ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքները հայտնվել են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի մոտ. Ալումյան 06/01/2019 14:42 | ԼՐԱՀՈՍ
Ռոբերտ Քոչարյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները հայտնվել են նույն դատավորի մոտ, որը փաստաբանների մոտ ունի ամենացածր վարկանիշը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
«Շատ մտահոգիչ է, որ երկու բողոքներն էլ հայտնվեցին միեւնույն դատավորի վարույթում: Մեզ փորձում են համոզել, որ բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով, պատահականության սկզբունքով։ Այդ դեպքում ավելի քան տարօրինակ է, անարժանահավատ է, որ այդ երկու բողոքներն էլ պատահականորեն հայտնվեցին նույն դատավորի մոտ։ Ընդ որում այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր կամ նախավերջին, կամ վերջից երրորդ տեղում է եղել: Փաստաբանները միշտ բարձրաձայնել են այն հանգամանքը, որ այդ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր»,- հայտարարել է Հ.Ալումյանը:
Նրա փոխանցմամբ՝ հունիսի 3-ին մտադիր են Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել՝ տրամադրել ընթացակարգի հետ կապված տեղեկությունները։ «Եթե դա եղել է համակարգչի միջոցով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից»,-ասաց Ալումյանը:
Հիշեցնենք, որ դատախազությունը բողոքարկել է Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաեւ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումները։ Հայկ Ալումյանն այսօր եւս հայտարարեց, որ իրականում այդ որոշումները բողոքարկման ենթակա չեն։
Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության: «Մեզ բոլորիս հասկանալի է, որ վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի, եթե կիրառի օրենքը: Իսկ օրենքը ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության»,-այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց փաստաբանը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե վերաքննիչ դատարանի դատավորը առանց քննության թողնի այդ բողոքները, նա կդառնա թիրախ, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը. «Միգուցե ավելի բիրտ ճնշումների կենթարկվի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ