ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ կազմում կա երիտասարդ, որը պատրաստ է հեղափոխականի հագուստ հագնել. Երվանդ Վարոսյան 05/30/2019 17:17 | ԼՐԱՀՈՍ
«Ներկայիս կազմով ԲԴԽ-ն որեւէ քայլ չի կարող ձեռնարկել, այն պետք է ամբողջությամբ փոխվի, բայց միայն այն պայմանով, եթե իմանանք, թե հաջորդ քայլով ում է իշխանությունը տեսնում ԲԴԽ կազմում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Ըստ փաստաբանի՝ ԱԺ ամբիոնից հնչող կոչերը՝ ԲԴԽ անդամներին հրաժարական տալու պահանջով, ավելի շատ հնչում են այն իմաստով, որ ԲԴԽ-ն բավարար չափով լոյալ չէ գործադիր իշխանությանը. «Մինչդեռ ես կարծում եմ, որ ԲԴԽ այս կազմը չպիտի լինի այդտեղ, որովհետեւ, հակառակը, լոյալ է գործող իշխանությանը։ Իսկ եթե չմտածված կերպով ասվում է, որ բոլորը պետք է հրաժարական տան, եւ վերջ, դա կարող է հանգեցնել եւ ձախողման, եւ կոլապսի»։
Երվանդ Վարոսյանը նշեց, որ կարեւոր է հասկանալ մի բան. «Ներկա պահին գործադիր եւ օրենսդիր իշխանությունները պատրա՞ստ են ունենալ իրենցից անկախ ԲԴԽ, թե ոչ, եթե պատրաստ չեն, ինձ համար տարբերություն չկա՝ այս կազմով կլինի Խորհուրդը թե մեկ այլ, միեւնույն է, նա այդ պարագայում իր առաքելությունը չի կարող կատարել։ Այսինքն՝ ԲԴԽ-ն պիտի ապահովի առաջին հերթին իր, ապա նաեւ՝ դատական համակարգի լիակատար անկախությունը գործադիրից, բայց իրենք այս կազմով ոչինչ չարեցին դա ապահովելու համար, եւ այն դատավորները, որոնք հայտնվեցին քննադատության, ֆեյքային հարձակումների, հասարակության որոշ հատվածների հարձակումների թիրախում, բավարար չափով պաշտպանություն չստացան ԲԴԽ-ից»։
Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ այս Բարձրագույն դատական խորհուրդը Բարձրագույն դատական խորհուրդ չէր. «Այն անհայտ պայմաններում անհայտ մեխանիզմով ընտրված, ժամանակին լոյալ մարդկանց հավաքածու էր, որ հիմա էլ է փորձում լոյալ գտնվել»։
Մեր զրուցակիցը նկատեց, որ ԲԴԽ կազմում կա երիտասարդ, որը պատրաստ է հեղափոխականի հագուստ հագնել. «Այսինքն՝ նա արդեն հրամցվում է իշխանություններին, մինչդեռ մենք պիտի փորձենք այդ հրամցվողներից ձերբազատվել, այդ ժամանակ միայն կունենանք Բարձրագույն դատական խորհուրդ, հակառակ դեպքում, ունենալու ենք պիոների կեցվածքով երիտասարդների, ինչը մեզ ոչինչ չի տալու»։
Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է փոխվեն ԲԴԽ գիտնականները, որից հետո Դատավորների ընդհանուր ժողովին պետք է հնարավորություն տրվի նոր պայմաններում նոր ընտրություններ կատարել. «Ես չեմ կարծում, թե չկան այդ մարդիկ, ովքեր կարող են լինել ԲԴԽ-ում, հարցն այստեղ իշխանության պատրաստակամության մեջ է»։
Ինչ վերաբերում է գիտնականներին, Երվանդ Վարոսյանը նշեց, որ նրանք դեռ նախորդ իշխանության ժամանակ տեղ էին զբաղեցնում ԲԴԽ-ում այն սկզբունքով, որ հանդիսանում էին ինչ-որ մեկի մարդը, եւ ընտրվում էին հասարակության համար անհայտ ձեւով, ինչն էլ, ըստ փաստաբանի, հանգեցրեց վիճակի, երբ նրանք պատրաստ են ցանկացած իշխանությանը լոյալ լինել։
Հարցին՝ արդյո՞ք ԱԺ-ն կկարողանա ԲԴԽ անդամ ընտրել այն պարագայում, երբ արդեն երկրորդ անգամ մերժեց ՍԴ անդամի թեկնածությունը, փաստաբանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից, բայց եթե պետք է այնպես ստացվի, որ ընտրեն իրենց մարդուն, ապա դա պետք չէ»։
Այն դիտարկմանը, որ փաստորեն պատճառը քաղաքական է, որ ՍԴ դատավորի թեկնածուն չի անցնում՝ Երվանդ Վարոսյանն ընդգծեց՝ քաղաքական միտում չի կարող չլինել այն դեպքում, երբ Ազգային ժողովն է ընտրություն կատարում։ Իսկ հարցին, թե որքան կարող է այդպես շարունակվել՝ մեր զրուցակիցն ասաց. «Տեսականորեն սա կարող է տեւել անվերջ, մինչեւ պարզվի՝ Հայաստանում հնարավոր իրավաբանների թիվը, որոնց Նախագահը կներկայացնի ԱԺ-ի հավանությանը»։
Նա համոզված է՝ եթե մենք ունենանք այն ԲԴԽ-ն, որի իմաստը դրված է ՀՀ սահմանադրությունում, այդ մարմինն արդեն հընթացս դատական համակարգը կբերի այն մակարդակին, որին պետք է բերվի. «Այդ մեխանիզմները հիմա էլ առկա են, պարզապես պետք է դրանք կիրառել»,-ասաց նա։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան