Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ճարտարապետները երազում են՝ Սամվել Ալեքսանյանը լիներ Լորենցո Մեդիչիի հանգույն 05/30/2019   16:38  |  Վերլուծություններ

Դուք էլ դարձաք պալատական՝ այսպես շնորհավորեց Հայաստանի ճարտարապետներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ 2018-ի մարտի 17-ին, երբ ճարտարապետների միությունն իր վերջին համագումարն էր անում՝ վերակազմավորվելով իբրև ճարտարապետների պալատ: Թվում էր՝ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և ճարտարապետների պալատի ձևավորմամբ արդեն իսկ այս մասնագիտական համքարությունը լուրջ հնարավորություն էր ստանում ինքնակարգավորման միջոցով նախ՝ իրենց ներսում, ապա՝ նաև՝ դրսում բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները՝ սկսելով ըստ առաջնահերթությունների լուծել դրանք: Սակայն, արդեն տևական ժամանակ ճարտարապետները որպես մասնագիտական հանրություն անգամ դժվար են մեկ հարկի տակ հավաքվում:

Գուցե պատճառը ժամանա՞կն է, ժամանակները՝ խառն են ու խրթին, փոփոխություններով լի: Ինչևէ:

Երկու ամիս կլինի՝ ճարտարապետ Հրաչ Պողոսյանը գործընկերներին հրավիրում է զրույցի՝ ճարտարապետության շուրջ: Հանդիպումների ֆորմատը բաց է, հանրային շրջանակները նույնպես կարող են մասնակցել, ընդ որում, յուրաքանչյուր հանդիպում ունենում է որոշակի թեմա և կոնկրետ զեկուցող:

Հրաչ Պողոսյանի ներկայացմամբ՝ ճարտարապետներին մեկտեղելու նախաձեռնության առիթը եղել է լիցենզավորման գործընթացը, ինքը լիցենզավորման և որակավորման հանձնաժողովի  նախագահը լինելով և առիթ ունենալով կարճ ընթացքում տեսնել բազմաթիվ ճարտարապետների՝ նրանց կատարած աշխատանքներով հանդերձ, ճարտարապետ-գործ համատեքստում, երբ նաև` հեղինակը ներկայացնում է իրեն ու իր նախագծածն ու կառուցածը, խոսում դրա մասին, ասես միանգամից կարճ շարժանկարի նման նրանցից յուրաքանչյուրին տեսել ու լսել է:

Հրաչ Պողոսյանն անկեղծանում է՝ «բավական անմխիթար է վիճակը, հանգեցինք նրան, որ էսպես շարունակել չի լինի: Ճարտարապետներին, որոնք դիմում էին արտոնագիր ստանալու համար, կարելի է բաժանել 3 խմբի՝ 10 տոկոս՝ իսկական ճարտարապետներ, ապա՝ ճարտարապետներ, որոնք գիտեն իրենց մասնագիտությունը, բայց երկնքից աստղեր չեն իջեցնում , սակայն ճարտարապետ են և մի խումբ կա ճարտարապետների, որոնք շատ հեռու են էս մասնագիտությունից»:

Ըստ նրա՝ կարևոր է որ ճարտարապետը բազմակողմանի զարգացած, լայնախոհ մարդ լինի, եթե նա լայնախոհ չի, մյուս արվեստներից անտեղյակ է՝ երաժշտություն, կերպարվեստ, պատմություն չգիտի, զուտ նեղ մասնագետ է, լավ ճարտարապետ չի կարող լինել, ինչը նշանակում է՝ լավ գործ անել չի կարող, ի վերջո, ճարտարապետը հայեցակարգ պիտի ունենա: «Դժբախտաբար, տեսանք, որ մեծամասնությունն էդպիսին չի և որոշեցինք ստեղծել մի հարթակ, կոչ անել և հավաքել ճարտարապետներին` ճարտարապետների պալատում: Առաջին օրը ես ուղղակի հրավիրեցի նրանց զրույցի և պատմեցի, թե ինչպիսին է վիճակը: Ասի՝ չի կարելի այսպես շարունակել, հարկավոր է՝ մենք ինքներս մեզ ինքնաքննադատաբար գնահատենք և մեր արատները փորձենք վերացնել: Իհարկե, կային մարդիկ, որ ասում էին՝ նամակ գրենք Փաշինյանին, սա, նա անենք: Բայց Փաշինյանը արդարացիորեն կարող է ասել, չէ՝ եղբայր, դուք ստեղծել եք ճարտարապետների պալատ, որն ինքնակարգավորող մարմին է, ուրեմն՝ կարգի գցեք ձեր ոլորտը»:

Առաջին խնդիրներից մեկը, որ կարևորում էր Հրաչ Պողոսյանը, ճարտարապետության տեսաբանների գրեթե բացակայությանն էր վերաբերվում: Նրա ներկայացմամբ՝ տեսաբանների տեղը բաց է ճարտարապետության ոլորտում: «Իհարկե, գիտեմ, որ մնացած ոլորտներում էլ այս առումով բարվոք վիճակ չէ, բայց մեզ մոտ առավել քան զգալի է, քանի որ մեր օրերում ստեղծվում են գործեր, բայց դրանց վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հնչում: Ընդ որում, ոչ լավը, ոչ՝ վատը: Մինչդեռ, դա շատ կարևոր է, եթե չես գնահատում որևէ ճարտարապետական գործ մասնագիտական հայացքով, ուրեմն, ոչ մասնագետներին ես դաշտը թողնում, իսկ նրանց համար դժվար է զանազանել ինչն է լավ, ինչը՝ վատ: Եվ հաճախ թելադրող են դառնում սոցցանցերը»: Ճարտարապետն այն կարծիքին է, որ պետք է մշտապես վերլուծել, քանզի առանց գնահատելու առաջխաղացում դժվար է պատկերացնել: Ընդհանուր առմամբ, ճարտարապետներն այսօր լսելի լինելու խնդիր ունեն և… որոնումների մեջ են:

Այս հանդիպումներից երկուսին ինքս էլ ներկա եմ եղել. մասնակցում են տարբեր սերունդների ներկայացուցիչ ճարտարապետներ, առավելաբար՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որ երկար հիշում են խորհրդային ժամանակները, այդ տարիներին գործող մասնագիտական կառույցները, ապա՝ համեմատություններ անցկացնում Երևանի ու Փարիզի, Երևանի ու Լոնդոնի, Երևանի ու Հռոմի, Երևանի ու Նյու  Յորքի, Տոկիոյի և այլ մեգապոլիսների միջև, անդրադառնում գլխավոր ճարտարապետներին, ճարտարապետի ինստիտուտից հրաժարվելուն կամ դրա անհրաժեշտությանը, սովորոբար, լինում են մեկ-երկու հոգի` բացակա ճարտարապետների բոստանը քար շպրտողներ, ընդ որում, նաև՝ այնպիսին, որ, ասենք, այդ օրը Երևանում գտնվելով գործընկերներից մեկի հետ թևանցուկ պատիվ է արած լինում ներկա գտնվել մասնագիտական հավաքին՝ այսպես ասած՝ ճարտարապետական խնդիրների շուրջ «խորաթա անելու» միտումով: Ասենք, այդ «խորաթան», թե՞ հաթաթան, կարող է լինել այս մոտիվով՝ ինչու՞ ճարտարապետների միությունը չպահպանեցիք, ինչու՞ պալատ դարձավ այն, ինչու՞ պալատն ունի էթիկայի հանձնաժողով, որ ուղղակի հարցում է պարունակում՝ մոտավորապես՝ այս հանգի՝ ինչու՞ ես չեմ կարող այսինչին կամ այնինչին ուզածիս պես քննադատելով ազատորեն /իմա՝ հիշոցներով/ արտահայտվել և այլն, և այլն: Հարց է ծագում՝ ի՞նչն է խանգարում միության փոխարեն՝ պալատի շրջանակներում մասնագիտական էթիկային համահունչ տեսակետներ հայտնելուն:

Իհարկե, հանդիպումից-հանդիպում ակտիվությունը կարծես մեծանում է և դահլիճում ազատ տեղերի թիվը նվազում, ինչն արդեն իսկ առաջընթաց կարելի է համարել, մանավանդ, եթե դիտարկենք, որ հայտնի ճարտարապետ-ակտիվիստներն այսօր պետական պաշտոնյաներ են և պետականաշինության ու քաղաքային տնտեսության բնագծում են ստեղծագործում:

Իսկ ավագ պալատականները, այս դեպքում՝ ճարտարապետների գիլդիայի, սովորաբար, դանդաղ են շարժվում: Եվ ճարտարապետության բնագավառում երեք կանոնով՝ օրենքով, օրենքով և դարձյալ օրենքով առաջնորդվելու միջակայքում էլ երազում, որ ասենք, Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիայում հայտնի ազդեցիկ ազնվատոհմի՝ Մեդիչիների, ի մասնավորի՝ Լորենցո Մեդիչիի հանգույն, որն իր տիրակալության տարիներին հովանավորել է Բոտիչելիին, Միքելանջելոյին ու Լեոնարդո դա Վինչիին, հայազգի մեծահարուստ Սամվել Լիմինդովիչն էլ, օրինակ՝ հայ ճարտարապետների նախագծերը հովանավորի:

Բնականաբար, ճարտարապետներից մեկի այս երազանքը միանգամից բախվում է Փակ Շուկայի կամարակապ առաստաղին:

 

Հեղինակ՝ Անահիտ Եսայան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:48 28/05/2019  |  ՎերլուծություններԺառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում . առաջին հանրապետության օրինակով
18:13 19/05/2019  |  ՎերլուծություններՀայաստանում սահմանային վիճակ է
22:14 17/05/2019  |  ՎերլուծություններԲուդկաները մեր՝ հնամյա ու նոր
23:18 14/05/2019  |  ՎերլուծություններԱնցյալի ներքին երկպառակությունների ֆոնին՝ ինքնահաստատվելու մարմաջը վտանգներով է հղի
15:11 28/04/2019  |  ՎերլուծություններՄաշտոցի պուրակ. Հանրային դաշնամուրից հանրային մանղալ ու խորոված
16:01 22/04/2019  |  ՎերլուծություններՄարիխուանա սիրում ես՝ կեր, գլխիդ կանաչ պսակ հյուսիր, բայց մի քարոզիր
19:58 13/04/2019  |  ՄեկնաբանությունԱնձի երկվություն. վրեժն իբրեւ դրոշակ
13:49 30/03/2019  |  ՎերլուծություններՕրբելյանին հրավիրել են նախկինները, ինչպիսի՜ ճղճիմություն
16:42 04/03/2019  |  ՎերլուծություններՇարժանկարը հետ է պտտվում՝ դեպի 90-ականնե՞ր
13:25 01/03/2019  |  ՎերլուծություններՄեզ թռիչքային երևույթներ են պետք և թռիչքներից հասկացող, գնահատող ղեկավարներ…

Արխիվ

[]