ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումները 05/31/2019 12:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ձևավորված համագործակցության բազմամյա փորձն ու արդյունքները: Արթուր Դավթյանը կարևորել է պատվիրակության՝ հատկապես ներկայիս շրջափուլում Հայաստան այցելելու հանգամանքը՝ հաշվի առնելով մեր երկրում ինչպես մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական համակարգերում, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում նոր բարեփոխումների մեկնարկը, դրա անցնցում իրականացման համար գործընկեր միջազգային կառույցների աջակցության անհրաժեշտությունը:
Քրիստոս Ջիակումոպուլոսն իր հերթին ընդգծել է ՀՀ դատախազության հետ արդեն ձևավորված և բնականոն զարգացող գործակցությունը, որը վստահություն է հաղորդում համատեղ հետագա ձեռնարկներին: Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ ԵԽ-ն ցանկանում է կարճաժամկետ և երկարաժամկետ փորձագիտական աջակցություն ցուցաբերել սկսված բարեփոխումներին, և իրենց այցի նպատակն առկա իրավիճակին ու Հայաստանի կարիքներին խորությամբ ծանոթանալն է: Այս համատեքստում նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակմանը ՀՀ դատախազության ներգրավվածությունը՝ հետաքրքրվելով սկսված գործընթացից ակնկալվող արդյունքների վերաբերյալ դատախազության մոտեցումներից:
Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազությունն անմիջական դերակատարություն ունի բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացում և ներգրավված է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերում: Նա նշել է, որ քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած աննախադեպ արդյունքների ապահովման հիմնական գործոնը եղել է հանրային աջակցությունը, վստահությունը և պահանջատիրությունը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ցանկացած բարեփոխում բխի այդ ձեռքբերումը պահպանելու և զարգացնելու տրամաբանությունից:
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազն առաջնահերթություն է համարել հատկապես պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որը պետք է հիմնված լինի մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքների հստակ երաշխավորման, մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման սկզբունքի վրա:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծման շուրջ քննարկումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նոր մոդելը պետք է կառուցված լինի հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանց ավելի լայն հաշվետվողականության, հանրային վստահություն վայելող մասնագիտացած հակակոռուպցիոն մարմնի վերահսկողական ֆունկցիոնալ կարողությունների զարգացման հենքերի վրա:
Ըստ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեն ներքին հակակշռման և հավասարակշռման մեխանիզմը և կնպաստեն կենտրոնացված ձևով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համակարգային կառուցակարգերի ուժեղացմանը, վերլուծական, կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, խնդիրների բացահայտման և իրավապահ մարմիններին ներկայացման կարողությունների զարգացմանը:
Այս համատեքստում գլխավոր դատախազն առանցքային է համարել պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնելու ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր:
Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ դատաիրավական ոլորտի բարեփոխումները գլխավոր դատախազի համոզմամբ պետք է բխեն իշխանության թևերի տարանջատման և հավասարակշռման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներից և պետք է լիարժեք համապատասխանեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրավական չափանիշներին, հատկապես եվրոպական իրավունքին և ՀՀ սահմանադրությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդար դատաքննության իրավունքի իրացմանը, դատախազության կարգավիճակային և գործառույթային անկախությանը, քրեական դատարավության և քրեական նոր օրենսգրքերի ընդունման հեռանկարներին առնչվող հարցեր:
Պատվիրակության կողմից գոհունակությամբ ընդգծվել է դատախազության վերաբերյալ GRECO-ի հանձնարարականները գրեթե լիարժեքորեն կատարված լինելու հանգամանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ