ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարզաբնակների պայմանները բարելավող նախագծին քաղաքական մեծամասնությունը համաձայնություն չի տվել 05/30/2019 19:49 | ԼՐԱՀՈՍ
«Փորձում ենք հնարավորություն տալ մարզաբնակ քաղաքացիներին երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում հիպոտեկի համար վճարման տոկոսների չափով հետ ստանալ եկամտահարկը», - այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ խմբակցությունը մշակել է Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նախատեսում է մարզերի բնակիչներին հնարավորություն տալ օգտվելու հիպոտեկի պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից՝ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում։
Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով տրված հնարավորությունը փաստացի գործում է բացառապես մայրաքաղաքի մասով՝ պատգամավորի խոսքով ստացվում է, որ մարզերի բնակիչներին չեն ապահովում օրենքի այդ գործունեությամբ, - «Բազմիցս խոսում ենք, որ մարդկանց պետք է խթանենք, որպեսզի աշխատեն, ապրեն ու արարեն իրենց հողում, հայրենի քաղաքում, այլ ոչ թե բոլորը կենտրոնանան Երևանում»։ Արկադի Խաչատրյանի վստահեցմամբ նախագծով փորձում են լուծել ստեղծված անարդար իրավիճակը։ Արդյունքում բարձր աշխատավարձ ստացող մարդն, ով ուզում է հետ ստանալ եկամտահարկը, ստիպված չի լինի Երևանում բնակարան գնել։
Հարցին՝ կքննարկվի արդյոք քաղաքացիների այն դժգոհությունը, որ քաղիրավական պայմանագրով աշխատողները ևս եկամտահարկով հիպոտեկը մարելու հնարավորություն ստանան, ԼՀ խմբակցության պատգամավորն ասաց, որ նման հարցադրումների և մտահոգությունների դեպքում մինչև հանձնաժողովի հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածը կքննարկեն։ «Պետք է գնահատել նախագծի ընդունման հետևանքով պետության համար առաջարկվող ծախսերի ծավալը, արդյոք պետությունն ի զորու է նման ծախսեր կատարել։ Պետք է անպայման գնահատել դրա ազդեցությունը»։
Չնայած մարզաբնակներին բնակարանային պայմաններով ապահովման նախագծի կարևորությանը՝ տնտեսական հանձնաժողովը նախնական քննարկման արդյունքում դրական եզրակացություն չի տվել։
«Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնւմ՝ ավելի հստակեցնելու նախագիծը, մենք էլ պատրաստակամություն հայտնեցինք հետաձգել քննարկումը և ընթացքում լսել նաև նրանց առաջարկությունները»։
Արկադի Խաչատրյանն ուռճացված համարեց նաև կառավարության այն հիմնավորումները, թե նախագիծը պետության բյուջեի համար լրացուցիչ ծախսեր կարող է առաջացնել։ Կառավարությունը չի բացառել նաև շինծու կամ կեղծ գործարքներ կատարելու հետ կապված ռիսկեր։ Արկադի Խաչատրյանն ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժը հակադարձվել է կառավարության այդ փաստարկին.
«Իմաստ ու նպատակ չենք տեսնում, որ մարդը 20 տարով հիպոտեկ վերցնի, հետո 20 տարի շարունակ վճարումներ կատարի, որ պետությունից նույն այդ վճարված տոկոսը հետ ստանա։ Նպատակ չենք տեսնում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ավելացնելով՝ չեն կարծում, որ ռիսկը մեծ է։
Պատգամավորն կարևորեց նաև համաչափ զարգացումը՝ ասելով, որ անընդմեջ այդ մասին խոսելով հանդերձ՝ դե ֆակտո զրկում ենք մարզաբնակ քաղաքացիներին հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունից, - «Պետք է մարդկանց հնարավորություն տալ իրենց մարզում ձեռք բերել բնակարան և օգտվել այդ արտոնությունից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ