ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխային վիրտուալ աշխարհից կտրելու եղանակը իրական աշխարհն ավելի հետաքրքիր դարձնելն է. հոգեբան 06/01/2019 17:10 | Հարցազրույց
Համակարգչային խաղերի ոլորտն օրեցօր զարգանում է, որին զուգահեռ հաճախ ականատես ենք լինում երեխաների մոտ հոգեկան անհավասարակշռության ու ագրեսիայի: Հաճախ երեխան կամ ծնողը պատկերացում անգամ չի կարող ունենալ, թե ինչ հետևանքներ կարող են թողնել խաղերից որոշները: Երեխաների վրա Համակարգչային խաղերի ազդեցության և դրանց կանխարգելման տարբերակների մասին զրուցել ենք հոգեբան, ՀՊՄՀ դասախոս Նաիրա Հարությունյանի հետ:
- Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ համակարգչային խաղերը երեխաների վրա և ինչի կարող են հանգեցնել դրանք: Օրինակ «Синий кит» խաղն իր առաջադրանքներով երեխային դրդում է մինչև ինքնասպանություն:
- Վերջին հետազոտությունները բաժանվում են երկու խմբի. մի մասը միակարծիք ասում է, որ համակարգչային խաղերն առաջացնում են ագրեսիա, «ես»-ի կորուստ, մյուս մասն էլ պնդում է՝ դրանք ունեն բավական դրական կողմեր: Վերջերս Ամերիկայի բոլոր նահանգներում տեսնում ենք, որ դեռահասը որևէ խաղից, բուռն ռեակցիաներից հետո վերցնում է զենքն ու նույն գործողությունները, կրակոցները շարունակում իրական կյանքում, օրինակ՝ իր դպրոցում: Իհարկե, խաղերը բոլորի վրա նույն կերպ չեն ազդում: Փոքրերի վրա ազդեցությունն այլ կերպ է դրսևորվում, դեռահասների մոտ՝ մեկ այլ: Դեռահասը, եթե ունի ինքնագնահատականի խնդիր, ընդունված չէ, ընտանիքում խնդիր ունի, ամաչկոտության պատճառով շրջապատի հետ չի շփվում, ունի ոչ ադեկվատ «ես», ապա սկսում է իրեն գտնել վիրտուալ աշխարհում: Եվ կախված նրանից, թե ինչ խաղ է ընտրում դեռահասը, ուրեմն այդ պահանջմունքն էլ ունի: Եթե նա խաղում է «Синий кит», ուրեմն դժվարություններ ունի հաղթհարելու կամ ուրիշի կարծիքը լսելու ներշնչողականության բարձր մակարդակ: Եթե խաղում է ագրեսիվ խաղեր, ուրեմն իր ուժը, «ես»-ը հաստատելու պահանջմունք ունի:
Ինքս հանդիպել եմ «Синий кит»-ի հետ կապված դեպքի: Ծանոթներիցս մեկը հասել էր մի փուլի, որ ուզում էր ինքնասպանություն գործել: Դա արդեն հոգեբանի խնդիր չէր, այլ հոգեթերապևտիկ և ես ուղղորդեցի այլ բժշկի մոտ: Վերջին տվյալներով՝ այդքան մեծ փոփոխություններ չեն եղել:
- Ինչպե՞ս կարող ենք երեխաների մոտ կանխել նման խաղերի կախվածությունը։
- Կարևոր է մեծահասակի ազդեցությունը: Խելացի ծնողը նախ կկանխարգելի, այսինքն կզգա, որ դեռահասին կամաց-կամաց կորցնում է: Ժամանակը կսահմանափակի կամ կփորձի երեխային ավելի հետաքրքիր զբաղմունքներ առաջարկել, ներգրավել ընտանեկան որոշումներ կայացնելու գործընթացում, սպորտի տանել: Բայց եթե արդեն խորացել է, բարձիթողի վիճակ է, ապա ծնողը կօգտագործի դա՝ հասկանալու, թե ինչ է պակասում երեխային: Նախ պետք է փորձի հասկանալ՝ որ խաղն է երեխան խաղում և ինչ է այն իրենից ներկայացնում, այնուհետև երեխային փորձի բերել իրական աշխարհ: Իսկ վիրտուալ աշխարհից կտրելու ձևն իրական աշխարհն ավելի հետաքրքիր դարձնելն է:
- Իսկ ի՞նչ պետք է ծնողն անի, երբ հանդիպում է երեխայի դիմադրությանը։
- Բնականաբար դժվար կլինի: Պատկերացրեք երեխային միանգամից կտրում ենք իր սիրելի զբաղմունքից: Նեյրոհոգեբանական ու նեյրոպլաստիկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդ համակարգչային խաղեր է խաղում, ուղեղում առաջանում են համապատասխան հաճույքի հորմոններ: Մեր ուղեղը հետաքրքիր հատկություն ունի. որքան շատ հորմոն է գալիս, այնքան սովորում է դրան և գալիս է մի չափ, երբ միշտ դրա պահանջն է ունենում: Համակարգչային խաղերն էլ տալիս են ադրենալին, դոֆամին, էնդորֆիմ և նմանատիպ տաբեր հաճույքի հորմոններ: Ուստի իրական կյանքում մենք պետք է ստեղծենք նույն վիճակը, որտեղ կլինեն հաճույքի այդ հորմոները: Այսինքն իրական մրցումներ պետք է կազմակերպեն կամ զվարճալի խաղեր: Եթե ուզում ենք երեխային մի բանից կտրել, դրան համապատասխան, դրանից ուժեղ գործոն պետք է լինի իր կյանքում: Պետք է ուժեղացնել նաև ընտանիքի մոդելը, ամրացնել ծնող-երեխա փոխհարաբերությունները: Ինչպես նաև սահմանափակենք խաղերի համար նախատեսված ժամանակը:Կա հստակ ցուցանիշ, որ նախադպրոցական տարիքի երեխան համակարգչի մոտ 25 րոպե կամ կես ժամ կարող է անցկացնել, դպրոցական տարիքինը՝ մեկ ժամ, իսկ ավելի ավագ տարիքինը՝ երկու ժամ: Ինչ վերաբերում է մեկից երեք տարեկան երեխաներին, ապա առհասարակ ծնողին կարգելեի տալ հեռախոս կամ համակարգիչ:
- Ի՞նչ վտանգներ է պարունակում տարիքային այդ խմբի երեխաների կողմից գաջեթների օգտագործումը։
- Դա երեխայի զարգացման կարևոր շրջան է: Երեխան սկսոմ է ճանաչել աշխարհը առարկաների միջոցով: Օրինակ երեխային տալիս են գնդակ, որը նա շոշափում է, տեսնում, որ ուռուցիկություն, գույներ և այլ հատկանիշներ ունի: Այսինքն գնդակով խաղալիս երեխան տեսնում է, որ այն ունի գլորվելու, խփելու և շատ ուրիշ հատկություններ, որը չի տեսնում համակարգչային խաղի մեջ: Այդ նույն գնդակին երեխան մատով կխփի, կխաղա, բայց չի տեսնի, որ այն եռաչափ է, կարող է գլորվել կամ խփել: Երեխան չի տեսնում գործողությունների արդյունքը: Առարկաների հետ շփումն այդ տարիքում երեխաների մոտ զարգացնում է մտածողությունը, ինչն ուղիղ կապ ունի խոսքի հետ: Եվ եթե երեխայի մտածողությունը չզարգանա, խոսքն էլ հետ կընկնի:
- Ձեր կարծիքով ագրեսիա առաջացնող համակարգչային խաղեր ստեղծողները հոգեբանական ի՞նչ բնութագիր ունեն: Հնարավո՞ր է նրանք էլ լուրջ հոգեբանական խնդիրներ ունենան։
- Միգուցե, այդ ուղղությամբ չեմ ուսումնասիրել հարցը: Եթե մարդը գիտի ինչ խաղ ստեղծել, ուրեմն ծանոթ է ոլորտին: Այսինքն խաղացել է, գիտի ինչն է պակասում և ինչը պետք է լրացնի: Կարծում եմ հավանականությունը մեծ է, որ այդ խաղերի հետևում կանգնած կլինեն նախկին կամ ներկայիս գեյմերներ, ովքեր թարմացնում են խաղերի շուկան: Սակայն այստեղ ոչ միայն հոգեբանական կողմն է պետք դիտարկել, այլև ֆինանսականը: Վերջերս կարդացի մի հետազոտություն, որտեղ նշված էր, որ միայն համակարգչային խաղերը 17 միլիարդ գումար են բերում: Այսինքն այս խաղերի հիմքում լուրջ հետազոտություններ են: Խաղեր ստեղծողները լավ գիտեն իրենց թիրախային խումբը, իրենց շուկան: Հիմնականում դրանք դեռահասներն են լինում:
- Իսկ կա՞ն խաղեր, որոնք դրական են ազդում երեխաների վրա
- Այո դրականն էլ բավական շատ է համակարգչային խաղերում: Օրինակ աուտիզմի դեպքում, տարբեր խնդիրներով երեխաների հետ աշխատելու համար համակարգչային խաղերն ամենալավն են: Իրականում ցանկացած խաղ կարող է լինել զարգացնող, եթե դրան տանք այդ իմաստ: Օրինակ ստրատեգիական խաղերը զարգացնում են մտածողությունը, միջանձնային հարաբերությունները: Կան նաև ուսումնական հետաքրքիր խաղեր, որոնք որոշ երկրներում կիրառում են դպրոցներում:
- Մեր երկրում ունե՞նք երեխայի համար իրական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու նախադրյալներ
- Խորապես համոզված եմ՝ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է: Շատ են տարատեսակ ճամբարները, ֆորումները, սպորտային, լուսանկարչական մրցույթներ: Շատ են, պարզապես պետք է ուսումնասիրել ու զբաղվել սեփական երեխայով, բացահայտել նրա հետաքրքրությունները: Ամենակարևորը ծնող-երեխա կապը չխզելն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ