Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երեխային վիրտուալ աշխարհից կտրելու եղանակը իրական աշխարհն ավելի հետաքրքիր դարձնելն է. հոգեբան 06/01/2019   17:10  |  Հարցազրույց

Համակարգչային խաղերի ոլորտն օրեցօր զարգանում է, որին զուգահեռ  հաճախ ականատես ենք լինում երեխաների մոտ հոգեկան անհավասարակշռության ու ագրեսիայի: Հաճախ երեխան կամ ծնողը պատկերացում անգամ չի կարող ունենալ, թե ինչ  հետևանքներ կարող են թողնել  խաղերից որոշները: Երեխաների վրա Համակարգչային խաղերի ազդեցության և դրանց կանխարգելման տարբերակների մասին  զրուցել ենք հոգեբան, ՀՊՄՀ դասախոս Նաիրա Հարությունյանի հետ:

- Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ համակարգչային խաղերը երեխաների վրա և ինչի կարող են  հանգեցնել դրանք: Օրինակ «Синий кит» խաղն իր առաջադրանքներով երեխային դրդում է մինչև  ինքնասպանություն:

- Վերջին հետազոտությունները բաժանվում են երկու խմբի. մի մասը միակարծիք ասում է, որ համակարգչային խաղերն առաջացնում են ագրեսիա, «ես»-ի կորուստ, մյուս մասն էլ պնդում է՝ դրանք ունեն բավական դրական կողմեր: Վերջերս Ամերիկայի բոլոր նահանգներում տեսնում ենք, որ դեռահասը որևէ խաղից, բուռն ռեակցիաներից հետո վերցնում է զենքն ու նույն գործողությունները, կրակոցները շարունակում իրական կյանքում, օրինակ՝ իր դպրոցում: Իհարկե, խաղերը բոլորի վրա նույն կերպ չեն ազդում: Փոքրերի վրա ազդեցությունն այլ կերպ է դրսևորվում, դեռահասների մոտ՝ մեկ այլ: Դեռահասը, եթե ունի ինքնագնահատականի խնդիր,  ընդունված չէ, ընտանիքում խնդիր ունի, ամաչկոտության պատճառով շրջապատի հետ չի շփվում, ունի ոչ ադեկվատ «ես», ապա սկսում է իրեն գտնել վիրտուալ աշխարհում: Եվ կախված նրանից, թե ինչ խաղ է ընտրում դեռահասը, ուրեմն այդ պահանջմունքն էլ ունի: Եթե նա խաղում է «Синий кит», ուրեմն դժվարություններ ունի հաղթհարելու կամ ուրիշի կարծիքը լսելու ներշնչողականության բարձր մակարդակ: Եթե խաղում է ագրեսիվ խաղեր, ուրեմն իր ուժը, «ես»-ը հաստատելու պահանջմունք ունի:

Ինքս հանդիպել եմ «Синий кит»-ի հետ կապված դեպքի: Ծանոթներիցս մեկը հասել էր մի փուլի, որ ուզում էր ինքնասպանություն գործել: Դա արդեն հոգեբանի խնդիր չէր, այլ հոգեթերապևտիկ և ես ուղղորդեցի այլ բժշկի մոտ: Վերջին տվյալներով՝ այդքան մեծ փոփոխություններ չեն եղել:

- Ինչպե՞ս կարող ենք երեխաների մոտ կանխել նման խաղերի կախվածությունը։

- Կարևոր է մեծահասակի ազդեցությունը: Խելացի ծնողը նախ կկանխարգելի, այսինքն կզգա, որ դեռահասին կամաց-կամաց կորցնում է: Ժամանակը կսահմանափակի կամ կփորձի երեխային ավելի հետաքրքիր զբաղմունքներ առաջարկել, ներգրավել ընտանեկան որոշումներ կայացնելու գործընթացում, սպորտի տանել: Բայց եթե արդեն խորացել է, բարձիթողի վիճակ է, ապա ծնողը կօգտագործի դա՝ հասկանալու, թե ինչ է պակասում երեխային: Նախ պետք է փորձի հասկանալ՝ որ խաղն է երեխան խաղում և ինչ է այն իրենից ներկայացնում, այնուհետև  երեխային փորձի բերել իրական աշխարհ: Իսկ վիրտուալ աշխարհից կտրելու ձևն իրական աշխարհն ավելի հետաքրքիր դարձնելն է:

- Իսկ ի՞նչ պետք է ծնողն անի, երբ հանդիպում է երեխայի դիմադրությանը։

- Բնականաբար դժվար կլինի: Պատկերացրեք երեխային միանգամից կտրում ենք իր սիրելի զբաղմունքից: Նեյրոհոգեբանական ու նեյրոպլաստիկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդ համակարգչային խաղեր է խաղում, ուղեղում առաջանում են համապատասխան հաճույքի հորմոններ: Մեր ուղեղը հետաքրքիր հատկություն ունի. որքան շատ հորմոն է գալիս, այնքան սովորում է դրան և գալիս է մի չափ, երբ միշտ դրա պահանջն է ունենում: Համակարգչային խաղերն էլ տալիս են ադրենալին, դոֆամին, էնդորֆիմ և նմանատիպ տաբեր հաճույքի հորմոններ: Ուստի իրական կյանքում մենք պետք է ստեղծենք նույն վիճակը, որտեղ կլինեն հաճույքի այդ հորմոները: Այսինքն իրական մրցումներ պետք է կազմակերպեն կամ զվարճալի խաղեր: Եթե  ուզում ենք երեխային մի բանից կտրել, դրան համապատասխան, դրանից ուժեղ գործոն պետք է լինի իր կյանքում: Պետք է  ուժեղացնել նաև ընտանիքի մոդելը, ամրացնել ծնող-երեխա փոխհարաբերությունները: Ինչպես նաև սահմանափակենք խաղերի համար նախատեսված  ժամանակը:Կա հստակ ցուցանիշ, որ նախադպրոցական տարիքի երեխան համակարգչի մոտ 25 րոպե կամ կես ժամ կարող է անցկացնել, դպրոցական տարիքինը՝ մեկ ժամ, իսկ ավելի ավագ տարիքինը՝ երկու ժամ: Ինչ վերաբերում է մեկից երեք տարեկան երեխաներին, ապա առհասարակ ծնողին կարգելեի տալ հեռախոս կամ համակարգիչ:

- Ի՞նչ վտանգներ է պարունակում տարիքային այդ խմբի երեխաների կողմից գաջեթների օգտագործումը։

- Դա երեխայի զարգացման կարևոր շրջան է: Երեխան սկսոմ է ճանաչել աշխարհը առարկաների միջոցով: Օրինակ երեխային տալիս են գնդակ, որը նա շոշափում է, տեսնում, որ ուռուցիկություն, գույներ և այլ հատկանիշներ ունի: Այսինքն գնդակով խաղալիս երեխան տեսնում է, որ այն ունի գլորվելու, խփելու և շատ ուրիշ հատկություններ, որը չի տեսնում համակարգչային խաղի մեջ: Այդ նույն գնդակին երեխան մատով կխփի, կխաղա, բայց չի տեսնի, որ այն եռաչափ է, կարող է գլորվել կամ խփել: Երեխան չի տեսնում գործողությունների արդյունքը: Առարկաների հետ շփումն այդ տարիքում երեխաների մոտ զարգացնում է  մտածողությունը, ինչն  ուղիղ կապ ունի խոսքի հետ: Եվ եթե երեխայի մտածողությունը չզարգանա, խոսքն էլ հետ կընկնի:

- Ձեր կարծիքով ագրեսիա առաջացնող համակարգչային խաղեր ստեղծողները հոգեբանական ի՞նչ բնութագիր ունեն: Հնարավո՞ր է նրանք էլ լուրջ հոգեբանական խնդիրներ ունենան։

- Միգուցե, այդ ուղղությամբ չեմ ուսումնասիրել հարցը: Եթե մարդը գիտի ինչ խաղ ստեղծել, ուրեմն ծանոթ է ոլորտին: Այսինքն խաղացել է, գիտի ինչն է պակասում և ինչը պետք է լրացնի: Կարծում եմ հավանականությունը մեծ է, որ այդ խաղերի հետևում կանգնած կլինեն նախկին կամ ներկայիս գեյմերներ, ովքեր թարմացնում են խաղերի շուկան: Սակայն այստեղ ոչ միայն հոգեբանական կողմն է պետք դիտարկել, այլև ֆինանսականը: Վերջերս կարդացի մի հետազոտություն, որտեղ նշված էր, որ միայն համակարգչային խաղերը 17 միլիարդ գումար են բերում: Այսինքն այս խաղերի հիմքում լուրջ հետազոտություններ են: Խաղեր ստեղծողները լավ գիտեն իրենց թիրախային խումբը, իրենց շուկան: Հիմնականում դրանք դեռահասներն են լինում:

- Իսկ կա՞ն խաղեր, որոնք դրական են ազդում երեխաների վրա

- Այո դրականն էլ բավական շատ է համակարգչային խաղերում: Օրինակ աուտիզմի դեպքում, տարբեր խնդիրներով երեխաների հետ աշխատելու համար համակարգչային խաղերն ամենալավն են: Իրականում ցանկացած խաղ կարող է լինել զարգացնող, եթե դրան տանք այդ իմաստ: Օրինակ ստրատեգիական խաղերը զարգացնում են մտածողությունը, միջանձնային հարաբերությունները: Կան նաև ուսումնական հետաքրքիր խաղեր, որոնք որոշ երկրներում կիրառում են  դպրոցներում:

- Մեր երկրում ունե՞նք երեխայի համար իրական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու նախադրյալներ

- Խորապես համոզված եմ՝ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է: Շատ են տարատեսակ ճամբարները, ֆորումները, սպորտային, լուսանկարչական մրցույթներ: Շատ են, պարզապես պետք է ուսումնասիրել ու զբաղվել սեփական երեխայով, բացահայտել նրա հետաքրքրությունները: Ամենակարևորը ծնող-երեխա կապը չխզելն է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]