկրետ որոշումը, սոցիալական քաղաքականությունը, Արցախի խնդիրը և այլն։ Անորոշ, լղոզված քաղաքականություն երկար վարել չի հաջողվի։ Ցանկացած հստակեցում զրկում է կառավարամերձ խմբավորումներից որևէ մեկի աջակցությունից, նրան դարձնելով կառավարության թշնամի։
Դիրքորոշում չունենալը, կամ դրանք թաքցնելը երկար տևել չի կարող, որովհետև կյանքը պարտադրում է որոշումներ կայացնել։ Մյուս կողմից նման իրավիճակի պահպանումը պառակտում է դեռևս ամորֆ Իմ Քայլը ֆրակցիան, որը տրոհվում է լոբիստական հատվածների (ըստ տնտեսական, պետական ինստիտուտների, ներսի ու դրսի շահերի և այլն)։
Կառավարությունը ստիպված է ամորֆ դիրքորոշումներից անցում կատարել հստակ քաղաքականության, որը նրան կզրկի բազմաթիվ աջակիցներից, սակայն բնականոն քաղաքական դաշտի ձևավորման համար հիմք կհանդիսանա։ Հակառակ դեպքում դեստրուկցիան ավելի կխորանա, որի նկարագրությունն այս գրառման նպատակից դուրս է։
Եզրակացություն
Եթե ի մի բերենք ասածը, գործող իշխանության ուժը աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, որի պառճառով նրա շուրջն են հավաքվել տարբեր, երբեմն իրարամերժ հայացքներ ունեցող մարդիկ և մարդկանց խմբավորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաև թուլություն է, ինչպես նաև լուրջ մարտահրավեր պետության համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ