Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Ներկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում. Ստեփան Դանիելյան 06/02/2019   21:20  |  Վերլուծություններ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում հանդես է եկել Հայաստանի գաղափարական սումբուրի պատճառների վերլուծությամբ:

«Իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրենց դերերը՝ մեկը պետության կառավարումն է իրականացնում, մյուսները՝ քննադատում։ Դա է ժողովրդավարական կառավարման համակարգի արդյունավետության հիմնական մեխանիզմը։

Բնականաբար, ցանկացած իշխող ուժին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, դա հասկանալի է, սակայն Հայաստանում, ապրիլյան իշխանափոխությունից հետո, հակաբնական իրավիճակ է ստեղծվել։

Ցանկացած քննադատություն թշնամական է ընկալվում և պիտակավորվում է։ Առաջին հերթին պիտակավորվում է հասարակական ակտիվ տարբեր խմբերի կողմից, որոնք երբեմն միմյանց հակառակ պատկերացումներ ունեն։ Փորձենք դրա պատճառը հասկանալ։

Ակտիվ փոքրամասնությունները

Ապրիլյան իշխանափոխությունը տարբերվում է մեզ հայտնի հեղափոխություններից քաղաքական ու սոցիալական պատկերացումների բացակայությամբ։

Իշխանափոխությունն անգամ կես էջանոց հռչակագիր չերկնեց։ Դա «ընդդեմ», այլ ոչ թե «հանուն» շարժում էր։

Հեղափոխություններն «ընդդեմ» լինելով հանդերձ, նաև հանուն ինչ-որ բանի են կատարվում։ «Հանունի» բացակայությունը ստեղծել է այն անբնական իրավիճակը, որն առկա է ներկայիս Հայաստանում։

Քաղաքական աշխարհայացքը և օրակարգը միշտ թելադրում են փոքրաքանակ խմբավորումները։ Որքանով նրանք կազմակերպված են ու իրենց տեսակետը արդյունավետ են քարոզում, այնքանով մեծ է իշխանության հասնելու նրանց հավանականությունը։

Ներկայիս Հայաստանում կան մի քանի գաղափարականացված փոքրաքանակ խմբավորումներ, կամ ակումբներ, որոնց զգալի մասը մարգինալ է, սակայն ներկայիս կառավարությանը ցանկանում են տեսնել որպես իրենց դաշնակիցը։ Դրանք են. մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական, ընդգծված լիբերալ, պացիֆիստական, ֆեմինիստական, գենդերային, բնապահպանական, աշխարքաղաքական նախասիրություններ, ռադիկալ ազգայնական և նմանատիպ գաղափարներ ունեցող փոքրաթիվ խմբակներ։

Ինչո՞ւ են նրանք կարծում, որ ներկայիս կառավարությունը կարող է իրենց դաշնակիցը դառնալ։

Պատճառը հասկանալի է, ներկայիս կառավարությունը հայտարարել է, որ "իզմեր" չի ընդունում, այսինքն անգաղափար կառավարություն է, ինչից հետևում է, որ "հեղափոխությունն" էլ էր անգաղափար, ինչը նմանատիպ ցանկացած խմբավորմանը հույս է ներշնչում, որ ժամանակի ընթացքում իր օրակարգը կկարողանա դարձնել դոմինանտ։ Այսինքն, պայքարը գնում է ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն իր "իզմը" կառավարության վրա փաթաթելը։

Հետևապես, իշխանության համար պայքարը գնում է տարբեր խմբավորոմների միջև սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու համար և նրանցից յուրաքանչյուրն Իմ Քայլը ֆրակցիայում ունի իր պոտենցիալ հաճախորդը։ Կառավարության հասցեին հնչած ցանկացած քննադատություն այդ խմբերից յուրաքանչյուրն ընդունում է որպես իր քաղաքական շանսի նկատմամբ ոտնձգություն, ինչը նրանց միավորում է ընդհանուր «թշնամու» դեմ։ Պարզ ասած, անորոշությունը յուրաքանչյուրի համար հույսի աղբյուր է, իսկ որոշակիացնելու ցանկացած փորձ՝ մարտահրավեր սեփական պատրանքին։

Պատկերն ամողջական չէր լինի, եթե քաղաքացիական նախկին ակտիվիստներից, իսկ հիմա քաաքական դերակատարներ դարձած խմբերից բացի չդիտարկենք ի սկզբանե քաղաքական հայտ ներկայացրած խմբավորումներին, որոնք ոչ արտակարգ պայմաններում լուրջ դերակատարման շանս չէին ունենա, սակայն անգաղափար կառավարության առկայության պայմաններում նրանց համար այս կառավարությունը հնարավորություն է որևէ դերակատարում ունենալու համար։

Կա նաև երրորդ, չկազմակերպված մարդկանց շերտ, որոնց համար ներկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում։ Նրանք հանդես են գալիս ռադիկալ «հեղափոխականների» դրոշի ներքո, արևի տակ սեփական տեղը նվաճելու համար։

Բա հետո՞

Գործող կառավարությունը դատապարտված է քաղաքական օրակարգով հանդես գալ, լինի դա հարկային քաղաքականությունը, աշխարքաղաքական դիրքորոշումը, բնապահպանական կոնկրետ որոշումը, սոցիալական քաղաքականությունը, Արցախի խնդիրը և այլն։ Անորոշ, լղոզված քաղաքականություն երկար վարել չի հաջողվի։ Ցանկացած հստակեցում զրկում է կառավարամերձ խմբավորումներից որևէ մեկի աջակցությունից, նրան դարձնելով կառավարության թշնամի։

Դիրքորոշում չունենալը, կամ դրանք թաքցնելը երկար տևել չի կարող, որովհետև կյանքը պարտադրում է որոշումներ կայացնել։ Մյուս կողմից նման իրավիճակի պահպանումը պառակտում է դեռևս ամորֆ Իմ Քայլը ֆրակցիան, որը տրոհվում է լոբիստական հատվածների (ըստ տնտեսական, պետական ինստիտուտների, ներսի ու դրսի շահերի և այլն)։

Կառավարությունը ստիպված է ամորֆ դիրքորոշումներից անցում կատարել հստակ քաղաքականության, որը նրան կզրկի բազմաթիվ աջակիցներից, սակայն բնականոն քաղաքական դաշտի ձևավորման համար հիմք կհանդիսանա։ Հակառակ դեպքում դեստրուկցիան ավելի կխորանա, որի նկարագրությունն այս գրառման նպատակից դուրս է։

Եզրակացություն

Եթե ի մի բերենք ասածը, գործող իշխանության ուժը աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, որի պառճառով նրա շուրջն են հավաքվել տարբեր, երբեմն իրարամերժ հայացքներ ունեցող մարդիկ և մարդկանց խմբավորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաև թուլություն է, ինչպես նաև լուրջ մարտահրավեր պետության համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:30 29/05/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչ-որ արտակարգ շրջադարձեր են սպասվում երկու երկրների հարաբերություններում. Ստեփան Դանիելյանը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին
09:27 20/05/2019  |  Մեկնաբանություն«Հավաքը արգելվում է, եթե…»
19:27 04/05/2019  |  ՄեկնաբանությունԲՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը գիտի, թե ինչ է ուզում, ինչի համար է ուզում և ում շահերն է պաշտպանում. Ստեփան Մնացականյան
17:34 02/05/2019  |  ՄեկնաբանությունՄեդվեդեւի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց. Ստեփան Դանիելյան
11:16 16/04/2019  |  ՄեկնաբանությունՀՀ վարչապետն ընդամենը երեք անելիք ունի. քիթն ամեն տեղ չպետք է մտցնի. Ստեփան Դանիելյան
21:09 11/04/2019  |  ԼՐԱՀՈՍԲարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում. Ստեփան Դանիելյան
20:40 09/03/2019  |  ՄեկնաբանությունԱդբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալը. քաղաքագետ
17:03 23/02/2019  |  Մեկնաբանություն«Արյան վրա քաղաքական PR». Ստեփան Դանիելյան
00:20 03/02/2019  |  Մեկնաբանություն«Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ».Ստեփան Դանիելյան
18:47 13/12/2018  |  ՄեկնաբանությունՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել, դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ. Ստեփան Դանիելյան

Արխիվ

[]