ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դանիել Իոաննիսյանը զրպարտել է ինձ. Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանի հայտարարությունը 05/30/2019 22:25 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը հրապարակային քննարկման ժամանակ զրպարտել է ինձ՝ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են իմ պատիվն ու արժանապատվությունը: Իոաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն ազգանուները ես չգիտեմ մականուններով են ասում՝Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում քան նախկինում...»:
Իոաննիսյանի՝ այսպես կոչված տեսակետը լայն հասարակական արձագանք է ստացել միջոցառմանը ներկա մեծ քանակությամբ զանգվածային լրատվամիջոցների կողմից: Վերջինս, սակայն, շարունակում է իմ մասին զրպարտչական տեղեկությունների տարածումը, ինչը վկայում է հստակ միտված քայլերի մասին, քանի որ ստահոդ լուրերն իբրև անհերքելի ճշմարտություն մատուցելու անթաքույց մղումներն այդքանով չեն սահմանափակվել և առաջին փորձին հաջորդել է ևս մեկը՝ անտեսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ մայիսի 24-ին հնչեցրած պարզաբանումը թեմայի մասին, ըստ որի՝ ԱԱԾ ղեկավարն, անդրադառնալով իմ՝ քրեական հեղինակություն հանդիսանալու և ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին Իոաննիսյանի պնդումներին, նշել էր, որ Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, և շփումը եղել է ի պաշտոնե: Ա.Վանեցյանի հայտարարությունից անմիջապես հետո Իոաննիսյանը մայիսի 25-ին կրկին նույնաբովանդակ տեսակետներ է հնչեցրել:
Փաստորեն, Իոաննիսյանը շարունակում է զրպարտել ինձ՝ տարածելով ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և անտեսելով ԱԱԾ պետի պարզաբանումը իր հերյուրանքների հետ կապված:
Հետևաբար, հաշվի առնելով իմ անցած աշխատանքային ուղին և ձեռքբերումները, մտավախություն ունենալով, որ չփաստարկված տեղեկությունների, պարզապես հերյուրանքների տարածումը ԶԼՄ-ներով և դրանք անարձագանք թողնելը կարող են հանիրավի ստվեր նետել իմ պատվի և արժանապատվության վրա, հարկ եմ համարում հիշեցնել հասարակության լայն զանգվածներին, որ Իոաննիսյանը հստակ նպատակադրումով պախարակելու գործընթաց է սկսել՝ ինչպես իմ, այնպես էլ ԱԱԾ տնօրենի անձի և գործունեության նկատմամբ: Այսինքն՝ փորձ է արվում, անտեսելով պետական կառավարման համակարգում իմ աշխատանքային երկարամյա գործունեությունը, ստվեր նետել իմ անձի վրա: Հետևաբար անհրաժեշտ եմ համարում հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ ես ոչ թե քրեական հեղինակություն եմ, ինչպես հայտարարում է Իոաննիսյանը, այլ Բաբկեն Ղազարյանը, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում երկարամյա արդյունավետ գործունեություն է իրականացրել՝ նպաստելով մաքսային բարեփոխումներին նպատակաուղղված բազմաթիվ հաջողված միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում էապես բարելավվել են մաքսային ընթացակարգերը՝ դառնալով արագ, արդյունավետ ու որակյալ: Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, գերազանցությամբ ավարտել եմ նաև Ռուսաստանի մաքսային ակադեմիան՝ կատարելագործելով մաքսային ոլորտում գիտելիքներս ու փորձառությունս: Գերազանց և բարեխիղճ ծառայության համար ինձ շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, պարգևատրվել եմ նաև հուշամեդալներով: Իմ գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել եմ որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի:
Եվս մեկ անգամ փաստում եմ, որ Դանիել Իոաննիսյանի կողմից իմ անձի վերաբերյալ արված հայտարարությունները զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն միտված են ինձ վարկաբեկելուն, ուստի դիմել եմ դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու նպատակով:
Հաշվի առնելով հանգամանքը, որ զրպարտությունը տարածվել է հրապարակային միջոցառման ժամանակ՝ լրագրողների ներկայությամբ, ինչն ապահովել է կեղծ տեղեկատվության արագ տարածումն ու հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջելու եմ պարտավորեցնել Իոաննիսյանին՝ նույն կերպ` լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները՝ հրապարակելով հերքման տեքստն ամբողջությամբ, ինչպես նաև բռնագանձել երկու միլիոն դրամ, ինչը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ՝ Բաբկեն Ղազարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ