ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ երեխաների լուսանկարների միջոցով 06/01/2019 14:56 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է տարածել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ կցելով դպրոցականների կողմից պատրաստված լուսանկարներ ու դրանց նկարագրությունները: Ինչպես հայտնեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Սիրով շնորհավորում եմ բոլոր երեխաներին և նրանց ծնողներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաների իրավունքների պաշտպանությունը համարելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը՝ ես մեծապես կարևորում եմ, որ մենք ողջ տարին պատշաճ ուշադրություն դարձնենք երեխաների իրավունքներին՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից: Կարծում եմ՝ այս առիթով լավագույն շահը երեխաներին հարթակ տալն է, որպեսզի իրենք խոսեն իրենց իրավունքների մասին:
Ուստի, առաջարկում եմ ստորև ծանոթանալ ԱՀ ՄԻՊ կողմից 2018թ. կազմակերպված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթին մասնակից լուսանկարներին և դրանց նկարագրություններին»:
Հեղինակ՝ Լիլիթ Մազուլյան:
Նա իմ եղբայրն է՝ Կորյունը: Ես հաճախ եմ դպրոց գալիս առանց նրա, որովհետև նա պետք է մեր ոչխարներին տանի արածեցնելու: Դպրոցի պատուհանից երբեմն երևում է, թե ինչպես է Կորյունը վազում նոր ծնված գառների հետևից՝ գիրքը թևի տակ սեղմած: Ես երազում եմ, որ իմ եղբայրն էլ, բոլոր երեխաների նման կարողանա դպրոց գալ ու դաս սովորել տանը: Ես երազում եմ, որ Կորյունը մեծ մարդ դառնա:
Հեղինակ՝ Անրի Շահնազարյան
Իմ լուսանկարում ընտանիքիս անդամներն են: Նրանցից յուրաքանչյուրի միջոցով ուզում եմ մարդկանց ասել այն ամենը, ինչ կուզենայի որ ամենուր այդպես լիներ: Կուզենայի, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված, անհոգ մանկություն ունենան, ապրեն առողջ, լինեն սիրված ու գնահատված, անկախ նրանից թե ընտանիքում քանի երեխա է մեծանում: Մեծանան խաղաղ երկնքի տակ , ունենան հավասար իրավունքներ : Իսկ վերջում դեռ չծնված աղջիկն է, որին ծնողները թույլ չեն տալիս ծնվել, աղջիկ լինելու պատճառով , չէ՞որ նա էլ ունի լույս աշխարհ գալու իրավունք և իր ներդրումը ունենալու պետության զարգացման գործում:
Հեղինակ՝ Անի Դանիելյան
Ես՝ Անի Դանիելյանս, 10 տարեկան եմ: Ես ապրում եմ մի այնպիսի աշխարհում, որտեղ տիրում է անսահման գեղեցկություն, որը ստեղծել է Աստվածը, բնությունը և մարդը: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այն գիտակցում ու գնահատում:
Մարդուն բնորոշ է ոչնչացնել, ավիրել և սպանել…..
Ես երազում եմ ապրել խաղաղության և համերաշխության մեջ, որպեսզի բոլոր մարդիկ՝ անկախ իրենց սեռից, ռասայից, մաշկի գույնից,կրոնից, տարիքից, ապրեն խաղաղ ևերջանիկ:
Եվ ես ունեմ դրա ԻՐԱՎՈՒՆՔԸ…
Ունեմ նաև իրավունք չտեսնել պատերազմ, սիրել և սիրված լինել իմ հարազատներիկողմից, ունեմ իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել լավ սոցիալական պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով:
ԵՎ ԵՍ ՈՒՆԵՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ….
Մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ, իսկ տեսանյութերին՝ այս հղմամբ:
Վերջին լուսանկարը մրցույթի ամփոփիչ միջոցառումից է. մրցույթի երկրորդ փուլի մասնակիցները՝ ԱՀ Մարդու իրավունքների երկրորդ և երրորդ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Արտակ Բեգլարյանի հետ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ